Author's posts

Լրագրողների 8-րդ համահայկական համաժողովը շարունակեց իր աշխատանքները՝ «Սփյուռքի ներուժի ներգրավումը ՀՀ պետականաշինության գործում» թեմատիկ նիստով

Հոկտեմբերի 21-ին Լրագրողների 8-րդ համահայկական համաժողովը շարունակեց աշխատանքները «Սփյուռքի ներուժի ներգրավումը ՀՀ պետականաշինության գործում» թեմատիկ նիստով, որը վարեցին ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժիկ Սրապիոնյանը, «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը, «Նոյյան տապան» մեդիա հոլդինգի տնօրեն Տիգրան Հարությունյանը, Լիբանանի Հայ երիտասարդաց ընկերակցության մամլո և տեղեկատվության պատասխանատու Ահարոն Շխրտմյանը:

1

«Սփյուռքի ուծացման ու ձուլման հոլովույթը» զեկույցով հանդես եկավ Կանադայի «Հորիզոն» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Վահագն Գարագաշյանը, նա անդրադարձավ տարբեր ժամանակահատվածներում Սփյուռքի համայնքներում ուծացման գործընթացի պատճառներին և հետևանքներին, նշեց այն ուղիներն ու միջոցները, որոնցով հնարավոր է պայքարել այդ երևույթի դեմ:

2

Ռուսաստանի «Ժամ» ամսագրի գլխավոր խմբագիր Աննա Գիվարգիզյանը ներկայացրեց Ռուսաստանում հայապահպանությանն ուղղված ծրագրերը, իրականացվող աշխատանքները և այդ գործում լրատվամիջոցների դերակատարությունը:

Օտար միջավայրում ազգային և մշակութային արժեքների տարածման գործում հայ պարբերական մամուլի դերին անդրադարձավ Իրանի «Համայնք» լրատվական ցանցի պատասխանատու Ռուբիկ Սարդարյանը:

«ՀՀ դիվանագիտությունը, սփյուռքյան կառույցները, համագործակցության ուղիները և համշենահայերը» թեմայով համապարփակ զեկույց ներկայացրեց Ռուսաստանի «Հայկական տեղեկատվական կենտրոն» կայքի թղթակից Սաիդա Օհանյանը: Նա շնորհակալություն հայտնեց ՀՀ սփյուռքի նախարարությանն ու անձամբ նախարար Հրանուշ Հակոբյանին համշենահայերին աջակցելու համար: «Սփյուռքի նախարարությունը մեծապես նպաստել է համշենահայերի՝ ազգային ինքնությանը վերադարձին և Հայրենիքի հետ կապերի ամրապնդման գործին»,- նշեց նա:5

Լիբանանի «Ազդակ» օրաթերթի թղթակից Տոնիկ Տոնապետյանն անդրադարձավ ՀՀ պետականաշինության գործում Սփյուռքի ներուժի ներգրավման հարցին, նշեց այն գործիքները, որոնց կիրառմամաբ առավել արդյունավետ կդառնա այդ ներուժի համախմբումն ու ուղորդումը: Նա կարևորեց երկքաղաքացիության ինստիտուտի ընդլայնումը:6

Ֆրանսիայի «Լուսավոր Ավետիս» կայքի հիմնադիրների խորհրդի անդամ Տիգրան Փաշաբեզյանը ներկայացրեց «Հայաստան-Արցախ-Սփյուռք` 25-ամյա համագործակցության հանրագումարները հետագա անելիքները՝ Մերձավոր Արևելքում և հարակից տարածաշրջանում առկա մարտահրավերների պայմաններում» զեկույցը:

Նիստի ավարտին ծավալվեցին քննարկումներ զեկույցներում արծարծված հարցերի շուրջ:

Оганян Саида: «Амшенские армяне и пути сотрудничества между дипломатическими представительствами Армении и диаспоральными структурами»

%d5%bd%d5%a1%d5%ab%d5%a4%d5%a1Բարեւ Ձեզ հարգելի գործընկերներ,

Ես Սաիդա Օհանյանն եմ, «Արմինֆոկենտրոն» լրատվական — վերլուծական կայքի լրագրող — ազգագրագետ, ղեկավարում եմ նաեւ «Համշենուհի» Համշենահայերի կանանց միջազգային միությունը, ապրում եւ աշխատում եմ Ռուսաստանում եւ Աբխազիայում:

Թույլ տվեք Ձեզ ներկայացնել զեկույց – վերլուծականը համշենահայերին վերաբերող հրատապ հարցերի եւ նրանց առջեւ ծառացած խնդիրների վերաբերյալ, ովքեր հանդիսանում են Արեւմտյան Հայաստանի բնիկներ, եւ նրանց հետ համագործակցության ուղիները Հայաստանի Հանրապետության դիվանագիտական եւ սփյուռքահայերի հետ կապերի կառույցների միջոցով:

