Author's posts

Տեղի է ունեցել Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող մարմնի նիստը

Ապրիլի 21-ին տեղի ունեցավ Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող մարմնի նիստը, որին մասնակցում էր ՀՀ սփյուռքի  նախարար  Հրանուշ  Հակոբյանը:

11  Նիստը վարում էր Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող մարմնի նախագահ Շահան Գանտահարյանը:

Նիստին մասնակցում էին Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գևորգյանը, ԱՄՆ-ի «Կալիֆոռնիա կուրիեր» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանը, ԱՄՆ-ից լրագրողներ Հակոբ Վարդիվառյանը և Պայծիկ Գալաջյանը, Լրատվամիջոցների համահայկական ընկերակցության նախագահ Տիգրան Հարությունյանը, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս Աստղիկ Ավետիսյանը, ՀՀ ՍՆ տեղեկատվության և հեռահաղորդակցության վարչության պետ Վաղինակ Վարդանյանը, Մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Էվելինա Բաղդասարյանը, նախարարության այլ աշխատակիցներ: Հեռակապի միջոցով մասնակցում էին Արցախի ժուռնալիստների միության նախագահ Կիմ Գաբրիելյանը, Ֆրանսիայի Նոր Յառաջ» թերթի գլխավոր խմբագիր Ժիրայր Չոլաքյանը, Իրանի «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր Դերենիկ Մելիքյանը, Լիբանանի «Խոսնակ» ամսագրի գլխավոր խմբագիր Համբիկ Մարտիրոսյանը, Չեխիայի «Օրեր» ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը, Լիբանանի «Զարթոնք» օրաթերթի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը, Կանադայի «Հորիզոն» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Վահագն Գարագաշյանը:

22Ողջունելով նիստի մասնակիցներին՝ նախարարը նախ անդրադարձավ ապրիլի 2-6-ը Լեռնային Ղարաբաղի սահմանի ողջ երկայնքով Ադրբեջանի իրականացրած լայնամասշտաբ ռազմական ագրեսիային: «Մեզ համար այդ ծանրագույն օրերին Սփյուռքի հայկական համայնքները համախմբվեցին և ամենատարբեր, մեծածավալ օգնություն ցուցաբերեցին Արցախին: Մինչ օրս Լեռնային Ղարաբաղում բացված պաշտոնական հաշվեհամարին են փոխանցվում գումարներ, կազմակերպվում են դրամահավաքներ, Արցախ են առաքվում հումանիտար բեռներ, Ռուսաստանից ուղարկվում են տարբեր մեքենաներ: Շնորհակալ ենք բոլորին: Հարկ է շեշտել, որ Սփյուռքում գործող մեր լրատվամիջոցների արագ արձագանքման շնորհիվ էր, որ մեր հայրենակիցներն անմիջապես տեղեկացվեցին, համախմբվեցին և 50-ից ավելի երկրներում անցկացրին Արցախի պաշտպանությանը նվիրված ու Ադրբեջանի ագրեսիան դատապարտող ցույցեր, բողոքի երթեր, դատապարտող վերաբերմունք դրսևորելու համար նամակներով դիմեցին իրենց բնակության երկրների իշխանություններին, — նշեց ՀՀ սփյուռքի նախարարը՝ հավելելով, — Ադրբեջանն իրականացրել է ռազմական հանցագործություն և այդ մասին մենք պետք է կարողանանք հնարավորինս շատ գրել՝ իրականությունը ներկայացնելով համաշխարհային հանրությանը, ձևավորելով Ղարաբաղյան հարցի վերաբերյալ ճիշտ պատկերացում և մոտեցում: Հայ ժողովուրդը 10 միլիոնանոց բանակ դարձավ: Մենք պետք է առաջ տանենք Արցախի անկախության միջազգային ճանաչման գործընթացը: Միայն Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությամբ և մեկ բռունցք դարձած մենք կկարողանանք հաղթահարել մեր առջև ծառացած մարտահրավերները»:

Համաժողովի մասնակիցները ներկայացրեցին իրենց համայնքներում տեղի ունեցած զարգացումները և լրատվամիջոցներում տեղ գտած արձագանքները:

33Օրակարգում էին հետևյալ հարցերը՝ «Ադրբեջանական ագրեսիայի լուսաբանման խնդիրները տարածաշրջանի երկրների պաշտոնական և ոչ պաշտոնական լրատվամիջոցներում», «Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի ծրագրերը Սփյուռքի համայնքներում», «Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովի նիստերի թեմատիկան»:

Անդրադառնալով «Ադրբեջանական ագրեսիայի լուսաբանման խնդիրները տարածաշրջանի երկրների լրատվամիջոցներում» հարցին՝ նիստի մասնակիցները կարևորեցին հարցի քարոզչությունը օտար լեզուներով կազմակերպելու, ռազմական ագրեսիայի օրերին հայկական և Սփյուռքի լրատվամիջոցների համախմբված աշխատանքի շնորհիվ Ադրբեջանի կողմից իրականացվող ապատեղեկատվական հոսքերի մեջ չներքաշվելու և ի վերջո՝ Սփյուռքի համայնքներում ազգային տուրք իրականացնելուն վերաբերող հարցերը:

ՀՀ սփյուռքի նախարարության նոր մասնաշենքում տեղի ունեցավ Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող խորհրդի անդրանիկ նիստը

0391ba6f48   Փետրվարի 10-ին ՀՀ սփյուռքի նախարարության նոր մասնաշենքում տեղի ունեցավ Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող խորհրդի նիստը, որին մասնակցում էր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Նիստը վարում էր համակարգող խորհրդի նախագահ, Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը: Օրակարգում էին Լրագրողների 8-րդ համաժողովի խորագրի որոշման, անցկացման վայրի, օրվա, զեկույցների թեմատիկայի, ինչպես նաև 2016թ. «Սփյուռք ամառային դպրոց»-ի լրագրողների վերապատրաստման դասընթացի կազմակերպման և ծրագի հետ կապված հարցերը:

