• Մուտք         


  •   Mode: Full Short
    Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր
      01 02 03 04 05 06
    07 08 09 10 11 12 13
    14 15 16 17 18 19 20
    21 22 23 24 25 26 27
    28 29 30 31      
     


        

        


    WebMaster:
    Vahe (SpiR) Sahakyan

        

    Parner Links
    ԱՄՆ

    Մահացել է «Դիսկոյի թագուհի»՝ Դոննա Սամերը (տեսանյութ)


    Ֆլորիդայում 63 տարեկանում մահացել է դիսկո երաժշտության աստղ, 6 «Գրեմմի» մրցանակի արժանացած Դոննա Սամերը: Երգչուհին երկար ժամանակ տառապում էր քաղցկեղից: Նրան կոչում էին «Դիսկոյի թագուհի»: Դոննայի ամենահայտնի երգերն էին «I Feel Love» եւ «Love To Love You Baby»:Նա 7 անգամ համաշխարհային շրջագայություն է կատարել Եվրոպայի, Լատինական Ամերիկայի, Ասիայի երկրներում եւ Ավստրալիայում:

    Աղբյուրը՝ 1Lur.am

    Նոյյան տապան



    Բելոռուս

    Մինսկում ցուցադրվել է «Արարատից Սիոն» վավերագրական ֆիլմը

    Մայիսի 16-ին Մինսկ քաղաքի «Կինոյի տանը» տեղի է ունեցել «Արարատից Սիոն» վավերագրական ֆիլմի ցուցադրումը, ինչպես նաեւ Բելառուսի հայ համայնքի ներկայացուցիչներին ՀՀ մշակույթի նախարարության եւ ՀՀ սփյուռքի նախարարության պարգեւների հանձնման հանդիսավոր արարողությունը:
    Ինչպես «Նոյյան Տապանին» հայտնեցին ՀՀ ԱԳՆ Մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հրավիրվածների թվում էին հայ համայնքի, Բելառուսում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների, Բելառուսի հասարակության եւ մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ:
    Բացման խոսքով հանդես է եկել ԲՀ-ում ՀՀ դեսպան Արմեն Խաչատրյանը, ով շնորհակալություն է հայտնել ներկաներին հրավերը ընդունելու համար:
    Ֆիլմի ցուցադրումից հետո տեղի է ունեցել պարգեւատրման արարողությունը:
    «Արտերկրում հայ մշակույթի պահպանման, տարածման եւ էստրադային երաժշտության զարգացման գործում ունեցած զգալի ավանդի համար» Բելառուսի անվանի երգչուհի Իսկուհի Աբալյանին ՀՀ դեսպան Արմեն Խաչատրյանը հանձնել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալը:
    ՀՀ մշակույթի նախարարության եւս մեկ Ոսկե մեդալ ՀՀ դեսպանը հանձնել է Բելառուսի «Էրեբունի» պարային համույթի գեղարվեստական ղեկավար Ռուզաննա Ավանեսյանին «Արտերկրում հայ մշակույթի պահպանման, տարածման եւ պարարվեստի զարգացման գործում ունեցած զգալի ավանդի համար»:

    Նոյյան տապան



    Բելառուսի հայ համայնքի ներկայացուցիչների պարգեւների հանձնման հանդիսավոր արարողություն՝ Մինսկում

    Մայիսի 16-ին Մինսկ քաղաքի «Կինոյի տանը» տեղի ունեցավ «Արարատից Սիոն» վավերագրական ֆիլմի ցուցադրումը, ինչպես նաեւ Բելառուսի հայ համայնքի ներկայացուցիչներին ՀՀ մշակույթի նախարարության եւ ՀՀ սփյուռքի նախարարության պարգեւների հանձնման հանդիսավոր արարողությունը:

    Հրավիրվածների թվում էին հայ համայնքի, Բելառուսում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների, Բելառուսի հասարակության եւ մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ:

    Բացման խոսքով հանդես եկավ ԲՀ-ում ՀՀ դեսպան Արմեն Խաչատրյանը, որը շնորհակալություն հայտնեց ներկաներին հրավերը ընդունելու համար:

    Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, ֆիլմի ցուցադրումից հետո տեղի ունեցավ պարգեւատրման արարողությունը:

    «Արտերկրում հայ մշակույթի պահպանման, տարածման եւ էստրադային երաժշտության զարգացման գործում ունեցած զգալի ավանդի համար» Բելառուսի անվանի երգչուհի Իսկուհի Աբալյանին ՀՀ դեսպան Արմեն Խաչատրյանը հանձնեց ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալը:

    ՀՀ մշակույթի նախարարության եւս մեկ Ոսկե մեդալ ՀՀ դեսպանը հանձնեց Բելառուսի «Էրեբունի» պարային համույթի գեղարվեստական ղեկավար Ռուզաննա Ավանեսյանին «Արտերկրում հայ մշակույթի պահպանման, տարածման եւ պարարվեստի զարգացման գործում ունեցած զգալի ավանդի համար»:

    Նոյյան տապան



    Լիբանան

    Վեհափառ Հայրապետի հովվապետական այցելությունները հյուսիսային Իրան

    Հինգշաբթի եւ Ուրբաթ օրերուն, 17-18 Մայիս, Վեհափառ Հայրապետը հովուապետական այցելութիւններ տուաւ հիւսիսային Իրանի շրջանին մէջ գտնուող Քազուին, Ռաշտ եւ Անզալի քաղաքներու փոքրաթիւ հայ համայնքներուն։ Հակառակ յիշէալ շրջաններու հեռաւորութէան ու հայ ընտանիքներու սակաւաթիւ գոյութէան, Վեհափառ Հայրապետը որոշեց այցելել՝ որպէս սիրոյ ու հոգածութէան արտայայտութիւն, ինչպէս նաեւ աւելի մօտէն ճանչնալու շրջանի հայութէան անցէալի իրագործումներն ու ներկայի մտահոգութիւնները։
    Հովապետական այս եաջորդական այցելութիւններուն ընթացքին Վեհափառ Հայրապետին ընկերացան Թեհրանի հայոց թեմի Առաջնորգ Գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգիսէան, Սպահանի թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Բաբգէն Եպս. Չարէան, Թեհրանի հայոց թեմի Առաջնորդական Օգնական Հոգշ. Տ. Մակար Վրդ. Աշգարէան, Գաւազանակիր Հոգշ. Տ. Մեսրոպ Վրդ. Սարգիսէան, Թեմական Խորհուրդի ներկայացուցիչներ ու քահանայ հայրեր։
    Վեհափառ Հայրապետի այցելութէան առաջին հանգրուանը Քազուին քաղաքն էր, որ կը գտնուի Թեհրանէն շուրջ երկու ժամ հեռաւորութէան վրայ: Քաղաքը անցէալին ունեցած է շուրջ 10.000 հայ հաշուող բնակչութիւն՝ իր եկեղեցիով ու դպրոցով, սակայն ներկայիս միայն 10 ընտանիքներ մնացած են։ Եաջորդ քաղաքը Ռաշտն էր, ուր դարձէալ իր հայկական եկեղեցիով ու դպրոցով եղած է հայաշատ կեդրոն, իսկ այժմ համայնքը կը բաղկանայ 30 հայ ընտանիքներէ։ Վեհափառ Հայրապետին հովուապետական այցելութէան ծիրին մէջ վերջին քաղաքը Թեհրանէն շուրջ հինգ ժամ հեռաւորութէան վրայ գտնուող Անզալին էր՝ Կասպից ծովու եզրին։ Քաղաքը ունի իր եկեղեցին, անցէալին ունեցած է շուրջ 5000 հաշուող հայ բնակչութիւն, եւ ներկայիս միայն 15 ընտանիքներ կը բնակին այստեղ։
    Բոլոր քաղաքներուն մէջ Վեհափառ Հայրապետը այցելեց եկեղեցի, եւ եկեղեցական կարճ արարողութիւն ընելէն ետք, իր պատգամը ուղղեց ներկայ հաւատացէալներուն, գնահատելով անոնց ամուր կապուածութիւնը մեր հոգեւոր ու ազգային արժէքներուն ու աւանդութիւններուն։ Ուրբաթ առաւօտ Անզալի քաղաքին մէջ տեղի ունեցաւ սուրբ եւ անմահ պատարագ որուն ընթացքին իր պատգամը ուղղեց Վեհափառ Հայրապետը վերոյիշէալ քաղաքներէն ինչպէս նաեւ Թեհրանէն ժամանած հաւատացէալներուն։ Վեհափառ Հայրապետը իր քարոզին մէջ շեշտեց հաւատքին կենսական կարեւորութիւնը մարդկային կէանքին մէջ։
    Եայտնենք, որ բոլոր շրջաններուն մէջ Վեհափառ Հայրապետը արժանացաւ մեր ժողովուրդի զաւակներուն ու պետական պատասխանատուներուն ջերմ ընդունելութէան:

