Փոփոխվելու է ԶԼՄ-ներին տարածքներ հատկացնելու կարգը․ Հետք

«Արմինֆո» լրատվական գործակալությունը երկու օր առաջ նամակ է ստացել պետական գույքի կառավարման կոմիտեից, որ մեկ ամսից պետք է լքի Իսահակյան 28 շենքում զբաղեցրած իր տարածքը: Լրատվամիջոցին այլ տարածք տեղափոխելու առաջարկ չի արվել, իսկ գործակալությունն այժմ ունի 26 աշխատակից, որոնց այլ տարածք տեղափոխելու որևէ այլընտրանք չունի, — տեղեկացնում է hetq.am-ը:

«Հետք»-ի հետ զրույցում «Արմինֆո» լրատվական գործակալության տնօրեն Էմանուիլ Մկրտչյանն ասաց՝ նամակում նշվել է, որ պետգույքի կառավարման կոմիտեի նախաձեռնությամբ՝ փոփոխություն է կատարելու կառավարության՝ 2011 թվականի որոշման մեջ, որով ԶԼՄ-ներին հնարավորություն է տրվելու անհատույց կարգով պետական որոշ շենքերում տարածք զբաղեցնել՝ վճարելով միայն սպասարկման վարձը: Մկրտչյանի տեղեկացմամբ՝ այդ շենքում չորս սենյակ են զբաղեցնում արդեն 20 տարի և ամսական որպես սպասարկման գումար 100 հազար դրամ վճարում:

«Ուրիշ բան է` եթե իրենք գան, ասեն՝ պետության համար ձեր չորս սենյակը մեզ շատ է անհրաժեշտ, և ձեզ նույն հիմունքների վրա տալիս ենք ինչ -որ տեղ մամուլի շենքում: Խոսեցի պետական գույքի կառավարման կոմիտեի վարչության պետի հետ, չեմ հիշում նրա ազգանունը, ասեցի՝ բա ի՞նչ անենք, գնանք ավտոտնակ վարձե՞նք, ասում է՝ ինչ ուզում եք արեք, գնացեք ավտոտնակ վարձեք: Սա ցինիզմի աստիճան է»,- նշեց Մկրտչյանը:

Գործակալության տնօրենի խոսքով՝ եթե կառավարությունը որոշի փոփոխություն կատարել 2011 թվականի այդ որոշման մեջ, դա արդեն կարտահայտի իշխանության վերաբերմունքը չորրորդ իշխանության նկատմամբ: Էմանուիլ Մկրտչյանն ասում է՝ բոլորն էլ գիտեն, որ լրատվամիջոցները երկրի զարգացման գործում շատ մեծ դեր են կատարում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես այդ մասին խոսել է:

Ըստ Մկրտչյանի՝ «Արմինֆո» լրատվական գործակալությունը դեպի արտերկիր «տեղեկատվություն մատակարարելու գործում մեծ դեր ունի»:

Մկրտչյանը նախկինում խոսակցություններ է լսել, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը այդ շենքի տեղում «չորս աստղանի» հյուրանոցային համալիր կառուցելու ցանկություն է ունեցել.

«Բայց երբ հեղափոփությունը եղավ, հասկացանք, որ երևի մեզ բոլորիս հանգիստ կթողնեն: Երբեք պարտք չենք ունեցել: Ամեն տարի մենք գնում էինք Հարկային, թուղթ էինք վերցնում, թե որքան աշխատակից է աշխատում մեզ մոտ և որքան եկամտահարկ է վճարում: Այդ թուղթը տանում էինք պետական գույքի կառավարման կոմիտե, որտեղ համոզվում էին, որ մենք լուրջ ԶԼՄ ենք, ոչ 1-2 համակարգիչ ունեցող
լրատվամիջոց, ավտոմատ ձևի երկարացնում էին այդ պայմանագիրը»,- ասաց գործակալության տնօրենը:

Նշենք, որ «Արմինֆո» լրատվական գործակալությունը գործում է 1991 թվականից:

Պետական գույքի կառավարման կոմիտեից հայտնեցին, որ «Արմինֆո» լրատվական գործակալությանը տարածքից չեն վտարելու։

Պարզաբանեցին, որ լրատվամիջոցին անհատույց կարգով տրված տարածքի պայմանագրի ժամկետը ավարտվել է, և նոր պայմանագիր չի կնքվել, քանի որ տվյալ կարգին վերաբերող կառավարության 2011 թվականի որոշման մեջ փոփոխություններ են կատարվելու։