Continue reading

Մեր ներուժը, կապիտալը և ռեսուրսը հայ մարդն է, անկախ նրանից, նա ապրում է Հայաստանում, թե դրսում. Կարեն Կարապետյան

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է «Հայոց պետականությունը` միասնության առանցք» խորագրով լրագրողների 8-րդ համահայկական համաժողովի մասնակիցներին: Ողջունելով տարբեր երկրներում գործունեություն ծավալող հայազգի լրագրողներին` կառավարության ղեկավարը կարևորել է նման համաժողովների անցկացումը, որոնք նպաստում են Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը, առկա խնդիրների քննարկմանը, լրատվական ներուժի համախմբմանը:
Վարչապետն անդրադարձել է կառավարության գործունեության ծրագրին և նշել, որ նրանում մեծ տեղ է հատկացվել նաև Սփյուռքին և նրա ներուժի իրացմանը: Մասնավորապես, խոսելով Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների մասին, Կարեն Կարապետյանը նշել է. «Ընդհանրապես, կարծում եմ, որ այդ տարանջատումը շատ արհեստական է, որովհետև մեկս առանց մյուսի չենք կարող ապրել: Մեր ներուժը, մեր կապիտալը, մեր ռեսուրսը հայ մարդն է, անկախ նրանից, նա ապրում է Հայաստանում, թե դրսում: Ես ավելի քան վստահ եմ, որ Սփյուռքն իրեն միշտ ապահով և դիրքավորված կզգա, եթե ունենանք ուժեղ Հայաստան, և վստահ եմ, որ Հայաստանն առանց Սփյուռքի ներուժի շատ ավելի դժվար կհասնի այն երազներին, որոնք ունի: Այդ առումով, ուրախ եմ հանդիպել ձեզ, որովհետև պայմանականորեն կարող ենք ասել՝ դուք այն խովոկավն եք, կամուրջը, որը միավորում է հայկական աշխարհը»,- նշել է վարչապետը: Կարեն Կարապետյանը կարևորել է Սփյուռքում հայկական զանգվածային լրատվամիջոցների գործունեությունը, որոնք պատշաճ և ժամանակին հայությանն են ներկայացնում Հայաստանում և Սփյուռքում տեղի ունեցող իրադարձությունները, փոխանցում այն ազդակները, որոնք ցանկանում են միմյանց հաղորդել Հայրենիքն ու Սփյուռքը:
Հանդիպման ընթացքում վարչապետը պատասխանել է սփյուռքահայ լրագրողներին հետաքրքրող բազմաթիվ հարցերի, որոնք վերաբերել են ՀՀ կառավարության գործունեության առաջնահերթություններին, մեր երկրում տարբեր ոլորտներում նախատեսվող բարեփոխումներին, հայապահպանությանը և հիմնախնդիրների:
«Հայոց պետականությունը` միասնության առանցք» խորագրով լրագրողների 8-րդ համահայկական համաժողովին այս տարի մասնակցում է 65 խմբագրության ղեկավար: Համաժողովի նպատակն է համահայկական տեղեկատվական դաշտի ընդլայնումն ու կատարելագործումը, լրատվական ներուժի արդյունավետ կիրառումը Հայաստանի զարգացման, ՀՀ միջազգային վարկանիշի բարձրացման, Սփյուռքում հայապահպանության, համահայկական խնդիրների լուծման գործընթացում:

Arrow
Arrow
Slider

Երևանում մեկնարկած Լրագրողների 8-րդ համահայկական համաժողովին մասնակցում են 140 լրագրողներ` աշխարհի 31 երկրներից