    Նոյյան տապան



    Կանադա

    Թատերա-երաժշտական միջոցառում Կանադայում «Անդրադարձ Հայաստանին» խորագրով


    Հայկական գրատպության 500-ամյակի առթիվ Կանադայում ՀՀ դեսպանատանը մայիսի 11-ին տեղի ունեցավ թատերա-երաժշտական միջոցառում՝ «Անդրադարձ Հայաստանին» խորագրով: Միջոցառման նպատակն էր օտարերկրյա կին պաշտոնյաներին ծանոթացնել հայ հարուստ մշակույթի հետ: Հրավիրված էին Օտտավայի Տիկնանց Դիվանագիտական Ընկերակցության անդամեր, Կանադայում հավատարմագրված կին-դեսպաններ, կանադացի կին պաշտոնյաներ:
    Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, ցուցադրվեց Հայաստանի մասին պատմող կարճամետրաժ տեսաֆիլմ, օտտավահայ երաժիշտների կատարմամբ հնչեցին Ա.Խաչատրյանի եւ Ա.Բաբաջանյանի դաշնամուրային ստեղծագործություններից հատվածներ: Կանադահայ հայտնի օպերային երգչուհի Արմինե Կասաբյանի կատարմամբ հնչեցին երգեր հայ երգահանների գործերից: Տեղի ունեցան հայկական տարազների ցուցադրություն եւ հայկական պարային կատարումներ, որին հետեւեց ընդունելություն:


    Նոյյան տապան



    Կանադայում տեղի է ունեցել «Անդրադարձ Հայաստանին» խորագրով միջոցառումը՝ նվիրված Հայ գրատպության 500-ամյակին

    Հայկական գրատպության 500-ամյակի առթիվ Կանադայում ՀՀ դեսպանատանը մայիսի 11-ին տեղի է ունեցել թատերա-երաժշտական միջոցառում՝ «Անդրադարձ Հայաստանին» խորագրով: Ինչպես «Նոյյան Տապանին» հայտնեցին ՀՀ ԱԳՆ Մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, միջոցառման նպատակն էր օտարերկրյա կին պաշտոնյաներին ծանոթացնել հայ հարուստ մշակույթի հետ: Հրավիրված են եղել Օտտավայի Տիկնանց Դիվանագիտական Ընկերակցության անդամեր, Կանադայում հավատարմագրված կին-դեսպաններ, կանադացի կին պաշտոնյաներ:
    Ցուցադրվել է Հայաստանի մասին պատմող կարճամետրաժ տեսաֆիլմ, օտտավահայ երաժիշտների կատարմամբ հնչել են Ա.Խաչատրյանի եւ Ա.Բաբաջանյանի դաշնամուրային ստեղծագործություններից հատվածներ: Կանադահայ հայտնի օպերային երգչուհի Արմինե Կասաբյանի կատարմամբ հնչել են երգեր հայ երգահանների գործերից: Տեղի են ունեցել հայկական տարազների ցուցադրություն եւ հայկական պարային կատարումներ, որին հետեւել է ընդունելություն:

    Նոյյան տապան



    Հայաստան

    Միջամտել են փրկարարները


    Մայիսի 17-ի, ժամը՝ 17.33-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Սայաթ-Նովայի 33 շենքի 33-րդ բնակարանից դուրս եկող ծխատար խողովակի մի հատվածը պոկվել եւ ընկել է շենքի դիմացի արտաքին լուսավորման էլեկտրական լարերի ու ծառի ճյուղերի վրա:
    Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը եւ ավտոսանդուղք, որի օգնությամբ փրկարարներն անվնաս իջեցրել են խողովակը:

    Նոյյան տապան



    Հայկական ընկերությունները կբարելավեն սննդի անվտանգության ապահովման գործելակերպը

    IFC-ն, Ավստրիան օգնում են հայկական ընկերություններին բարելավել սննդի անվտանգության ապահովման գործելակերպը եւ բարձրացնել մրցունակությունը
    Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ն ՝ Ավստրիայի Ֆինանսների նախարարության համագործակցությամբ մեկնարկում է խորհրդատվական ծրագիր, նպատակ ունենալով օգնել հայկական սննդամթերք արտադրողներին բարելավել սննդամթերքի արտադրության գործելակերպը, ինչը կնպաստի նրանց մրցունակության բարձրացմանը եւ վաճառքի ու արտահանումների ծավալների ավելացմանը:

    IFC-ի “Հայաստանում սննդի անվտանգության բարելավման ծրագիրը” կհիմնվի IFC-ի համաշխարհային եւ տարածաշրջանային փորձի վրա, նպատակ ունենալով օգնել Հայաստանի սննդամթերք արտադրողներին որդեգրել սննդի անվտանգության ապահովման լավագույն միջազգային փորձը: Ծրագրի շրջանակներում կկազմակերպվեն սեմինարներ եւ կտրամադրվեն մանրամասն խորհուրդներ ընկերությունների ընտրության վերաբերյալ, ինչը կօգնի նրանց իրականցնել HACCP-ը (Վտանգների վերլուծության եւ վերահսկման կրիտիկական կետերի)՝ համաշխարհային ճանաչում ունեցող ստանդարտ, որը հիմք է հանդիսանում սննդամթերքի անվտանգության հավաստագրման/սերտիֆիկացման միջազգային համակարգերի մեծամասնության համար:

    Թոմաս Լյուբեքը՝ IFC-ի տարածաշրջանային ղեկավարը (Հարավային Կովկաս) ասել է. “Մենք ունենք բազմաթիվ հաջողված օրինակներ այս տարածաշրջանում, որոնք ցուցադրում են, ինչպես է սննդի անվտանգության բարձրացումը հնարավորություններ ստեղծում սննդամթերք արտադրողների համար եւ դյուրին դարձնում մուտքը նոր շուկաներ: Մեր աշխատանքը Հայաստանում մեր տարածաշրջանային ջանքերի մի մասն է, որն ուղղված է ագրոբիզնեսի՝ տարածաշրջանում զբաղվածության համար ամենակարեւոր ոլորտներից մեկի խթանմանը”:

    IFC-ի «Հայաստանում սննդի անվտանգության բարելավման ծրագիրը» աջակցություն է ստանում Ավստրիայի Ֆինանսների նախարարությունից: HACCP-ը ամենատարածված եւ արդյունավետ միջազգային համակարգն է, որը հայտնաբերում, գնահատում եւ հսկում է սննդի անվտանգությանը սպառնացող էական վտանգները:

    Այն պահից, երբ 1995թ. Հայաստանը դարձավ IFC-ի անդամ, IFC-ն ներդրել է 202 մլն. դոլար 35 ծրագրի իրականացման համար արդյունաբերության ողջ տիրույթում, այդ թվում ֆինանսական շուկաների, արտադրության եւ հանքարդյունաբերության ոլորտներում: IFC-ի խորհրդատվական ծառայություններն իրականացվում են ծրագրերի միջոցով, որոնք ուղղված են սննդամթերքի անվտանգության ապահովման գործընթացներին, ֆինանսական հատվածին, կայուն էներգետիկային եւ կանոնակարգման դաշտի պարզեցմանը:



    Նոյյան տապան



    ՃՈ-ն հորդորում է երթեւեկության մասնակիցներին ծանոթանալ օրենսդրական փոփոխություններին


    Հայաստանի Ճանապարհային ոստիկանությունը տարածել է հայտարարություն, որում ասվում է.