Նիստին հեռակապով մասնակցում էին Լիբանանի «Խոսնակ» ամսագրի գլխավոր խմբագիր Համբիկ Մարտիրոսյանը, «Զարթոնք» օրաթերթի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը, Չեխիայի «Օրեր» ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը, ԱՄՆ-ից լրագրող, հրապարակախոս Հակոբ Վարդիվառյանը և Արցախի ժուռնալիստների միության նախագահ Կիմ Գաբրիելյանը:
b7b8ecd2ba
Ողջունելով նիստի բոլոր մասնակիցներին՝ ՀՀ սփյուռքի նախարարն ուրախությամբ նշեց, որ համահայկական 8-րդ համաժողովը նվիրվում է Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 25-ամյա հոբելյաններին: «Ուստի 8-րդ համաժողովի համար լավագույնը կարելի է համարել «Հայոց պետականությունը միասնականության առանցքն է» խորագիրը,- նշեց նախարարը՝ առաջարկելով համաժողովն անցկացնել հոկտեմբերի 21-24-ը՝ Երևանում և Ստեփանակերտում:

af5e59b5ecՇնորհավորելով նախարարին և նախարարության ողջ անձնակազմին՝ նոր և հարմարավետ մասնաշենք տեղափոխվելու առթիվ՝ Շահան Գանտահարյանը մաղթեց արգասաբեր աշխատանք: Այնուհետև համակարգող խորհրդի նիստի նախագահը նշեց, որ համամիտ է ՀՀ սփյուռքի նախարարի հետ՝ համաժողովի խորագրի, անցկացման օրվա և վայրերի վերաբերյալ: «Մենք պետք է ժամանակին և հետևողականորեն գումարենք համակարգող մարմնի նիստերը՝ համաժողովի աշխատանքները հավուր պատշաճի կազմակերպելու նպատակով», — նշեց Գանտահարյանը:

Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գևորգյանը և ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը նշեցին, որ իրենց կառույցները նույնպես բոլոր ջանքերը կներդնեն համաժողովը պատշաճ կազմակերպելու համար:

Հեռակապով նիստին մասնակից խմբագիրները նույնպես ողջունեցին համաժողովի անցկացման վերաբերյալ ՀՀ սփյուռքի նախարարի առաջարկությունները և հավաստիացրին, որ իրենց լրատվամիջոցներում ընթերցողներին պարբերաբար կիրազեկեն համաժողովի մասին:

2016թ. «Սփյուռք ամառային դպրոց»-ի լրագրողների վերապատրաստման դասընթացների մասին խոսեց դպրոցի նորանշանակ ղեկավար, ԵՊՀ հայագիտական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Մհեր Հովհաննիսյանը: Նա նշեց, որ այս տարի շեշտն առավելապես դրվելու է գործնական աշխատանքների վրա: «Ստեղծվել և գործում է դպրոցի dss.am կայքը, որտեղից կարելի է ամբողջական տեղեկատվություն ստանալ դպրոցի բոլոր 6 դասընթացների մասին», — հավելեց դպրոցի ղեկավարը:
992b1ca9c
Ամփոփելով նիստը՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հույս հայտնեց, որ Սփյուռքի լրատվամիջոցները կաջակցեն դպրոցի Լրագրողների դասընթացի մասնակիցների թիվը մեծացնելու և աշխհարագրությունը ընդլայնելու ուղղությամբ` իրենց կայքերում մշտապես տեղադրելով «Սփյուռք» ամառային դպրոցի մասին հայտարարությունները:

Հայկական լրատվամիջոցների յոթերրորդ համաժողովը

image-982f6251707e560546486ffe35b7e6374a896a6dfe6512418c5dcf3150a5c577-vԼրագրողների համահայկական 7-րդ համաժողովը 2014թ. կայացավ Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովի շրջանակներում

Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովի շրջանակներում սեպտեմբերի 19-20-ը կայացավ Լրագրողների համահայկական 7-րդ համաժողովը, որին մասնակցեցին ոլորտը ներկայացնող 160 զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից:

Լրագրողների համահայկական 7-րդ համաժողովի քննարկման հիմնական ուղղություններն էին. «Հայոց Ցեղասպանության ճանաչման և պահանջատիրության գործընթացի լուսաբանումը մամուլում», «Հայոց լեզվի իմացության և պահպանության հիմնախնդիրները», «Քարոզչություն, հակաքարոզչություն, տեղեկատվական անվտանգության հիմնախնդիրները» և «Հայրենիք-Սփյուռք գործակցության զարգացման միտումները և հեռանկարները»: Continue reading

Սատարենք Արցախի սահմանամերձ Թալիշ գյուղին

Լրատվամիջոցների համահայկական ընկերակցությունը եւ “Թալիշի պաշտպան” հասարակական կազմակերպությունը նախաձեռնում են Արցախի սահմանամերձ Թալիշ գյուղի օգնության ծրագիր, որի առաջին փուլը գյուղի համար եւ հատկապես գյուղի դպրոցի համար կայուն, որակյալ եւ անվճար ինտերնետային կապի անցկացումն է:

Մասնագետերի կողմից արված ուսումնասիրության եւ նախագծային աշխատանքների շնորհիվ պարզվել է, որ Թալիշ գյուղին կայուն եւ որակյալ ինտերնետային կապ տրամադրելու համար պետք է կառուցել սարքավորումներով համալրված հատուկ աշտարակ` գյուղամերձ բլուրներից մեկի վրա: Աշտարակի եւ սարքավորումների ձեռքբերման համար անհրաժեշտ է շուրջ 3 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:

Լրատվամիջոցների համահայկական ընկերակցությունը եւ “Թալիշի պաշտպան” հասարակական կազմակերպությունը կազմակերպում են դրամահավաք` այս ծրագիրը մինչեւ ս.թ. սեպտեմբերի 1-ը իրագործելու համար: Խնդրում ենք բոլոր կազմակերպություններին ու անհատներին հնարավուրության սահմաններում դրամական աջակցություն ցուցաբերել այս ծրագրին:

Ցանկանում ենք նշել, որ ինտերնետի մուտքը Թալիշ հիմք կհանդիսանա կազմակերպվելիք այլ ծրագրերի իրականացման համար, այդ թվում.

— հեռավար ուսուցման դասընթացներ գյուղի աշակերտության համար,
— տեսակամուրջների միջոցով պարբերական հանդիպումներ գյուղի համայնքի եւ Արցախի, Հայաստանի եւ Սփյուռքի արվեստի մշակույթի գործիչների հետ,
— առցանց հանդիպումներ քննարկումեր գյուղի այլ բազմաթիվ խնդիրների լուծման վերաբերյալ
— գյուղի համայքի աշխարհից կտրվածությունը հաղթահարելու, նոր ներդրումային ծրագրեր իրականացնելու համար:

Թալիշի մասին.
Թալիշը Արցախի հյուսիսի սահմանամերձ գյուղ է, որի բնակչությունը Արցախյան ազատամարտի ընթացքում դեպորտացիայի է ենթարկվել ադրբեջանցիների կողմից: Գյուղը երկու տարի մնացել է գերության մեջ, հիմնովին ավերվել եւ այրվել է: Մոխրակույտերի վերածված Թալիշի ազատագրումից հետո գյուղ բնակության է վերադարձել եւ այժմ ապրում է շուրջ 150 ընտանիք: Գյուղում գործում է դպրոց եւ մանկապարտեզ:
Ադրբեջանի հետ շուրջ 50 կմ սահման ունեցող Թալիշն այժմ ունի անհապաղ լուծումներ պահանջող կենսապահովման հետ կապված բազմաթիվ խնդիրներ:

1. Չի գործում գյուղի ոռոգման ջրի համակարգը, քանի որ գյուղի ջրատարը սկիզբ է առնում այժմ ադրբեջանակն զինուժի կողմից վերահսկվող տարածքից:
2. Խմելու ջուրը տրվում է ընդամենը 2 օրը մեկ՝ 1,5 ժամով: Ջրագծերը ամբողջությամբ վերանորոգման կարիք ունեն:
3. Դեպի գյուղ տանող եւ գյուղամիջյան ճանապրահները անմիխար վիճակում են:
4. Գյուղի բնակչությունը հնարավորություն չունի դիտելու հեռուստատեսային որեւէ ալիք՝ անգամ արցախյան: Մի քանի ընտանիքն միայն հնարավորություն են ունեցել ձեռք բերել արբանյակային հեռուստատեություն դիտելու համար անհրաժեշտ սարքավորում:
5. Գյուղում չի գործում հեռախոսացանց, իսկ բջջային հեռախոսակապը չափազանց վատ է գործում եւ չի ծածկում ամբողջ անգամ գյուղի ողջ տարածքը:
6. Գյուղում չկա ինտերնետային կապ:
Գյուղը փաստորեն գրեթե կտրված է ողջ արտաքին աշխարհից:

Գումարը կարելի է փոխանցել “Թալիշի պաշտպան” հկ բանկային հաշվի համարին:
Արդշինինվեստբանկ
Հայկական դրամ , ԱՄՆ Դոլար, Եւրո. 2470101017460010
Ռուսական ռուբլի 2470101017460020

Հետադարձ կապ.
Երեւան, Իսահակյան 28. 3-րդ հարկ
Հեռախոս. 374 60 351122, 094473431, 055 509050
Էլ. Փոստ. [email protected]

“Թալիշի պաշտպան” հ/կ նախագահ,
“Թալիշի մարտական ջոկատի” հրամանատար,
Պահեստազորի փոխգնդապետ Միքայել Ապրեսյան

Լրատվամիջոցների Համահայկական Ընկերակցության նախագահ,
“Նոյյան տապան” մեդիա միավորման նախագահ, փ.գ.թ.` Տիգրան Հարությունյան

Հայկական լրատվամիջոցների վեցերրորդ համաժողովը

«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» լրագրողների համահայկական 6-րդ համաժողով

ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ 2012թ. հոկտեմբերի 4-6-ը Երևանում և Աղավնաձորում կայացավ «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» լրագրողների համահայկական 6-րդ համաժողովը: Համաժողովին մասնակցեցին Հայաստանի և Սփյուռքի լրատվամիջոցների ղեկավարներ և ներկայացուցիչներ` 107 լրագրող աշխարհի 22 երկրից:

Հոկտեմբերի 4-ին Երևանի պետական համալսարանի Եղիշե Չարենցի անվան դահլիճում մեկնարկեց «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» լրագրողների համահայկական 6-րդ համաժողովը: Continue reading

Հայկական լրատվամիջոցների հինգերորդ համաժողովը

2010թ. հոկտեմբերի 12-16-ը «Մեկ ազգ մեկ մշակույթ» փառատոնի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության, Լրատվամիջոցների համահայկական ընկերակցության, Հայաստանի ժուռնալիստների միության կազմակերպած «21-րդ դարի մարտահրավերները. տեղեկատվական անվտանգությունը եւ հայ լրագրությունը» թեմայով լրագրողների համահայկական 5-րդ համաժողովը, որին մասնակցեցին Հայաստանի եւ Սփյուռքի լրատվամիջոցների ներկայացուցիչներ եւ հայ լրագրողներ` շուրջ 200 լրագրող աշխարհի 26 երկրներից:

53880

Հոկտեմբերի 13-ին առավոտյան համաժողովի մասնակիցները ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում ծաղիկներ դրեցին արցախյան ազատամարտի զոհերի հուշարձանին, իսկ Լիբանանի «Խոսնակ» ամսագրի գլխավոր խմբագիր Համբիկ Մարտիրոսյանը ի հիշատակ արցախցի հերոս նահատակների կատարեց հոգեհանգստի շարական: Continue reading

Հայկական լրատվամիջոցների չորրորդ համաժողովը

Լրագրողների համահայկական 4-րդ համաժողովը կազմակերպել է Հայաստանի Ժուրնալիստների միությունը: Համաժողովի ֆինանսական հովանավորն է հանդիսացել ՀՀ Մշակույթի նախարարությունը:

Լրատվամիջոցների Համահայկական Ընկերակցությունը համաժողովի կազմակերպման աշխատանքներին չի մասնակցել:

Ժուռնալիստների միության նախագահ ԱՍՏՂԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ երեկ «Ուրբաթ» ակումբում ներկայացրեց Ծաղկաձորում սեպտեմբերի 17-22-ը «Մեկ ազգ` մեկ մշակույթ» համահայկական փառատոնի շրջանակներում, «Աշխարհի հետ` մեր ինքնությամբ. Հայաստանը համայն հայության հայրենիքն է» կարգախոսով անցկացված Համահայկական լրատվամիջոցների 4-րդ համաժողովի աշխատանքները Continue reading

Անդամներ

Ընկերակցության Անդամ լրատվամիջոցներ

 

Ազգ  (Հայաստան, Երեւան)

Էյ Էյ ԲԻ Սի (AABC) հեռուստաընկերություն (ԱՄՆ, Գլենդեjլ)

Ազդակ (Լիբանան, Բեյրութ)

Արմենիան Օբզերվեր  (ԱՄՆ, Լոս Անջելոս)

Արտագերս ամսագիր (Հայաստան, Երեւան)

Բան ու Գործ թերթ (Հայաստան, Գորիս)

ԳԱԼԱ հեռուստաընկերություն (Հայաստան, Գյումրի)

Գեղամա աշխարհ  (Հայաստան,  գ.Գանձակ)

Գոլոս Արմենիի (Հայաստան, Երեւան)

Թալին Աշխարհ (Հայաստան, Թալին)

Ժամանակ  (Թուրքիա, Ստամբուլ)

Իրան Նյուզ անգլերեն օրաթերթ Իրան Թեհրան

Լոռու մարզ Հայաստան Վանաձոր

Նյութ  (Հայաստան, Երեւան)

