Author's posts

Հայկական լրատվամիջոցների երկրորդ համաժողովը

Հայաստան — Սփյուռք
լրատվական միջոցների 2-րդ համաժողովԾաղկաձոր, 2003թ.
Ծաղկաձոր, նոյեմբերի 14-16, 2003
137 մասնակիցներ 15 երկրներից
Նոյեմբերի 14-16-ը Ծաղկաձորում անցկացված Լրատվության միջոցների ներկայացուցիչների Հայաստան-Սփյուռք առաջին համաժողովը, մասնակիցների գնահատմամբ, լուրջ եւ կարեւոր քայլ էր համահայկական տեղեկատվական դաշտի եւ 01 համահայկական լրատվական ակումբի ստեղծման ուղղությամբ: Համաժողովի բանախոսները համոզված էին, որ նման ծառայության ստեղծումը աշխարհի բոլոր ծայրերում գործող հայկական լրատվամիջոցների համար կապահովի հավաքական տեղեկատվություն համազգային առաջնահերթությունների մասին, եւ յուրաքանչյուրն իրեն կզգա ընդհանրության մի մասնիկ: Continue reading

Հայկական լրատվամիջոցների առաջին համաժողովը

Եւրոպահայ մամուլի առաջին ֆորում

Բրատիսլավա (Սլովակիա), Մարտի 21-23. 2002

Մարտի 21-23-ը Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում տեղի ունեցած Եվրոպահայ մամուլի առաջին ֆորումը կարեւորեց համահայկական տեղեկատվական ցանցի ստեղծումը:

Ֆորումի մասնակիցները որոշեցին իրականացնել հետեւյալ ծրագրերը` ստեղծել եվրոպահայ լրատվամիջոցների միասնական տեղեկատվական ցանց, համահայկական լրատվական կենտրոն` Հայաստանում եւ արտերկրում ապահովելու Հայաստան-Սփյուռք մշտական լրատվական կապը, ստեղծել եվրոպահայ լրագրողների մամուլի ակումբ, որը կմիավորի ոչ միայն հայ մամուլի ներկայացուցիչներին, այլեւ եվրոպական տարբեր լրատվամիջոցներում աշխատող հայ լրագրողներին, կազմել եւ հրատարակել Եվրոպայի հայ մամուլի տեղեկագիր, համագործակցել լրագրողների մասնագիտական կրթական-վերապատրաստման ծրագրերի հետ, նպաստել Հայաստան-Սփյուռք հեռուստատեսային հաղորդումների պատրաստմանը: Continue reading