    «Հարգելի երթեւեկության մասնակիցներ
    2012 թվականի փետրվարի 7-ին ընդունված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքով (ՀՕ-2-Ն) մեծ թվով փոփոխություններ են կատարվել ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառի իրավախախտումների համար պատասխանատվություն սահմանող հոդվածներում, ինչպես նաեւ այդ իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական վարույթի ընթացակարգերը սահմանող հոդվածներում, որոնք ուժի մեջ են մտնելու 2012 թվականի հունիսի 2-ից:
    Թյուրըմբռնումներից եւ անհարկի տարաձայնություններից զերծ մնալու նպատակով երթեւեկության մասնակիցներին հորդորում ենք նախապես ծանոթանալ փոփոխություններին եւ ճանապարհային երթեւեկության իրենց իրավունքն իրացնել բացառապես օրենսդրությամբ սահմանված նորմերին համապատասխան:
    Մաղթում ենք անարգել երթեւեկություն»:


    Նոյյան տապան



    Մայիսի 30-ին կկայանա «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 21-րդ նիստը

    «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 21-րդ նիստը տեղի կունենա ս/թ մայիսի 30-ին: Հիմնադրամից «Նոյյան Տապանին» հայտնեցին նաեւ, որ մայիսի 22-28-ը նախատեսվում է Հիմնադրամի հոգաբարձուներից, տեղական մարմինների ներկայացուցիչներից եւ բարերարներից կազմված պատվիրակության աշխատանքային այցը հայաստանյան եւ ղարաբաղյան ծրագրեր: Այցի ընթացքում պատվիրակության անդամները կմասնակցեն իրականացված ծրագրերի բացման պաշտոնական արարողություններին եւ կծանոթանան ընթացիկ աշխատանքներին:
    Իսկ մայիսի 29-ին, Կառավարության ընդունելությունների տանը Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ տեղի կունենա Հայաստանի Հանրապետության Նախագահի 2011 թվականի մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը:

    Նոյյան տապան



    Գալուստ Սահակյան. Այս պահին դեռ որեւէ բան որոշված չէ


    Այս պահին դեռ որեւէ բան որոշված չէ, մինչեւ նորընտիր խորհրդարանի առաջին նստաշրջանը որոշակի առաջընթաց կլինի նաեւ այդ ուղղությամբ: Այս մասին «Հայելի» ակումբում լրագրողների հետ մայիսի 18-ի հանդիպմանը հայտարարեց իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը, պատասխանելով իշխանական կոալիցիա ձեւավորելու հնարավորության մասին հարցերին:
    Ըստ ՀՀԿ ներկայացուցչի, որոշակի ճշտումներից հետո միջկուսակցական քննարկումները կլինեն «շատ բաց, թափանցիկ» եւ հասարակությունն այդ մասին կտեղեկացվի: «Եթե կոալիցիա ձեւավորվի, դա կլինի քաղաքական տրամաբանությամբ եւ երբեք ոչ ինքնանպատակ»,- ասաց Գ.Սահակյանն, ընդգծելով, որ «կոալիցիա կազմելը նաեւ որոշակի ծրագիր է ենթադրում, այսինքն՝ նախագահական ընտրությունները պետք է ընթանան համատեղ ուժերով, դա ամենակենտրոնական խնդիրներից մեկն է».
    Գ.Սահակյանը հայտարարեց, որ ՀՀԿ-ն պատրաստ է բոլոր քաղաքական ուժերի, այդ թվում՝ արտախորհրդարանական ուժերի, հետ խորհրդակցություններ, լսումներ անցկացնել, եւ դրանց արդյունքների մասին հանրությունը պետք է անպայման տեղյակ լինի: «Բնականաբար, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը պատրաստ է համախմբելու բոլոր քաղաքական ուժերին եւ նաեւ ընտրությունների արդյունքներով, որպես առաջատար կուսակցություն, իր դիրքորոշումն արտահայտել»:

    Նոյյան տապան



    Համեմատենք՝ Պուտինի եւ Օլանդի տոնական շարասյունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Առանց մեկնաբանությունների ...