Կոմիտեի հաղորդմամբ՝ նման ծանուցագրեր ուղարկվելու են Իսահակյան 28 հասցեի շենքում և Մամուլի շենքում տեղակայված այն լրատվամիջոցներին, որոնց հետ կնքված պայմանագրի ժամկետը ավարտվել է կամ ավարտվելու է։

Պետական գույքի կառավարման կոմիտեից վստահեցնում են, որ կառավարության տվյալ որոշման մեջ փոփոխություն կատարելիս քննարկումներ են ունենալու այն լրատվամիջոցների հետ, որոնք պետական շենքերում անհատույց կարգով տարածք են զբաղեցնում։

Լրագրողների համահայկական 9-րդ համաժողովը

Անթիլիասում կանցկացվի հայ մամուլին նվիրված համահայկական համաժողով

This image has an empty alt attribute; its file name is 2019-Calendar-1-711x1024.jpgՆ.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի հռչակած Հայ Մամուլի տարուան առիթով, Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան կազմակերպութեամբ տեղի պիտի ունենայ Հայ Մամուլի նուիրուած համահայկական համաժողով, 2-4 Յուլիս 2019-ին, Անթիլիասի Մայրավանքին մէջ։

Համաժողովը պիտի ունենայ համահայկական բնոյթ, եւ հետեւաբար համաժողովին պիտի մասնակցին Հայաստանի, Արցախի եւ Սփիւռքի մէջ գործող մամուլի գլխաւոր խմբագիրներ եւ մամուլի գործիչներ։

Համաժողովը պիտի քննարկէ հայկական լրատուադաշտին այսօրուան մարտահրաւէրները, համագործակցութեան ուղիները, արդիական մեթոտները, տեղեկատուական անվտանգութեան խնդիրները, ապատեղակատուութեան յարուցած դժուարութիւնները, ընկերային ցանցերու ունեցած դերը՝ լրատուական աշխարհին վրայ, հայ տպագիր մամուլին այսօրուան տագնապները, հայապահպանման առաքելութեան վերաիմաստաւորումը եւ միջազգային հանրային կարծիքի ձեւաւորման նպաստող գործնական աշխատանքները։ Continue reading

Անթիլիասի Մէջ տեղի ունեցան Խորհրդակցական Նիստեր «Հայ Մամուլի Տարի» Հռչակման Առիթով 

Արամ Ա. վեհափառ հայրապետին կողմէ 2019-ը «Հայ մամուլի տարի» հռչակելու առիթով, Անթիլիասի մէջ տեղի ունեցան խորհրդակցական հանդիպումներ` յառաջիկայ ապրիլին, զանգուածային լրատուամիջոցներու մէջ գործող գլխաւոր խմբագիրներու եւ մամուլի հեղինակաւոր գործիչներու համահայկական համաժողով կազմակերպելու համար:

Խորհրդակցութեան  մասնակցեցան Հայաստանի լրագրողներու միութեան նախագահ Սաթիկ Սէյրանեան, «Նոյեան Տապան» լրատու գործակալութեան տնօրէն եւ Լրատուամիջոցներու համահայկական ընկերակցութեան նախագահ Տիգրան Յարութիւնեան, «Ազդակ»-ի տնօրէն եւ գլխաւոր խմբագիր Շահան Գանտահարեան, «Զարթօնք»-ի տնօրէն Սեւակ Յակոբեան, «Արարատ»-ի խմբագիր Աւետիս Փօշողլեան, կաթողիկոսութեան դիւանապետ Խաչիկ Տէտէեան, կաթողիկոսութեան հայագիտական-կրթական գրասենեակի պատասխանատու Ժիրայր Դանիէլեան, Տեղեկատուական բաժանմունքի տեսուչ Պետրոս վրդ. Մանուէլեան:
Խորհրդակցութեան առաջին նիստին Արամ Ա. վեհափառ հայրապետը, կարեւոր նկատելով հայ մամուլին դերը, անդրադարձաւ այն գլխաւոր գործառոյթներուն, որոնք հայ մամուլը իբրեւ առաքելութիւն պէտք է վերաիմաստաւորէ` ներկայ ժամանակակից պայմաններուն լոյսին տակ:
Յաջորդող նիստերուն, մամուլի գործիչները քննարկեցին համաժողովի ընդհանուր խորագիրին, նիստերուն եւ զեկուցումներուն համար ձեւակերպելիք թեմաներուն ու մասնակցութեան ձեւաչափի վերաբերող հարցեր եւ կատարեցին առաջարկներ` իբրեւ ուղենիշ նկատի ունենալով վեհափառ հայրապետի հրապարակած պատգամը` 2019-ը «Հայ մամուլի տարի» հռչակելու առնչութեամբ:
Այցելութիւն` Առաջնորդ Սրբազան Հօր
Ուրբաթ, 11 յունուար 2019-ին, առաւօտեան ժամը 9:30-ին, Ազգային առաջնորդարանին մէջ Հայաստանի Լրագրողներու միութեան նախագահ Սաթիկ Սէյրանեան եւ «Նոյեան Տապան» լրատու գործակալութեան տնօրէն Տիգրան Յարութիւնեան հանդիպում մը ունեցան թեմի առաջնորդ Նարեկ արքեպիսկոպոսին հետ:
Հանդիպումին քննարկուեցան երկկողմանի յարաբերութիւնները զարգացնելու կարելիութիւնները եւ հայկական տեղեկատուական դաշտը յուզող շարք մը խնդիրներ:
Հանդիպումէն ետք, գլխաւորութեամբ թեմի քարոզիչ Անանիա ծ. վրդ. Գուճանեանին, Սէյրանեան եւ Յարութիւնեան այցելեցին Ազգային միացեալ վարժարան, ուր հանդիպում մը ունեցան տնօրէն խորհուրդին հետ եւ մօտէն ծանօթացան վարժարանի աշխատանքներուն:
Հանդիպում` Դեսպանատան Մէջ
Հայրենի եւ լիբանանահայ մամուլի գործիչները հինգշաբթի առաւօտ հանդիպում ունեցան Լիբանանի մէջ Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Վահագն Աթաբէկեանին հետ:
Անոնք ընդհանուր գիծերու մէջ զեկուցեցին «Հայ մամուլի տարուան» առիթով կազմակերպուելիք համախմբումին նախապատրաստական խորհրդակցութիւններուն մասին: Դեսպան Աթաբէկեան ողջունեց Արամ Ա. վեհափառ հայրապետին նախաձեռնութիւնը հայ մամուլի յատուկ կարեւորութիւնը նկատի ունեցած ըլլալու եւ այժմէական ու շատ խիստ կարեւորութիւն ներկայացնող այս առաջադրանքին ուղղութեամբ նման համահայկական համախմբում կազմակերպելու որոշումը` պատրաստակամութիւն յայտնելով աջակցելու եւ համագործակցելու:
Այցելութիւն «Ազդակ»
Հայրենի եւ լիբանանահայ մամուլի գործիչները այցելեցին նաեւ «Ազդակ» եւ հանդիպում ունեցան տնօրէնութեան հետ:
Քննարկման առանցք հանդիսացան հայ մամուլին հետ առնչուած այժմէական խնդիրները:

Երեւանում անցկացվեց Լրագրողների համահայկական 9-րդ համաժողովը

Լուսանկարում՝ Լրագրողների 9-րդ համաժողովի մասնակիցները ՀՀ նորանշանակ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի եւ ՀՀ Սփյուռքի փոխնախարար Բաբկեն Տեր-Գրիգորյանի հետ Լուսանկարը՝ Մոսկվայի «Ժամ» ամսագրի

Մայիսի 30-ից հունիսի 1-ը Երևանում անկցացվեց «Հայոց պետականությունը և հայ լրագրությունը» խորագրով Լրագրողների համահայկական 9-րդ համաժողովը:

Համաժողովի բացմանը Սփյուռքի նախարարի տեղակալ Բաբկեն Տեր Գիրիգորյանը ներկաներին փոխանցեց նախարար Մխիթար Հայրապետյանի ողջույնի խոսքը, որտեղ մասնավորապես ասվում էր. «Սիրով ողջունում եմ ձեզ նոր Հայաստանում և հայտնում եմ իմ խորին երախտիքը ձեր ներկայության և այն աջակցության, այն խանդավառության ու զորակցության համար, որ դուք ցուցաբերեցիք թավշյա հեղափոխության կայացման և սփյուռքյան լրատվամիջոցներում նրա ողջ ընթացքն ու փիլիսոփայությունը պատշաճ ներկայացնելու, լուսաբանելու գործում: Խորհրդանշական էր, որ հենց Հայոց պետականության վերակերտման 100-րդ տարեդարձի նախօրեին սկիզբ առած խաղաղ անհնազանդության շարժումը համազգային դրսևորում ստացավ: Սփյուռքը թև ու թիկունք դարձավ սիրո ու համերաշխության հեղափոխությանը, որը հաղթեց ողջ հայ ժողովրդի միասնական կամքով՝ սկզբնավորելով ազգային զարթոնքի, Հայոց պետականության ամրապնդման, երկրի իմիջը բարձրացնելու նոր փուլ»: Continue reading