Երևանում մեկանարկեց Լրագրողների 8-րդ համահայկական համաժողովը, որը կրում է «Հայոց պետականությունը` միասնության առանցք» խորագիրը: Այն կազմակերպել է ՀՀ Սփյուռքի նախարարությունը Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող խորհրդի և Լրատվամիջոցների համահայկական ընկերակցության, Հայաստանի ժուռնալիստների միության հետ համատեղ:
Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների անկախության 25-ամյակին նվիրված համաժողովին այս տարի մասնակցում են 140 լրագրողներ` աշխարհի 31 երկրներից:
Երկօրյա համաժողովի բացման խոսքով հանդես եկավ ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Նրա փոխանցմամբ` համաժողովի նպատակը համահայկական տեղեկատվական դաշտի ընդլայնումն ու կատարելագործումն է, լրատվական ներուժի համախմբումը և արդյունավետ կիրառումը Հայաստանի զարգացման, ՀՀ միջազգային վարկանիշի բարձրացման, Սփյուռքում հայապահպանության, համահայկական հիմնախնդիրների լուծման գործընթացում:
«Երկու տարին մեկ անգամ անցկացվող այս համաժողովը գնալով ընդլայնում է իր աշխարհագրությունը և մասնակիցների թիվը: Այս համաժողովի կարևորագույն առանձնահատկություններից է 65 խմբագրությունների ղեկավարներ են մասնակցում մեր աշխատանքներին, երկրորդ առանձնահատկությունն այն է, որ ռադիոժամերի, հեռուստաժամերի և էլեկտրոնային մամուլի ներկայացուցիչները ևս մեծաթիվ են»,- ասաց նա` հավելելով, որ «Հայոց պետականությունը` միասնության առանցք» խորագրով փորձում են համահայկական ցանցն առավել ընդլայնել ու մեծացնել:
Հ. Հակոբյանը ընթերցեց նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը և Ն.Ս.Օ.Տ.Տ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի օհնության խոսքը:
Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովի ընթացքում քննարկվելու են ՀՀ պետականաշինության գործում Սփյուռքի ներուժի ներգրավման, ճգնաժամային պայմաններում համահայկական տեղեկատվական միասնական ցանցի ձևավորման կառուցակարգերի ու լրատվամիջոցների համագործակցության ուղիների, հեռանկարների, տեղեկատվական անվտանգության հետ կապված խնդիրներ և այլ հարցեր:
Երկօրյա համաժողովը հոկտեմբերի 23-24-ն իր աշխատանքները շարունակելու է նաև Արցախում:
Սփյուռքահայ և տեղական լրավտամիջոցների խմբագիրները թե Հայաստանում, թե Արցախում հանդիպումներ կունենան երկու հայկական պետությունների նախագահներ Սերժ Սարգսյանի և Բակո Սահակյանի, վարչապետներ` Կարեն Կարապետյանի և Արայիկ Հարությունյանի, ինչպես նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Համաժողովի մասնակիցները բացառիկ հնարավորություն կունենան լինել առաջին գծում, տեսնել զինվորների առօրյան, շփվել նրանց հետ և անցկացնել հարցազրույցներ:

Arrow
Arrow
Slider

Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովի ծրագիրը

Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովի

Ծրագիր

(թարմացվող)

20 հոկտեմբերի, հինգշաբթի
10:00-10:40 Մասնակիցների գրանցում (ՀՀ սփյուռքի նախարարություն, Վ.Սարգսյան 3, 9-րդ հարկ)

10:40-11:00 «Սրբուհի Տյուսաբ» նամականիշի հանդիսավոր մարում

11:00-11:40 Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովի հանդիսավոր բացում
• ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի բացման խոսքը
• ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը
• Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի օրհնությունը

11:40-12:30 Առաջին նիստ
Թեմա` Համահայկական տեղեկատվական միասնական ցանցի ձևավորման կառուցակարգերը և լրատվամիջոցների համագործակցության ուղիները ճգնաժամային պայմաններում
Նիստավարներ — Աստղիկ Գևորգյան (Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ), Հակոբ Ավետիքյան («Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր), Վահագն Գարագաշյան («Հորիզոն» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր), Սևակ Հակոբյան («Զարթոնք» օրաթերթի գլխավոր խմբագիր), Արարատ Ղուկասյան («Հայրենիք» շաբաթաթերթի խմբագիր)
Շահան Գանտահարյան — («Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, Լիբանան) — «Ճգնաժամային տեղեկատվությունը և հայկական լրատվադաշտը»
Տիգրան Հարությունյան — («Նոյյան տապան» մեդիա հոլդինգի տնօրեն, Հայաստան) — «Համահայկական տեղեկատվական ցանցի ձևավորման փուլերը և զարգացման առանձնահատկությունները արդի պայմաններում»

Աննա Կարապետյան — («Օրեր» ամսագրի թղթակից, Չեխիա) — «Տեղեկատվական անվտանգության մարտահրավերների հրատապ խնդիրներ»
Նաղաշ Մարտիրոսյան — (ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան, Հայաստան) — «Հայկական տեղեկատվական դաշտը. խնդիրներ և մարտահրավերներ»
Արամ Անանյան — («Արմենպրեսս» լրատվական գործակալության տնօրեն) — «Լրատվության ապագան: Ժամանակակից լրատվական միտումները` համահայկական տեղեկատվական միասնական ցանցի ձևավորման համատեքստում»
Այլ զեկույցներ

12:30-13:20 Ճաշ

13:30-15:00 Հանդիպում ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանի հետ (ՀՀ արտաքին գործերի նախարարություն, 1-ին հարկ, 104 սենյակ)