    Նոյյան տապան



    «ԱրմենՏել»-ի բաժանորդները չեն կարողանում օգտվել կապից


    «ԱրմենՏել» (Բիլայն)-ի ԲԶԶԱՅԻՆ ԿԱՊԸ առավոտվանից «ԱՆԿԱՊԱՑԵԼ Է»:

    Առավոտից դժգոհության առիթ է բարձրացել «ԱրմենՏել» (Բիլայն) բջջային բաժանորդների շրջանում, ովքեր չեն կարողանում օգտվել կապից:

    Մեր, ինչպես նաեւ, թերեւս , բաժանորդների զանգերն «ԱրմենՏել» (Բիլայն) անպատասխան մնացին:

    Բաժանորդները ստիպված սոցիալական ցանցերում են գրառում կատարում` բողոքելով «ԱրմենՏել» (Բիլայն)-ի կապի որակից ու պահանջելով պարզաբանում ու տեղեկատվություն կապի խափանման մասին:

    Ավելի ուշ, «ԱրմենՏել» ընկերությունից հայտնեցին, որ այսօր առավոտյան ժամը 8:00-ից Beeline բջջային ցանցի բաժանորդների մի մասի մոտ, որոնք գտնվում էին այդ պահին 2G (GSM) ցանցում նկատվում էին խնդիրներ ելքային զանգերի հետ:

    «Խնդիրը կապված է ընկերության ցանցի կառավարումն կարգավորող սարքերից մեկի խափանման հետ: Այս պահին վթարը վերացված է, զանգեր կատարելու հնարավորությունը վերականգնվում է»,- նշված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:

    Ընկերությունը խորհուրդ է տալիս բաժանորդներին, ում շարժական հեռախոսներն ունեն համապատասխան հնարավորություն միանալ 3G ցանցին կամ վերաբեռնավորել սարքը:


    Աղբյուրը՝ asekose.am


    Նոյյան տապան



    Մահացել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հայրը՝ Ստեփան Պողոսյանը


    Մայիսի 17-ին 80 տարեկան հասակում կյանքից հեռացել է Ստեփան Պողոսյանը, որն ավելի քան 18 տարի ղեկավարել է Հայաստանի հեռուստառադիոպետկոմը։

    Ստեփան Պողոսյանը եղել է ՀԼԿԵՄ Կենտկոմի առաջին քարտուղար, կուսակցության Արարատի շրջկոմի առաջին քարտուղար: 1970-1988թթ. Պողոսյանը Հայաստանի Հեռուստառադիոպեկոմի նախագահ: Նա հեռուստատեսության տնօրենի պաշտոնում մնաց շուրջ 18 տարի` ամենաերկարը բոլոր տնօրեններից:

    1988-1990 թվականններին Ստեփան Պողոսյանը ղեկավարել է «Արմենպրես» լրատվական գործակալությունը, այդ պաշտոնը ստանձնելով մեր ժողովրդի նորագույն պատմության կարեւորագույն շրջանում: Նա գործակալության 17-րդ տնօրենն էր:

    Այնուհետեւ Պողոսյանը ՀԽՍՀ ԳԽ նախագահության հրամանագրով նշանակվել է Հայկական ԽՍՀ Հրատարակչությունների, պոլիգրաֆիայի եւ գրքի առեւտրի գործերի պետական կոմիտեի նախագահ: 1991թ. հիմնադրել է Հայկական հարցի ուսումնասիրությամբ զբաղվող գիտական կենտրոնը:

    Տարբեր ժամանակներում պարգեւատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի, «Պատվո նշան» շքանշաններով, այլ մեդալներով:

    Ստեփան Պողոսյանը մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հայրն է:

    Աղբյուրը՝ 7օր,am

    Նոյյան տապան



    Ռուսաց լեզվի որակավորման բարձրացման դասընթացներ՝ դասախոսների եւ ուսուցիչների համար