Լուսարձակ շաբաթաթերթ Հայաստան Սպիտակ

Կումայրի-Բանվոր շաբաթաթերթ Հայաստան Գյումրի

Համայնապատկեր ամսագիր (ԱՄՆ, Գլենդեյլ)

Հայ Կեանք (ԱՄՆ,  Գլենդեյլ)

Հրազդան TV (Հայաստան, Հրազդան)

Նոեւ Կովչեգ Ռուսաստան Մոսկվա

Նոյյան Տապան (Հայաստան, Երեւան)

Ռադիո ԱՅԳ (ԱՄԷ, Աբու Դաբի)

Նոր Յառաջ  ( Ֆրանսիա, Փարիզ)

Սյունյաց երկիր Հայաստան Կապան

Ստեփանավան Հայաստան Ստեփանավան

Վանաձորյան խճանկար Հայաստան Վանաձոր

 

Կանոնադրություն

ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆ»
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՄԻՈՒԹՅԱՆ
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1.1. «ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆ» իրավաբանական անձանց միությունը /այսուհետ` Միություն/ իր մասնակիցների կամավոր գույքային ներդրումների հաշվին ստեղծված` շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպություն է:

1.2. Միությունն ստեղծվել է ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի / այսուհետ` Օրենսգիրք/ պահանջներին համապատասխան եւ իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Օրենսգրքով, այլ օրենքներով ու իրավական ակտերով “ւ սույն կանոնադրությամբ:

1.3. Միության անվանումն է` հայերեն լրիվ`
«ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆ» իրավաբանական անձանց Միություն

կրճատ` ԼՀԸ ԻԱՄ

1.4. Միության գործունեության ժամկետը չի սահմանափակվում:

1.5. Միության իրավաբանական հասցեն է` ՀՀ, Երեւան, Իսահակյան 28

1.6.Միության փոստային հասցեն է` ՀՀ, Երեւան, Իսահակյան 28

2. ՄԻՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ՈՒ ՍՏԵՂԾՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ

2.1.Միության ստեղծման նպատակն է համակարգել իր մասնակիցների գործունեությունը, ինչպես նաեւ ներկայացնել ու պաշտպանել նրանց գույքային եւ այլ շահերը:

2.2.Միությունն իրավունք չունի միջամտել Միության մասնակից-իրավաբանական անձանց ներքին կազմակերպչական գործունեությանը կամ որեւէ այլ կառավարչական ներգործություն ունենալ նրանց գործունեության վրա:

2.3.Միության գործունեության առարկան է`

Ա.Ընկերակցության անդամների համատեղ եւ փոխհամաձայնեցված աշխատանքի միջոցով նպաստել համահայկական, ազգային նշանակության խնդիրների լուծմանը, կոորդինացնել հայկական մամուլի ուժերը ազգային նշանակություն ունեցող լոբիստական հարցերում, այդ թվում`

-աշխարհում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին

-Ղարաբաղյան հարցի արդարացի լուծմանը եւ աշխարհում խնդրի ճշգրիտ ներկայացմանը

-Հայաստան-Արցախ-Սփյուռք, Սփյուռք-Սփյուռք տնտեսական, մշակութային եւ այլ կապերի ստեղծմանն ու ամրապնդմանը

-Հաաստանի Հանրապետության պետականության ամրապնդմանը

-Հայաստանում ժողովրդավարության կայացմանը եւ Հայաստանի Հանրապետության միջազգային իմիջի ամրապնդմանը

-Հայաստանի տնտեսական հզորացմանը եւ միջազգային ներգրավվածության մեծացմանը

Բ.Նպաստել Հայաստանը որպես «Բոլոր հայերի Հայրենիք» գաղափարի արմատավորմանը թե’ Հայաստանում եւ թե’ Սփյուռքում

Գ.Նպաստել ազատ ժողովրդավարական Հայաստանի` համայն հայության գաղափարախոսական եւ մշակութային կենտրոն դառնալուն

Դ.Նպաստել հայկական մշակութային արժեքների պահպանմանը եւ տարածմանը

Ե.Նպաստել ընդհանուր համահայկական տեղեկատվական դաշտի ստեղծմանը եւ լրատվության փոխանակման հնարավորությանը

Զ.Աշխարհի տարբեր երկրներում լույս տեսնող եւ հեռարձակվող հայկական լրատվամիջոցների թողարկած եւ ամբողջ հայությանը վերաբերող եւ հետաքրքրող լրատվության ամեն օր թարմացվող շտեմարանի ստեղծում` հայաբնակ ցանկացած վայրից (Հայաստանի մարզեր, Երեւան, Արցախ, Սփյուռք) լրահոսի կազմակերպման
միջոցով: Աշխարհի տարբեր լրատվամիջոցներում Հայաստանի եւ հայերի վերաբերյալ տեղեկատվության հավաքում եւ համայն հայությանը իրազեկում ժամանակին եւ պատշաճ արձագանք ապահովելու համար:

Է.Ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով ստեղծել տեղեկատվական եւ մշակութային միասնական միջավայր, որպեսզի աշխարհի տարբեր երկրներում ապրող հայերը իրենց կտրված չզգալով հայկական մշակութային եւ հասարակական կյանքից, ցանկության դեպքում հնարավորություն ունենան մասնակցելու հայկական հասարակական, մշակութային եւ սոցիալական հարցերի քննարկմանը եւ լուծմանը:

Ը.Նպաստել Հայաստանում մամուլի եւ խոսքի ազատության, լրատվամիջոցների դաշտի եւ նրանց նկատմամբ վստահության ամրապնդմանը, ինչպես նաեւ Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը եւ ժողովրդավարական արժեքների սերմանմանը:

Թ.Նպաստել կայուն ժողովրդավար պետություններում ապրող սփյուռքահայերի փորձը Հայաստանում կիրառման գործընթացին

Ժ.Ընկերակցության անդամ-լրատվամիջոցների շահերի պաշտպանություն

Ի.Ընկերակցության անդամների խորհրդատվական, տեխնիկական, մասնագիտական օժանդակություն

Լ.Նպաստել, որպեսզի հայկական լրատվամիջոցները, անկախ նրանց գործունեության վայրից, հետամուտ լինեն միջազգային ստանդարտներին համապատասխանող լրագրողական վարպետության եւ էթիկայի նորմերին

Խ.Նպաստել աշխարհի հայկական լրատվամիջոցների միջեւ լրատվական համերաշխության եւ համատեղ աշխատանքի մթնոլորտի ձեւավորմանը

Ծ.Իրականացնել սույն կանոնադրությունից բխող եւ ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ գործունեություն:

3. ՄԻՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

3.1.Միությունն իրավաբանական անձ է, ունի իր ինքնուրույն հաշվեկշռում արտացոլված սեփական առանձնացված գույք, կարող է իր անունից մասնակցել գույքային շրջանառությանը, ձեռք բերել ու իրականացնել գույքային եւ անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, ինչպես նաեւ դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

3.2. Միությունը պետական գրանցման պահից ձեռք է բերում իրավաբանական անձի կարգավիճակ:

3.3. Միությունը կարող է հաշվարկային եւ այլ հաշիվներ բացել բանկերում: Միությունն ունի իր անվանմամբ կլոր կնիք /հայերեն, ռուսերեն եւ անգլերեն գրառումներով/, դրոշմակնիք եւ ձեւաթղթեր, ինչպես նաեւ օրենքով սահմանված կարգով գրանցված խորհրդանիշ եւ այլ նշաններ:

Միության խորհրդանիշն է` /խորհրդանիշի մանրամասն նկարագիրը/

3.4. Հայաստանի Հանրապետությունը եւ համայնքները պատասխանատվություն չեն կրում Միության պարտավորությունների համար: Միությունը պատասխանատվություն չի կրում Հայաստանի Հանրապետության եւ համայնքների պարտավորությունների համար:

3.5. Միությունն իր պարտավորությունների համար պատասխանատու է իրեն պատկանող ամբողջ գույքով:
3.6. Մասնակիցների` Միությանը հանձնած գույքը Միության սեփականությունն է: Միությունն այդ գույքն օգտագործում է սույն կանոնադրությամբ սահմանված նպատակներով:

3.7. Միությունը պատասխանատվություն չի կրում իր մասնակիցների պարտավորությունների համար:

3.8. Միության մասնակիցները, իրենց ներդրումների /վճարումների/ չափին համամասնորեն, լրացուցիչ սուբսիդիար պատասխանատվություն են կրում Միության պարտավորություների համար:

3.9. Միությունն իրավունք ունի`

3.9.1.ներկայացնել եւ պաշտպանել իր եւ իր անդամների իրավունքներն ու օրինական շահերը պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում,

3.9.2.անդամակցել միջազգային կազմակերպությունների, ունենալ միջազգային կապեր, օտարերկրյա կազմակերպությունների հետ կնքելհամաձայնագրեր,

3.9.3.հիմնադրել տնտեսական ընկերություններ եւ ընկերակցություններ եւ /կամ/ մասնակցել դրանցում,

3.9.4. ստեղծել ներկայացուցչություններ, մասնաճյուղեր եւ հիմնարկներ,

3.9.5. իրականացնել ՀՀ օրենքներով չարգելված այլ գործունեություն:

3.10. Օտարերկրյա պետություններում տնտեսական ընկերակցություններ, ընկերություններ հիմնադրելը եւ /կամ/ դրանց մասնակցելը, ինչպես նաեւ ներկայացուցչություններ, մասնաճյուղեր եւ հիմնարկներ ստեղծելը կատարվում է դրանց գտնվելու վայրի, երկրի օրենքներին եւ այլ իրավական ակտերին համապատասխան, եթե այլ բան նախատեսված չէ ՀՀ միջազգային պայմանագրերով:

4. ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԸ, ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԸ

4.4. Միությունն իրավունք ունի Օրենսգրքի այլ օրենքների ու իրավական ակտերի պահանջներին համապատասխան` ստեղծել մասնաճյուղեր, ներկայացուցչություններ եւ հիմնարկներ

4.2. Ներկայացուցչությունը Միության գտնվելու վայրից դուրս տեղակայված նրա առանձնացված ստորաբաժանումն է, որը ներկայացնում է Միության շահերը եւ իրականացնում դրանց պաշտպանությունը:

4.3. Մասնաճյուղը Միության գտնվելու վայրից դուրս տեղակայված նրա առանձնացված ստորաբաժանումն է, որն իրականացնում է նրա բոլոր գործառույթները կամ դրանց մի մասը` ներառյալ ներկայացուցչության գործառույթները:

4.4. Հիմնարկը կառավարչական, սոցիալ-մշակութային, կրթական կամ ոչ առ”ւտրային բնույթի այլ գործունեություն իրականացնելու համար Միության ստեղծած կազմակերպությունն է:

4.5. Ներկայացուցչությունները, մասնաճյուղերը եւ հիմնարկները իրավաբանական անձինք չեն ու գործում են Միության հաստատած կանոնադրության հիման վրա:

4.6. Ներկայացուցչությունների, մասնաճյուղերի եւ հիմնարկների գույքը տրամադրվում է Միության կողմից: Ներկայացուցչությունների, մասնաճյուղերի եւ հիմնարկների գույքը հաշվառվում է ինչպես դրանց առանձին հաշվեկշիռներում, այնպես էլ Միության հաշվեկշռում եւ համարվում է Միության սեփականությունը:

4.7. Ներկայացուցչությունների, մասնաճյուղերի եւ հիմնարկների ղեկավարները նշանակվում են Միության կողմից ու գործում են նրա տված լիազորագրի հիման վրա:

4.8. Ներկայացուցչությունների, մասնաճյուղերի եւ հիմնարկների գործունեության համար գույքային պատասխանատվություն է կրում Միությունը:

5.ՄԻՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԸ

5.1. Միությունը, որպես սեփականություն, կարող է ունենալ շենքեր, շինություններ, սարքավորումներ, դրամական միջոցներ` արժեթղթեր եւ այլ անշարժ եւ շարժական գույք:

5.2. Միության գույքի արժեքն արտացոլվում է Միության ինքնուրույն հաշվեկշռում:

5.3. Միության գույքի ձեւավորման աղբյուրներն են

5.3.1. Միության մասնակիցների մուտքի, ինչպես նաեւ եռամսյա պարտադիր դրամանակ վճարները եւ անդամաճարները,

5.3.2. արժեթղթերից, ինչպես նաեւ ավանդներից ստացված շահույթը / տոկոսները/,

5.3.3. ՀՀ օրենսդրությամբ չարգելված ձեւերով ձեռք բերած այլ գույքը:

6. ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ

6.1. Միության մասնակիցներ կարող են լինել ցանկացած կազմակերպական իրավական ձեւի իրավաբանական անձինք:

6.2. Պետական մարմինները եւ տեղական ինքնակառավարման մարմինները չեն կարող լինել Միության մասնակից:

6.4. Միության մասնակիցները`

6.4.1. պարտավոր են յուրաքանչյուր եռամսյակ պարտադիր կերպով 5000 /հինգ հազար/ ՀՀ դրամ փոխանցել Միության հաշվարկային հաշվին,