15:20-17:20 Երկրորդ նիստ
Թեմա` ՀՀ դիվանագիտական ներկայացչությունների և սփյուռքյան կառույցների համագործակցության ուղիները
Նիստավարներ — ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյան, Նաղաշ Մարտիրոսյան (ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան), Պայծիկ Գալաջյան (Լրագրող, հրապարակախոս), Զավեն Թորիկյան («Հայրենիք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր), Ավետիս Կիտանյան («Վանա Ձայն» ռադիոյի տնօրեն)
Արտյոմ Չերնամորյան («Իսրայելահայեր» թերթի գլխավոր խմբագիր, Իսրայել) — «Հայաստանի և Իսրայելի դիվանագիտական անկայուն հարաբերություններն ու Իսրայելի հայկական կազմակերպությունների աջակցությունը հարաբերությունների զարգացման գործում»
Սաիդա Օհանյան («Հայկական տեղեկատվական կենտրոն» կայքի թղթակից, Ռուսաստան) — «ՀՀ դիվանագիտությունը, սփյուռքյան կառույցներ և համագործակցության ուղիները և համշենահայերը»
Հակոբ Բալյան — (Լրագրող, հրապարակախոս, Լիբանան) — «Անկախ և հետախուզական մամուլ»
Աստղիկ Ավետիսյան — («Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ նախագահ, Հայաստան) — «ՀՀ իմիջի ձևավորման բաղադրիչներն օտարալեզու ԶԼՄ-ներում»
Այլ զեկույցներ

17:20-17:40 Քննարկում

17:40 Այց ՀՀ կառավարության № 1 մասնաշենք

18:30 Սփյուռքյան լրատվամիջոցների ղեկավարների հանդիպումը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ

21 հոկտեմբեր, ուրբաթ, Երևան
9:00 -11:00 Այցելություն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և Եռաբլուր

10:30-11:00 Սուրճ

11:00-13:00 Երրորդ նիստ
Թեմա` Սփյուռքի ներուժի ներգրավումը ՀՀ պետականաշինության գործում
Նիստավարներ — Արամ Անանյան («Արմենպրեսս» լրատվական գործակալության գործադիր տնօրեն), Հակոբ Ավետիքյան («Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր), Շահան Գանտահարյան («Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր), Սարգիս Յեդելյան («Յեդելյան» հեռուստաընկերության տնօրեն), Սիմոն Այնեջյան («Գիբրահայեր» լրատվական կայքի գլխավոր խմբագիր)
Վահագն Գարագաշյան — («Հորիզոն» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր, Կանադա) — «Սփիւռքի ուծացման ու ձուլման հոլովոյթը»

Աննա Գիվարգիզյան — («Ժամ» ամսագրի գլխավոր խմբագիր, Ռուսաստան) — «Հայ պարբերական մամուլի դերը օտար միջավայրում ազգային և մշակութային արժեքների տարածման գործում»
Ռուբիկ Սարդարյան — («Համայնք» լրատվական ցանցիպատասխանատու, Իրան) — «Պետություն հասկացողությունը, սփյուռքի պոտեցիալ ուժի օգտագործման հնարավորությունը և առաջարկներ այդ ներուժի օգտագործման մեխանիզմի կապակցությամբ»
Տոնիկ Տոնապետյան — («Ազդակ» օրաթերթի թղթակից, Լիբանան) — «Սփյուռքի ներուժի ներգրավումը ՀՀ պետականաշինության գործում»
Տիգրան Փաշաբեզյան — («Լուսավոր Ավետիս» կայքի թղթակից, Ֆրանսիա) — «Հայաստան-Արցախ-Սփյուռք` 25-ամյա համագործակցության հանրագումարները հետագա անելիքները՝ Մերձավոր Արևելքում և հարակից տարածաշրջանում առկա մարտահրավերների պայմաններում»
Զավեն Գրիգորյան — («Նոր Աշխարհ» թերթի խմբագիր, Հունաստան) — «Հայաստանի և Արցախի անկախության 25-րդ տարեդարձի առթիվ. Հայրենի հողը, Հայրենիքը և Պետականությունը»
Այլ զեկույցներ

13:00-14:00 Ճաշ

14:00-15:00 Տեղեկատվական անվտանգության խնդիրներն արտակարգ իրավիճակներում (ինտերակտիվ քննարկում)
Փորձագետներ — Արման Սաղաթելյան, Սամվել Մարտիրոսյան, Կարեն Վրթանեսյան, Միքայել Յալանուզյան, Անժելա Էլիբեկովա