Մոսկվայի «Ժամ» ամսագրի գլխավոր խմբագիր Աննա Գիվարգիզյանը հյուրընկալվեց Սփյուռքի նախարարությունում

IMG_2112-300x146Հուլիսի 8-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» 2016թ. ամենամյա մրցանակաբաշխության «ՀՀ և ԼՂՀ անկախությունների 25-ամյակին նվիրված լավագույն հրապարակում» Սփյուռքի լրատվամիջոցների մրցույթի գլխավոր մրցանակին արժանացած Մոսկվայի «Ժամ» ամսագրի գլխավոր խմբագիր Աննա Գիվարգիզյանին:

Ջերմորեն ողջունելով հյուրին՝ նախարարը շնորհավորեց Սփյուռքի լրատվամիջոցների մրցույթում հաղթելու կապակցությամբ և բարձր գնահատեց ազգային ինքնությանը, մշակույթի պահպանմանը, նոր սերնդի ինքնաճանաչողությանն ուղղված ամսագրի ստեղծագործական խմբի և գլխավոր խմբագրի ջանքերը: Հրանուշ Հակոբյանն իր գոհունակությունը հայտնեց կարճ ժամանակահատվածում ամսագիրը  պահանջված, սիրված ու  սպասված դարձնելու համար և հավելեց, որ այն արագ ինտեգրվել է համահայկական տեղեկատվական դաշտին, ունի ինքնատիպ, հետաքրքիր ձեռագիր և հույս հատնեց, որ առաջիկայում «Ժամ»-ը նոր շարքերով, նոր ծրագրերով ավելի կհարստանա:

Աննա Գիվարգիզյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և նշեց. «2008 թվականից «Ժամ» ամսագիրը նվիրվածությամբ և ջանասիրությամբ կատարում է իր առաքելությունը: Ամսագիրը լույս է տեսնում Մոսկվայում, բայց սփռվում է աշխարհով մեկ: Տասնամյակի շեմին շատ խորհրդանշական, թանկ և ոգևորիչ է այս մրցանակը: Ամսագիրը մեկ մարդու աշխատանք չէ, հետևաբար պարգևը ոչ միայն իմն է, այլև իմ բոլոր գործընկերներինն է, աջակիցներինն ու հատկապես ընթերցողներինը, որոնք ամսագրի գոյության առաջին գրավականն են»

Տեղի ունեցավ Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող մարմնի 2017 թվականի անդրանիկ նիստը

f79fc63140Փետրվարի 10-ին Սփյուռքի նախարարությունում նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ տեղի ունեցավ Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող մարմնի 2017 թվականի անդրանիկ նիստը, որին մասնակցեցին «Ազդակ» (Լիբանան) օրաթերթի գլխավոր խմբագիր, Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող մարմնի նախագահ Շահան Գանտահարյանը, Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գևորգյանը, Լրատվամիջոցների համահայկական ընկերակցության նախագահ Տիգրան Հարությունյանը, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս, Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ-ի նախագահ Աստղիկ Ավետիսյանը, «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի թղթակից Ռուզաննա Ավագյանը:

Նիստին հեռակապով միացել էին «Խոսնակ» (Լիբանան) ամսագրի գլխավոր խմբագիր Համբիկ Մարտիրոսյանը, «Օրեր» (Չեխիա) ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը, «Զարթոնք» (Լիբանան) օրաթերթի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը, «Հորիզոն» (Կանադա) շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Վահագն Գարագաշյանը:

Ողջունելով նիստի մասնակիցներին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորեց սփյուռքի լրագրողների ամենօրյա համակարգված աշխատանքը, միմյանց հետ անընդհատական կապը, գործուն արձագանքը նախարարության նախաձեռնություններին: Նախարարը հատկապես շեշտեց «Դու ինչ ես անում Ղարաբաղի համար» շարժման լայն տարածումը և համազգային արձագանքը: նա մասնավորապես նշեց. «Շնորհակալություն, որ Սփյուռքին ուղղված իմ նամակը տեղադրեցիք, կազմակերպեցիք միջոցառումներ, հարյուրից ավելի տեսահոլովակներ ստացանք, որտեղ հայտնի անհատներն իրենց խոսքն էին հղում Հայոց բանակի կազմավորման 25 ամյակի առթիվ: Այս ամենը մեզ ուժ ու ոգևորություն հաղորդեց, որ 2017 թվականը հռչակենք Արցախի տարի»:

Նախարարն անդրադարձավ նաև Լապշինի արտահանձնման փաստին, առաջարկեց ավելի սերտացնել օտարալեզու լրատվամիջոցնորում աշխատող հայազգի լրագրողների հետ համակարգված աշխատաելու անհրաժեշտությունը:

Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող մարմնի նախագահ Շահան Գանտահարյանը նույնպես ողջունեց նիստի մասնակիցներին և նշեց, որ համակարծիք է նախարարի հետ և պետք է երկրորդի նրան, կարևորեց Լրագրողների ութերորդ համաժողովին հնչած կարծիքների և առաջարկների մանրամասն ուսումնասիրությունը:

Օրակարգի երկրորդ՝ «Դու ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» շարժման և «2017 թվականը Արցախի տարի» հռչակվելու թեմայի լուսաբանումը սփյուռքյան լրատվամիջոցներում» հարցի վերաբերյալ զեկուցեց ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը:

Քննարկվեցին ընթացիկ հարցեր:

Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովի ուղիղ հեռարձակման տեսագրությունը



ԿՐԿԻՆ ԱԶԱՏԱԳՐՈՒԱԾ ՀԱՐԱԶԱՏ ԱՐՑԱԽԻ ԼԵՌՆԱՇԽԱՐՀԻՆ ՄԷՋ

img_9156Սփիւռքի նախարարութեան կազմակերպած մամուլի խորհրդաժողովը երկու օրով փոխադրուեցաւ Արցախ: Լսեցինք Հանրապետութեան նախագահը, ծանօթացանք նախարարներու: Անցանք գեղակերտ եւ աչքի խտիղ պատճառող Ստեփանակերտի փողոցներով, քաղաք՝ որ կը նմանի լեռներու գագաթին դրուած թանկագին քարի:

Գացինք մինչեւ Աղտամ, կանգ առինք Տիգրանակերտ՝ ուր պատմութիւնը կը խօսի քարերու լեզուով, տեսանք հայկական բանակի զօրքերը, երիտասարդներ եւ երէցներ, որոնք մեր փոխարէն հայրենատիրութիւն կ’ընեն, իրենց համար հայրենի հողը, լեռը, դաշտը, քաղաքը, զբօսաշրջիկի լուսանկար չեն, ոչ ալ տօնական օրերու ճառերու նիւթ: Continue reading

Լրագրողներու համահայկական 8-րդ համաժողովի մասնակիցները ամփոփեցին համաժողովի արդիւնքները (Տեսագրութիւն)

Հոկտեմբեր 26-ին ժամը 12.30-ին  «Նոյյան Տապան» Լրատուկան գործակալութե մամուլի սրահին մէջ տեղի ունեցաւ Լրագրողներու համահայկական 8-րդ համաժողովի մասնակիցներուն ասուլիսը։

Թեման՝ «Լրագրողներու համահայկական 8-րդ համաժողովը Երևանի եւ Արցախի մէջ . արդիւնքներու ամփոփում եւ յետագայ անելիքներ»։
Բանախօսներն են.
Տիգրան Հարությունյան — «Լրագրողներու համահայկական ընկերակցութեան» նախագահ
Շահան Գանտահարեան — «Լրագրողներու համահայկական ընկերակցութեան» համակարգող մարմինի անդամ, Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխաւոր խմբագիր
Շաքէ Մանկասարեան -Արաբական Միացեալ Էմիրութիււններ —  հայկական «Ռատիո Այգի» հիմնադիր եւ հաղորդավար
Համբիկ Մարտիրոսեան — Լիբանանի «Խօսնակ» ամսագիրի գլխագոր խմբագիր
Աննա Կապապետյան — Չեխիայի «Օրեր» լրատուական կայքի խմբագիր
Ասուլիսին լուսանկարները այստեղ
https://www.youtube.com/watch?v=Ekq7EKiwS_8