    Մայիսի 21-24-ը Երեւանում Սանկտ-Պետերբուրգի օրերի ծրագրի շրջանակներում, որն ուղղված է Հայաստանի Հանրապետությունում բնակվող հայրենակիցների եւ Ռուսաստանի, մասնավորապես`Սանկտ-Պետերբուրգի, Սանկտ-Պետերբուրգի Կաrավարության Արտաքին կապերի կոմիտեյի մշակութային, կրթական, գիտական կապերի ամրապնդմանը, Երեւանի քաղաքապետարանի հետ նախնական պայմանավորվածության համաձայն եւ Հայաստանի Հանրապետությունում Ռուսհամագործակցության Ներկայացուցչության օժանդակությամբ, կանցկացվեն Երեւանի, Գյումրիի, Գավառի եւ Վանաձորի բուհերի ռուսաց լեզվի եւ ժուռնալիստիկայի ամբիոնների դասախոսների, ինչպես նաեւ Երեւանի հանրակրթական դպրոցների ռուսաց լեզվի ուսուցիչների որակավորման բարձրացման դասընթացներ: Դասընթացները կվարեն Սանկտ-Պետերբուրգի ռուսաց լեզվի եւ գրականության բնագավառի առաջատար մասնագետները.
    Միխաիլ Դիմարսկի, լեզվաբանական գիտությունների դոկտոր, Ա.Ի. Գերցենի անվան Ռուսաստանի Պետական մանկավարժական համալսարանի ռուսաց լեզվի ամբիոնի պրոֆեսոր;
    Վալերի Եֆրեմով, լեզվաբանական գիտությունների դոկտոր, Ա.Ի. Գերցենի անվան Ռուսաստանի Պետական մանկավարժական համալսարանի ռուսաց լեզվի ամբիոնի պրոֆեսոր;
    Սերգեյ Ֆյոդորով, մանկավարժական գիտությունների թեկնածու, Հետդիպլոմային կրթության Սանկտ-Պետերբուրգյան ակադեմիայի լեզվաբանական կրթության ամբիոնի դոցենտ;
    Ալլա Ռաբինյանց, Ա.Ս. Պուշկինի անվան Համառուսաստանյան թանգարանի ավագ գիտական աշխատող;
    Կամիլլա Նիգմատուլլինա, քաղաքագիտական գիտությունների թեկնածու, Բոնչ-Բռուեւիչի անվան Սանկտ-Պետերբուրգի Պետական համալսարանի հասարակական-քաղաքագիտական գիտությունների ամբիոնի ավագ դասախոս, «Առաջին գիծ» տեղեկատվական-կրթական պորտալի թողարկող խմբագիր;

    Մարինա Բաբուրինա, լեզվաբանական գիտությունների թեկնածու, Ա.Ի. Գերցենի անվան Ռուսաստանի Պետական մանկավարժական համալսարանի կրթական տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ;
    Ալեքսեյ Դունեւ, լեզվաբանական գիտությունների թեկնածու, Ա.Ի. Գերցենի անվան Ռուսաստանի Պետական մանկավարժական համալսարանի ռուսաց լեզվի ամբիոնի դոցենտ: Այս մասին «ՆՏ» -ին հայտնեցին Հայաստանում Ռուսհամագործակցության ներկայացուցչության մամուլի ծաոայությունից:






    Նոյյան տապան



    Արձանագրվել են դեղորայքային թունավորուման դեպքեր


    Մայիսի 17-ին «1-03» ծառայությունից հայտնել են, որ ժամը 11.11-ի սահմաններում դեղորայքային թունավորումով «Մուրացան» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երեւանի Բաբաջանյան 20 շենքի 17-րդ բնակարանի բնակչուհի` 1996 թ. ծնված Ռիմա Թովմասյանը:
    Բժիշկների գնահատմամբ` տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է:

    ***
    Նույն օրը, ժամը 22.10-ի սահմաններում դեղորայքային թունավորումով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երեւանի Քանաքեռի 11-րդ փողոցի թիվ 2/2 տան բնակչուհի` 1995 թ. ծնված Անահիտ Գալուստովան:
    Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը բավարար է:

    Նոյյան տապան



    Ժամանակավոր անհարմարություններ՝ հիմնանորոգման աշխատանքներ ընթացող փողոցներում

    Երեւանի քաղաքապետարանի դիմումը երեւանցիներին.
    «Հարգելի երեւանցիներ,

    Երեւանի քաղաքապետարանի ծրագրերով մայրաքաղաքի մի շարք փողոցներում ընթացող հիմնանորոգման աշխատանքների հետեւանքով նշված փողոցներում ժամանակավոր անհարմարություններ են առաջանում ինչպես տրանսպորտի երթեւեկության, այնպես էլ հետիոտների համար։
    Պատճառած ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը»։



    Նոյյան տապան



    Մեծ Բրիտանիա

    Օլիմպիական Ջահը պատմության մեջ երրորդ անգամ կժամանի Մեծ Բրիտանիա


    Այսօր, մայիսի 18-ինմ Օլիմպիական Ջահը պատմության մեջ երրորդ անգամ ժամանելու է Մեծ Բրիտանիա, եւ Լոնդոն-2012-ի Օլիմպիական Կրակի էստաֆետը կսկսի իր 70-օրյա ճանապարհորդությունը Միացյալ Թագավորությունով: Այս իրադարձությունը նշելու համար Երեւանում Բրիտանական դեսպանատան պատին այսօր բացվել է գրաֆիտի, որի հեղինակն է նկարիչ Էդգար Ամրոյանը: «Սա իմ առաջին գրաֆիտիի պատվերն է Երեւանում», ասաց նա:

    Օլիմպիական Կրակը խաղաղության եւ Օլիմպիական զինադադարի մարմնավորումն է: Այն խորհրդանշում է խաղաղություն, հակամարտությունների կարգավորում եւ այն գաղափարը, որ մարդիկ, այլ ոչ երկրներն են մրցում իրար հետ՝ մի կողմ թողնելով քաղաքականությունը, կրոնը կամ ռասիզմը: 8000 ջահակիրներ կտանեն Օլիմպիական Կրակը Միացյալ Թագավորության բոլոր անկյունները՝ այցելելով նաեւ Իռլանդիա:

    Օլիմպիական Կրակը, որը արեւի շողերից վառվեց մայիսի 10-ին Հունաստանում, կժամանի Ստրատֆորդի Օլիմպիական մարզադաշտ հուլիսի 27-ին՝ Լոնդոն-2012-ի Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ:

    Նոյյան տապան



    Ռուսաստան

    Եվրոպայի սամբոյի տղամարդկանց եւ կանանց առաջնությանը կմասնակցեն նաեւ հայ ուժեղագույն սամբիստները

    Ինչպես հայտնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից, Մոսկվայում անց է կացվում 2012թ. Եվրոպայի սամբոյի տղամարդկանց եւ կանանց առաջնությունը, որին մասնակցում են նաեւ հայ ուժեղագույն սամբիստները: Մայիսի 18-ին մրցագորգ դուրս եկած հայ մարզիկներից երեքը գրավեցին երրորդ տեղերն ու արժանացան բրոնզե մեդալների. Գայանե Խաչատրյան /60 կգ քաշային կարգ/, Տիգրան Կիրակոսյան՝ մարզական սամբոյի 52 կգ քաշային կարգ եւ Հարություն Միրաբյան՝ մարտական սամբոյի 57 կգ քաշային կարգ: Մեր մարզիկներից եւս 5-ը մրցասպարեզ կմտնեն մայիսի 19-ին, եւս 4-ը՝ մայիսի 20-ին:



    Հայաստանի սամբոյի ֆեդերացիա

    Նոյյան տապան




    ©«Նոյյան Տապան» ™ լրատվական-վերլուծական կենտրոն
    Հասցե` Հայաստան, Երեւան, Իսահակյան 28,
    Հեռ: (37410) 565965, (1818) 480-67-03, (1818) 480-57-63, Ֆաքս`(37410) 524279,
    Էլ.հասցե` info@nt.am կամ contact@nt.am, կայք` www.nt.am

    ...... .....

    internet speed connection