15:30-17:00 Չորրորդ նիստ
Թեմա` Հեռուստատեսության, ռադիոյի և էլեկտրոնային մամուլի համագործակցության հեռանկարները
Նիստավարներ — Տիգրան Հարությունյան («Նոյյան Տապան» լրատվական գործակալության տնօրեն), Տիգրան Թավադյան («Երկրամաս» թերթի գլխավոր խմբագիր), Աննա Կարապետյան («Օրեր» ամսագրի թղթակից), Համբիկ Մարտիրոսյան («Խոսնակ» ամսագրի գլխավոր խմբագիր), Արտո Դավթյան («Արձագանք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր)
Արարատ Ղուկասյան — («Հայրենիք» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագիր, Իսպանիա) — «Հայ ազգաբնակչության ուծացման խնդիրը Սփյուռքում»
Նաիրի Հոխիկյան — («Կենտրոն» հեռուստաընկերության լրագրող) — «Լրատվամիջոցների դերը 2016 թվականի ապրիլյան պատերազմի առաջնագծում»
Հակոբ Ավետիքյան — («Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր) — «Իսկական ժամանակն է պրոֆեսիոնալ լրագրության»
Սիլվա Կարավարտանյան — («Ազդակ» օրաթերթի թղթակից, Լիբանան) — «Լրատվական համահայկական գործելաոճի հիմնահարցեր»
Արտեմ Կարայան — («Հայկական տեղեկատու» գլխավոր խմբագիր, Ուկրաինա) — «Հայկական լրատու հանդեսի փորձը սփյուռքյան կառույցների հետ համագործակցության ոլորտում»
Այլ զեկույցներ

17:30-18:00 Քննարկում

22 հոկտեմբեր, շաբաթ
9:00 Մեկնում Արցախ (Ստ. Շահումյանի անվան հրապարակից)

17:00-18:00 Տեղավորում հյուրանոցներում

18:30 Հանդիպում ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի և վարչապետ Արա Հարությունյանի հետ

20:00 Հանդիսավոր ընթրիք

23 հոկտեմբեր, կիրակի, Ստեփանակերտ

9:30-11:00
Հինգերորդ նիստ
Թեմա` Հայկական սփյուռքի զորակցությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացին
Նիստավարներ — Կիմ Գաբրիելյան (Արցախի ժուռնալիստների միության նախագահ), Դավիթ Հակոբյան («Երկիր մեդիա» հեռուստաընկերության գործադիր տնօրեն), Ալեքս Ավանեսյան (Հունգարիայի հայկական ռադիոժամի տնօրեն), Մովսես Քեշիշյան («Արաքս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր), Ալեքս Ավանեսյան (Հունգարիայի հայկական ռադիոժամի տնօրեն)
Արմեն Հարեյան — (Լրագրող, ԱՄՆ) — «Լրագրողը քարոզիչ է — Եթե մենք մտել ենք մարդկային միտքը շարժելու գործի մեջ, ուրեմն պատասխանատու ենք դրա հետևանքի համար»
Վահրամ Պողոսյան — («Արցախպրես» լրատվական գործակալության տնօրեն, Արցախ) – «Էլեկտրոնային մամուլի կայացումն Արցախում և համահայկական լրատվադաշտի հետ համագործակցության հեռանկարները»
Համբիկ Մարտիրոսյան — («Խոսնակ» ամսագրի գլխավոր խմբագիր, Լիբանան) — «Արդեօ՞ք ազգովին հասած ենք եզրագիծ… արդեօ՞ք պիտի շարունակենք «նահանջը առանց երգի», թէ պիտի հետապնդենք որոնել նոր դեղագիր…»
Այլ զեկույցներ

11:00-11:30 Սուրճի ընդմիջում

11:30-13:30 Հինգերորդ նիստի շարունակություն
Այլ զեկույցներ

13:30-15:00 Ճաշ

15:00-17:30 Վեցերորդ նիստ
Թեմա` Հայաստանի և Արցախի հանրապետությունների պաշտպանության համակարգի հետ կապված խնդիրների լուսաբանումը ԶԼՄ-ում
Նիստավարներ` Վահրամ Պողոսյան («Արցախպրես» լրատվական գործակալության տնօրեն), Զավեն Գրիգորյան («Նոր աշխարհ» թերթի գլխավոր խմբագիր), Կարո Արսլանյան («Ազդարար» թերթի գլխավոր խմբագիր), Վան Բայբուրթյան («Վրաստան» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր), Գեորգի Սահակով («Դեպի ապագա» թերթի գլխավոր խմբագիր)
Պայծիկ Գալաջյան («Արմինյն միրոր սփեքթեյթոր» շաբաթաթերթի թղթակից, ԱՄՆ) — «Ազգային մարտահրաւէրները դիմագրաւել հայավայել մարտունակութեամբ. Փորձ՝ իրականի պայծառատեսութեան մասին»
Էդիկ Բաղդասարյան («Լույս» ամսագրի գլխավոր խմբագիր, Իրան) — «Հայկական Հարցի ներկա խնդիրները»
Արա Վանյան (Արցախի հանրային հեռուստատեսության խորհրդի անդամ, Արցախ) — «Արցախի հանրային հեռուստատեսություն. նոր հրամայականներ, նոր մարտահրավերներ»
Միքայել Հաջյան (Լրագրող, հրապարակախոս, Արցախ) — «Արցախյան մամուլը ներքին և արտաքին քարոզչության համատեքստում»
Այլ զեկույցներ