6.4.2. պահպանում են իրենց ինքնուրույնությունը եւ իրավաբանական անձի կարգավիճակը,

6.4.3. իրավունք ունեն անհատույց օգտվել Միության ծառայություններից:

6.5. Միության մասնակիցն իրավունք ունի ֆինանսական տարվա ավարտից հետո դուրս գալ Միությունից: Այդ դեպքում նա, դուրս գալու օրվանից 1 /մեկ/ տարվա ընթացքում, իր ներդրմանը համամասնորեն սուբսիդիար պատասխանատվություն է կրում Միության պարտավորությունների համար:

6.6. Միության մասնակիցների որոշմամբ Միության մասնակիցը կարող է հեռացվել Միությունից`

6.6.1. սույն կանոնադրությամբ նախատեսված եռամսյա պարտադիր վճարները երեք անգամից ավել չվճարելու դեպքում,

6.6.2. Միության մասնակիցների ընդհանուր ժողովի ընդունած որոշումները բազմիցս անգամ չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում,

6.7. Միությունից հեռացված մասնակիցը, իր հեռացվելու օրվանից 1 /մեկ/ տարվա ընթացքում, իր ներդրմանը համամասնորեն սուբսիդիար պատասխանատվություն է կրում Միության պարտավորությունների համար:

6.8. Միության նոր ընդգրկված մասնակիցը պատասխանատվություն է կրում` մինչ Միություն մտնելը ծագած Միության պարտավորությունների համար:

7. ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԸ

7.1.Միության մասնակիցների ընդհանուր ժողովը Միության կառավարման բարձրագույն մարմինն է եւ իրավասու է լուծել Միության կազմակերպման եւ գործունեության հետ կապված ցանկացած հարց

7.2. Միության մասնակիցների ընդհանուր ժողովը հրավիրվում է երկու տարին մեկ անգամ:

7.3. Միության մասնակիցների ընդհանուր ժողովն իրավազոր է /ունի քվորում/, եթե ներկա են մասնակիցների /պատվիրակների/ առնվազն կեսից ավելին:

7.4. Միության մասնակիցների ընդհանուր ժողովի բացառիկ իրավասությանն են պատկանում`

7.4.1. Միության կանոնադրությունում փոփոխություններ եւ լրացումներ կատարելը եւ կանոնադրությունը նոր խմբագրմամբ հաստատելը,

7.4.2. Միության ղեկավար եւ վերստուգող մարմիններ ընտրելը եւ նրանց լիազորուոթյունները վաղակետ դադարեցնելը,

7.4.3. Միության ղեկավար եւ վերստուգող մարմինների հաշվետվությունները հաստատելը

7.4.4. Միությունում նոր մասնակից ընդգրկելը,

7.4.5. Միության մասնակցին Միությունից հեռացնելը,

7.4.6. Միության վերակազմակերպման եւ լուծարման մասին որոշումներ ընդունելը:

7.5. Միության մասնակիցների ընդհանուր ժողովի լիազորությունները չեն կարող փոխանցվել այլ մարմինների:

7.6. Միության մասնակիցների ընդհանուր ժողովների միջեւ ընկած ժամանակահատվածում սույն կանոնադրությամբ նրա բացառիկ իրավասությանը պատկանող հարցերի քննարկման համար Միության անդամների ընդհանուր թվի 2/3-ի /երկու երրորդի/ պահանջով կարող է հրավիրվել արտահերթ ժողով:

7.7. Արտահերթ ժողովը գումարվում է հերթական ժողովի գումարման համար սահմանված կարգով:

7.8. Արտահերթ ժողովը քննարկում է միայն այն հարցերը, որոնք առիթ են դարձել արտահերթ ժողով գումարելու համար:

8. ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎՈՒՄ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

8.1. Միության մասնակիցների ընդհանուր ժողովում յուրաքանչյուր մասնակից /պատվիրակ/ ունի մեկ ձայնի իրավունք:

8.2. Միության մասնակիցների ընդհանուր ժողովում որոշումներն ընդունվում են մասնակիցների /պատվիրակների/ ընդհանուր թվի ձայների պարզ մեծամասնությամբ:

9. ՄԻՈՒԹՅԱՆ ԿՈԼԵԳԻԱԼ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆԸ / ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ /

9.1. Միության կոլեգիալ գործադիր մարմին / այուհետ` Վարչություն/ ընտրվում է Միության մասնակիցների ընդհանուր ժողովում 4 /չորս/ տարի ժամանակով:

9.2. Վարչության քանակական կազմը Միության նախագահի ներկայացմամբ հաստատում է Միության մասնակիցների ընդհանուր ժողովը:

9.3. Վարչության նիստերը գումարվում են առնվազն տարեկան 3 /երեք/ անգամ:

9.4. Վարչության արտահերթ նիստերը գումարվում են Միության նախագահի կողմից` իր նախաձեռնությամբ եւ /կամ Վարչության անդամների 1/3-ի / մեկ երրորդի/ կամ վերստուգող հանձնաժողովի պահանջով` նախաձռնողի օրակարգով:

9.5. Վարչության նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է Վարչության անդամների կեսից ավելին:

9.6. Վարչության որոշումներն ընդունվում են նիստի մասնակից անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:

9.7. Վարչության բացառիկ իրավասությանն են պատկանում`

9.7.1. Միության տարեկան հաշվետվությունները եւ հաշվապահական հաշվեկշիռները հաստատելը,

9.7.2. Միության Վարչության գործունեության կարգը սահմանելը,

9.7.3. իրավաբանական անձինք հիմնադրելը եւ /կամ/ դրանցում մասնակցելը,

9.7.4. մասնաճյուղեր, ներկայացուցչություններ եւ հիմնարկներ հիմնադրելը եւ նրանց աշխատանքի տարեկան արդյունքները հաստատելը,

9.7.5. Միության մասնակիցների ընդհանուր ժողովի անցկացման ձեւը, տեղը, օրը եւ ժամը որոշելը,

9.7.6. Միության մասնակիցների ընդհանուր ժողովի օրակարգը հաստատելը

9.7.7. սույն կանոնադրությամբ սահմանված դեպքերում այլ որոշումներ ընդունելը:

9.8.Վարչության յուրաքանչյուր անդամն օգտվում է մեկ ձայնի իրավունքից:

9.9. Վարչության նիստերում քվեարկության ժամանակ ձայների հավասարության դեպքում Միության նախագահն օգտվում է վճռական ձայնի իրավունքից:

10. ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԸ

0.1. Միության նախագահն ընտրվում է Միության մասնակիցների ընդհանուր ժողովում 4 /չորս/ տարի ժամկետով:

10.2. Միության նախագահի թեկնածուների առաջադրման, գրանցման, ինչպես նաեւ քվեաթերթիկներ կազմելու կարգը սահմանում է Միության կոլեգիալ գործադիր մարմինը:

10.3. Միության նախագահի ընտրությունները կատարվում են գաղտնի քվեարկությամբ:

10.4. ընտրված է համարվում նախագահի այն թեկնածուն, որն ստացել է Միության մասնակիցների ընդհանուր ժողովի մասնակիցների /պատվիրակների/ ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը:

10.5. Եթե քվեարկվել է երկուսից ավելի թեկնածու եւ ոչ մեկը չի ստացել անհրաժեշտ ձայներ, ապա նույն օրն անցկացվում է երկրորդ փուլ, որին մասնակցում են առավել ձայներ ստացած երկու թեկնածուները: Երկրորդ փուլում ընտրված է համարվում առավել ձայներ հավաքած թեկնածուն:

10.6. Այն դեպքում, երբ քվեարկվել է մեկ թեկնածու, նա համարվում է ընտրված եթե ստացել է քվեարկության մասնակիցների ձայների կեսից ավելին:

10.7. Միության նախագահի հրաժարականն ընդունվում է Միության մասնակիցների ընդհանուր ժողովի մասնակիցների /պատվիրակների/ ընդհանուր թվի ձայների 2/3-ով /երկու երրորդով/:

10.8. Միության նախագահը`

10.8.1. վարում է Միության ընդհանուր գործերը,

10.8.2. Միության անունից կնքում է գործարքներ, պայմանագրեր, համաձայնագրեր եւ վավերացնում է այլ փաստաթղթեր,

10.8.3. համակարգում է Միության ստորաբաժանումների աշխատանքները,

10.8.4. նշանակում եւ ազատում է Միության ներկայացուցչությունների, մասնաճյուղերի եւ հիմնարկների ղեկավարներին,

10.8.5. նշանակում եւ ազատում է հաստիքային աշխատողների,

10.8.6. տալիս է լիազորագրեր,

10.8.7.նախագահում է Միության մասնակիցների ընդհանուր ժողովում “ւ Վարչության նիստերում,

10.8.8. Միությունը ներկայացնում է այլ կազմակերպությունների հետ հարաբերություններում,

10.8.9. վավերացնում է Միության ֆինանսական փաստաթղթերը,

10.8.10. իրականացնում է սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

10.9. Միության նախագահն իր պաշտոնն ստանձնում է նախորդ նախագահի լիազորությունների ավարտման օրը:

10.10 Նոր կամ արտահերթ ընտրության միջոցով ընտրված Միության նախագահը պաշտոնն ստանձնում է ընտրվելուց հետո 10 /տասը/ օրյա ժամկետում:

11. ՄԻՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

11.1. Միության ֆինանսատնտեսական գործունեության վերահսկողությունն իրականացնում է վերստուգող հանձնաժողովը, որն ընտրվում է Միության մասնակիցների ընդհանուր ժողովում 2 /երկու/ տարի ժամկետով:

Վերստուգող հանձնաժողովի քանակական կազմը սահմանում է Վարչությունը:

11.2.Միության վերստուգող հանձնաժողովն իրավունք ունի կատարել Միության ֆինանսատնտեսական գործունեության ստուգումներ եւ ծանոթանալ Միության գործունեության բոլոր փաստաթղթերին

11.3. Միության վերստուգող հանձնաժողովի պահանջով Վարչության անդամները պարտավոր են տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն, տալ պարզաբանումներ /բացատրություններ/:

11.4. Միության վերստուգող հանձնաժողովն ստուգում է Միության տարեկան հաշվետվությունները եւ հաշվապահական հաշվեկշիռը, դրանց վերաբերյալ տալիս է եզրակացություն:

11.5. Միության վերստուգող հանձնաժողովը պարտավոր է պահանջել Վարչության արտահերթ նիստի գումարում, եթե`

11.5.1. վտանգ է սպառնում Միության շահերին,

11.5.2. հայտնաբերել է Միության պաշտոնատար անձանց կողմից կատարված չարաշահումներ,

11.6. Միության վերստուգող հանձնաժողովի ծախսերի հատուցման կարգը սահմանում է Վարչությունը:

12. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

12.1. Միությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում եւ ներկայացնում է ֆինանսական ու վիճակագրական հաշվետվություններ:

12.2. Միության Վարչությունը պատասխանատվություն է կրում Միության հաշվապահական հաշվառման կազմակերպման վիճակի եւ դրա հավաստիության, տարեկան աշվետվությունը, ֆինանսական եւ վիճակագրական հաշվետվությունները պետական մարմիններին ժամանակին ներկայացնելու, ինչպես նաեւ Միության պարտատերերին եւ զանգվածային լրատվության միջոցներին Միության մասին տրամադրվող տեղեկությունների համար:

13. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

13.1. Միության աշխատակիցների եւ Միության միջեւ աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են աշխատանքային եւ քաղաքացիական օրենսդրության նորմերով եւ կարող են ձեւակերպվել ինչպես աշխատանքային, այնպես էլ վճարովի ծառայությունների մատուցման քաղաքացիաիրավական պայմանագրերի ձեւով:

13.2. Միությունն իրավունք ունի աշխատողներ ներգրավել համատեղության կարգով:

13.3.Միությունն ինքն է որոշում աշխատողներին աշխատանքաի ընդունելու եւ աշխատանքից ազատելու կարգը, աշխատանքի վարձատրության ձեւը եւ չափը, աշխատանքային օրվա ռեժիմը, հանգստյան օրեր եւ արձակուրդ տրամադրելու կարգը:

13.4 Միությունն ապահովում է օրենքով երաշխավորված աշխատանքի վարձատրության նվազագույն չափը, աժխատանքայի պայմանները եւ աժխատակիցների սոցիալական ապահովությունը:

14. ՄԻՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ

14.1. Միությունը պարտավոր է ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետների ընթացքում պահպանել`

14.1.1. Միության կանոնադրությունը, ինչպես նաեւ կանոնադրության մեջ կատարված փոփոխությունները եւ լրացումները,

14.1.2. Միության մասնակիցների ընդհանուր ժողովի, Վարչության նիստերի արձանագրությունները,

14.1.3. Միության պետական գրանցումը հավաստող փաստաթղթերը,

14.1.4.Միության հաշվեկշռում գտնվող գույքի նկատմամբ Միաության իրավունքը հավաստող փաստաթղթերը,