17:30-18:00 Քննարկում

18:00-18:40 Համաժողովի փակում, արդյունքների ամփոփում: Հայտարարության ընդունում

19:00 Ընթրիք

24 հոկտեմբեր, երկուշաբթի, Ստեփանակերտ
8:00 Մեկնում Երևան

18:00 Սփյուռքյան լրատվամիջոցների ղեկավարների հանդիպումը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ

 

«Լրագրողների համահայկական համաժողովների շնորհիվ ամրապնդվում է աշխարհի հայկական ԶԼՄ-ների միջև կապը». Տիգրան Հարությունյան

%d5%bf%d5%ab%d5%a3%d6%80%d5%a1%d5%b6-%d5%b0%d5%a1%d6%80%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%b5%d5%a1%d5%b6Հոկտեմբերի 20-24-ը կայանալիք «Հայոց պետականությունը՝ միասնության առանցք» խորագիրը կրող Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովին ընդառաջ՝ «Հայերն այսօր»-ը զրուցել է Լրատվամիջոցների համահայկական ընկերակցության նախագահ, «Նոյյան Տապան» լրատվական-վերլուծական կենտրոնի տնօրեն Տիգրան Հարությունյանի հետ:

— Պարո´ն Հարությունյան, Լրագրողների համահայկական համաժողովի կազմակերպումը, առհասարակ, ի՞նչ նպատակ ունի:

— Հայ լրագրողների և հայկական լրատվամիջոցների ղեկավարների համախմբումը մեր կազմակերպության՝ Լրատվամիջոցների համահայկական ընկերակցության հիմնական նպատակներից մեկն է։ Այդ նպատակի իրագործմանն է ուղղված, մասնավորապես, լրագրողների համահայկական համաժողովների կազմակերպումը՝ սկսած 2002 թվականից: Հայաստանի, Արցախի և Սփյուռքի լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացվող այդ համաժողովներն ի թիվս այլ հարցերի, նպատակ ունեն նպաստելու աշխարհի հայկական լրատվամիջոցների միջև լրատվական համերաշխության և համատեղ աշխատանքի մթնոլորտի ձևավորմանը, և արդյունքում՝ հայկական մամուլի ուժերի կոորդինացման, փոխհամաձայնեցված աշխատանքի միջոցով հասնել համահայկական, ազգային նշանակության խնդիրների լուծմանը: Իսկ այդ խնդիրները բոլորիս համար ակնհայտ են. աշխարհում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը, Ղարաբաղյան հարցի արդարացի լուծումը և աշխարհում խնդրի ճշգրիտ ներկայացումը, Հայաստան-Արցախ-Սփյուռք, Սփյուռք-Սփյուռք տնտեսական, մշակութային և այլ կապերի ստեղծումն ու ամրապնդումը, Հայաստանի տնտեսական հզորացումը և միջազգային ներգրավվածության մեծացումը, Հայաստանում ժողովրդավարության կայացումը և Հայաստանի Հանրապետության պետականության ամրապնդումը։

Վստահ եմ, որ աշխարհի տարբեր երկրներում գործող հայկական լրատվամիջոցների միասնական աշխատանքը միայն կարող է նպաստել ազատ, ժողովրդավարական Հայաստանի՝ համայն հայության գաղափարախոսական և մշակութային կենտրոն դառնալուն, հայկական մշակութային արժեքների պահպանմանը և տարածմանը, ընդհանուր համահայկական տեղեկատվական դաշտի ստեղծմանը, լրատվության փոխանակման հնարավորությանը։

— Լրագրողների համահայկական համաժողովները մինչ այժմ շոշափելի ի՞նչ արդյունքների են հասել, ձեռքբերումները որո՞նք են:

— Լրատվամիջոցների առաջին համահայկական համաժողովը տեղի է ունեցել 2002 թվականին՝ Եվրոպայում, և կրում էր «Եվրոպահայ մամուլի առաջին ֆորում» անվանումը։