14.1.5.Միության մասնաճյուղերի, ներկայացուցչությունների եւ հիմանրկների կանոնադրությունները,

14.1.6. Միության տարեկան հաշվետվությունները,

14.1.7. ՀՀ օրենսդրությամբ նախատեսված այլ փաստաթղթեր:

14. 2.Վերը թվարկված բոլոր փաստաթղթերը պահվում են Միության գրասենյակում:

15. ՄԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

15.1. Միությունը կարող է կամավոր կամ դատարանի որոշմամբ վերակազմակերպվել եւ լուծարվել Օրենսգրքով եւ սույն կանոնադրությամբ սահմանված կարգով:
br>

15.2. Միության վերակազմակերպումը կարող է իրականացվել միաձուլման, միացման, բաժանման, առանձնացման եւ վերակազմավորման միջոցով:

15.3. Միության վերակազմակերպված է համարվում, բացառությամբ միացման միջւոցով վերակազմակերպման դեպքերի, վերակազմակերպման արդյունքում նոր ստեղծված իրավաբանական անձանց պետական գրանցման պահից:

15.4. Միությունն այլ իրավաբանական անձի միանալու միջոցով վերակազմակերպման դեպքում վերակազմակերպված է համարվում իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմնի կողմից Միության գործունեությունը դադարեցնելու մասին գրառում կատարելու պահից: Միությունը կարող է միանալ մեկ այլ առեւտրային կամ ոչ առեւտրային կազմակերպություն հանդիսացող իրավաբանական անձանց միությանը:

15.5.Վերակազմակերպման արդյունքում ստեղծված իրավաբանական անձանց պետական գրանցումը եւ վերակազմակերպման արդյունքում գործունեությունը դադարեցրած Միության գործունեության դադարման մասին գրառումը կատարվում է օրենքով սահմանված կարգով` իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող լիազոր մարմնի կողմից:

15.6.Միության վերակազմակերպման մասին որոշման ընդունումից հետո 30 /երեսուն/ օրվա ընթացքում Միությունը պարտավոր է այդ մասին ծանուցել իր բոլոր պարտատերերին :Պարտատերերն իրավունք ունեն պահանջել Միությունից դադարեցնելու կամ վաղակետ կատարելու իրենց հանդեպ ունեցած պարտավորությունները եւ հատուցել պատճառված վնասները: Պարտատերերը պետք է այդ պահանջները ներկայացնեն գրավոր` պահպանելով հետ”ւյալ ժամկետները`

15.6.1. Միության միաձուլման, միացման, բաժանման կամ առանձնացման միջոցով վերակազմակերպման մասին Միության կողմից պարտատիրոջը գրավոր ծանուցելու պահից` 60 /վաթսուն/ օրվա ընթացքում,

15.6.2. Միության վերակազմավորման դեպքում` 45 /քառասունհինգ/ օրվա ընթացքում:

15.6.3. Եթե բաժանիչ հաշվեկշիռը հնարավորություն չի տալիս որոշել Միության իրավահաջորդին, ապա վերակազմակերպման հետեւանքով ստեղծված իրավաբանական անձինք վերակազմակերպված Միության պարտավորություններով կրում են համապարտ պատասխանատվություն:

16. ՄԻՈՒԹՅԱՆ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

16.1. Միության լուծարմամբ նրա գործունեությունը դադարում է առանց նրա իրավունքներն ու պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու:

16.2. Միությունը մասնակիցների ընդհանուր ժողովի որոշմամբ կարող է լուծարվել`

16.2.1. եթե հնարավոր չէ հասնել Միության նպատակներին,

16.2.2.Միության կողմից իր կանոնադրությամբ նախատեսված նպատակներից շեղվելու դեպքում,

16.2.3. ՀՀ օրենսդրությամբ նախատեսված այլ հիմքերով:

16.3.Միության մասնակիցների ընդհանուր ժողովն իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող լիազոր մարմնի համաձայնությամբ կազմավորում է լուծարային հանձնաժողով եւ Օրենսգրքով եւ սույն կանոնադրությամբ նախատեսված կարգով սահմանում է լուծարման կարգը եւ ժամկետները

16.4. Միությունը կարող է լուծարվել`

16.4.1. դատարանի կողմից նրա գրանցումն անվավեր ճանաչելու դեպքում` կապված այն ստեղծելու ժամանակ թույլ տրված օրենքի կամ այլ իրավական ակտերի խախտման հետ,

16.4.2. դատարանի վճռով` առանց թույլտվության /լիցենզիայի/ կամ օրենքով արգելված գործունեություն իրականացնելու, օրենքի կամ այլ իրավական ակտերի բազմակի կամ կոպիտ խախտումների դեպքերում:

16.5. Միությունը դատական կարգով լուծարվելու դեպքում լուծարային հանձնաժողով նշանակում է դատարանը:

16.6. Միության լուծարման դեպքում լուծարային հանձնաժողովը պարտադիր վճարումներն իրականացնելուց եւ պարտատերերի պահանջները բավարարելուց հետո մնացած գույքը, լուծարման մասին որոշում կայացրած մարմնի կողմից սահմանված կարգով օգտագործում է Միության կանոնադրական նպատակների եւ խնդիրների իրականացման համար, իսկ դրա անհնարինության դեպքում` փախանցում է պետական բյուջե:

16.7. Միությունը համարվում է լուծարված, իսկ նրա գործունեությունը դադարած, այդ մասին իրավաբանական անձանց պետական գրանցամատյանում համապատասխան գրառում կատարելու պահից:

Հայկական լրատվամիջոցների երրորդ համաժողովը

Ծաղկաձոր, 20062006 թ. սեպտեմբերի 15-17-ը Ծաղկաձորում տեղի ունեցավ Հայաստան-Սփյուռք լրատվամիջոցների երրորդ համաժողովը: Նախորդ նման համաժողովները տեղի են ունեցել Բրատիսլավայում եւ Ծաղկաձորում:

Համաժողովի կազմակերպիչներն են Համաշխարհային հայկական կոնգրեսը (Մոսկվա), ինչպես նաեւ Եվրոպայի Հայկական կազմակերպությունների Ներկայացուցչությունը (Սլովակիա), Ազգային գիտակցության զարգացման կենտրոնը (Լոս Անջելես) 15եւ ,Նոյյան տապանե լրատվական-վերլուծական կենտրոնը (Երեւան): Համաժողովի գլխավոր հովանավորն է Համաշխարհային հայկական կոնգրեսը:

Համաժողովին մասնակցեցին շուրջ 150 ԶԼՄ ներկայացուցիչներ ավելի քան 20 երկրներից: Continue reading