Դրան հաջորդել են 2003 և 2006 թվականների «Լրատվամիջոցների համահայկական համաժողովները» Հայաստանում։ Հենց երկրորդ համաժողովի ընթացքում (2003 թ., Ծաղկաձոր) առաջացավ գաղափար, իսկ երրորդ համաժողովի ընթացքում (2006 թ., Ծաղկաձոր) իրականացվեց մեր կազմակերպության՝ «Լրատվամիջոցների համահայկական ընկերակցության» ստեղծումը։ Ստեղծվեց նաեւ «Հայերն այսօր» էլեկտրոնային տեղեկագիրը, որը հետագայում, ՀՀ սփյուռքի նախարարության ստեղծվելուց հետո, դարձավ նախարարության պաշտոնական պարբերականը։ Հետագա 10 տարիների ընթացում ընկերակցության և հաջորդ համաժողովների ընթացքում է´լ ավելի ամրապնդվեցին կապերը աշխարհի տարբեր երկրներում գործող լրատվամիջոցների միջև, և որպես հետևանք՝ ընդլայնվեց համագործակցությունը, լրատվության փոխանակումը և այլն։

Եթե առաջին համաժողովները իրականացել էին կազմակերպիչների (հիմնականում «Նոյյան տապան» լրատվական կենտրոնի) էնտուզիազմի, տարբեր հովանավորների ֆինանսական աջակցության շնորհիվ, ապա չորրորդ համաժողովից սկսած, Հայաստանի Հանրապետությունը, սկզբում Մշակույթի, և ապա Սփյուռքի նախարարության միջոցով, սկսեց օժանդակել լրատվամիջոցների համահայկական համաժողովների իրականացմանը։

Համաժողովները սկսեցին ունենալ նաև որոշակի թեմատիկ ուղղվածություններ։ Այսպես, հինգերորդ համաժողովի թեման էր՝ «21-րդ դարի մարտահրավերները. տեղեկատվական անվտանգությունը և հայ լրագրությունը», վեցերորդինը՝ «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ», յոթերորդը նվիրված էր քարոզչության, հակաքարոզչության, տեղեկատվական անվտանգության հիմնախնդիրներին։

— Ակնկալիքները որո՞նք են լրագրողների համահայկական 8-րդ համաժողովից: Ձեր կարծիքով ի՞նչ նոր հանգրվանի կհասնի Հայաստանի և Սփյուռքի լրատվադաշտի փոխգործակցությունը:

— Հոկտեմբերի 20-24-ին Երեւանում սկսվելու է և Ստեփանակերտում ավարտվելու է «Հայոց պետականությունը՝ միասնության առանցք» խորագիրը կրող Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովը։ Կարծում եմ, Երևան-Ստեփանակերտ առանցքի ընտրությունը խորհրդանշական է, և որոշակի, շատ հասկանալի ուղերձ է պարունակում իր մեջ։ Միայն արտերկրից համաժողովին մասնակցելու հայտ են ներկայացրել արդեն հարյուրից ավելի լրատվամիջոցներ։ Համաժողովը ուղիղ հեռարձակվելու է համացանցով և լինելու է նաև ինտերակտիվ․ աշխարհի տարբեր երկրներից հայ լրագրողները կարողանալու են մասնակցել համաժողովի աշխատանքներին համացանցի միջոցով, հարցեր տալ, առաջարկություններ անել, ելույթներ ունենալ և այլն։ Ի դեպ, այս առցանց հեռարձակման հնարավորությունը ևս արդյունք է նախկին համաժողովների ընթացքում ձեռք բերված գործարար կապերի և ստեղծված համատեղ ծրագրերի:

Նշեմ նաև, որ ինչպես նախորդ համաժողովների ընթացքում, այնպես էլ այս անգամ համաժողովի բոլոր նյութերը` ընդունված հայտարարությունները, ելույթները, տեսագրությունները, կամփոփվեն «Լրատվամիջոցների համահայկական ընկերակցության» www.mediaforum.am կայքում։

Կարծում եմ՝ այս համաժողովը կլինի հերթական հզոր քայլն աշխարհի բազմաթիվ երկրներում գործող հայկական լրատվամիջոցների միջև կապը և արդյունավետ համագործակցությունը զարգացնելու գործում։ Հուսով եմ, որ համաժողովի ընթացքում կընդլայնվի նաև «Լրատվամիջոցների համահայկական ընկերակցության» անդամների թիվը (ինչպես որ եղել է նախորդ համաժողովների ընթացքում), կհաստատվեն կազմակերպության նոր ծրագրերը և գործունեության ուղղությունները։

Գևորգ Չիչյան

hayernaysor.am

Հոկտեմբերի 20-ին կմեկնարկի Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովը

2016թ. հոկտեմբերի 20-24-ը Երևանում եւ ապա Ստեփանակերտում կանցկացվի լրագրողների 8-րդ համահայկական համաժողովը, որը կազմակերպել են Լրատվամիջոցների համահայկական ընկերակցությունը, Հայաստանի ժուռնալիստների միությունը, Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող խորհուրդը` ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ:

Համաժողովին մասնակցելու են Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հայկական լրատվամիջոցների ղեկավարներ ու լրագրողներ, օտարալեզու հայկական և ոչ հայկական ԶԼՄ-ներում աշխատող հայ լրագրողներ:

Ելույթներ ունենալու եւ համաժողովի մասնակիցներին հարցեր ուղղելու համար պետք է կապվել «Նոյյան տապան» լրատվական կենրոնի հետ` Skype-ի հետեւյալ հասցեով. [email protected]

ՀՀ սփյուռքի նախարարությունը հոկտեմբերի 20-24-ը կհոգա համաժողովի մասնակիցների գիշերակացի և սննդի ծախսերը:

Համաժողովի ընթացքում կլինեն հանդիպումներ ՀՀ և ԼՂՀ բարձրաստիճան պաշտոնյաներին, այցելություններ ՀՀ և ԼՂՀ պատմամշակութային վայրեր…

Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովի թեմատիկ ուղղություններն են`

Սփյուռքի ներգրավման միջոցները ՀՀ պետականաշինության աշխատանքներում

ՀՀ դիվանագիտական — Սփյուռքի հասարակական կազմակերպություների համագործակցության ուղիները

Տեղեկատվական միացյալ համակարգի նախադրյալները և համապատասխան մեխանիզմները

Համահայկական ներուժի հավաքագրում և ուղղորդում դեպի Հայոց պետականության ամրապնդում

Սփյուռքյան կառույցները կամուրջ ՀՀ և տարբեր պետությունների հարաբերությունների զարգացման գործում

Սփյուռքը ՀՀ-ին զորակից` Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման աշխատանքներում

Հայաստան-Արցախ-Սփյուռք` 25-ամյա համագործակցության հանրագումարները և հետագա անելիքները

Համաժողովի աշխատանքներին կարելի է մասնակցել դիմելով կազմակերպիչներին, ինչպես նաեւ առցանց:

Համաժողովի ինտերնետ հեռարձակումը եւ համացանցային ինտերակտիվ մասը կազմակերպում են «Նոյյան տապան» լրատվական կենտրոնը (Երեւան), Ազդակ օրաթերթը (Լիբանան) եւ Connect To Communication ընկերությունը (ԱՄՆ): Խնրում ենք հարցերի դեպքում դիմել Լրատվամիջոցների համահայկական ընկերակցություն` [email protected]  հասցեով, կամ զանգհարել +374 60 351121 կամ +1 818 646-10-72,:

Համաժողովի ողջ ընթացքը կարելի է դիտել համացանցով` Լրատվամիջոցների համահայկական ընկերակցության կայքի միջոցով, հետեւյալ հասցեովhttp://mediaforum.am/?page_id=390&lang=hy,

«Նոյյան տապան» լրատվական կենտրոնի կայքի միջոցով, հետեւյալ հասցեով. http://nt.am/am/sppages/22/ 

Ազդակ օրաթերթի կայքի միջոցով http://www.aztagdaily.com/

Connect To Communicationի կայքի միջոցով՝  https://www.connecttotv.com/

Բոլոր լրատվամիջոցերը, որոնք կցանկանան հեռարձակել համաժողովի աշխատանքները, կոդը ստանալւ համար կարող են դիմել Լրատվամիջոցների համահայկական ընկերակցություն։

Հոկտեմբերի 20-24-ը տեղի կունենա Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովը

OLYMPUS DIGITAL CAMERA

Լրատվամիջոցների համահայկական ընկերակցությունը, Հայաստանի ժուռնալիստների միությունը, Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող խորհուրդը, ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ, 2016թ. հոկտեմբերի 20-22-ը՝ Երևանում, հոկտեմբերի 23-24-ը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում, կազմակերպում է «Հայոց պետականությունը՝ միասնության առանցք» խորագրով լրագրողների 8-րդ համահայկական համաժողովը, որին կարող են մասնակցել Հայաստանի, Սփյուռքի և Արցախի լրատվամիջոցների ղեկավարներ ու լրագրողներ, օտարալեզու հայկական ԶԼՄ-ներում, ինչպես նաև ոչ հայկական ԶԼՄ-ներում աշխատող հայ լրագրողներ:

Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովի թեմատիկ ուղղություններն են`

Սփյուռքի ներգրավման միջոցները ՀՀ պետականաշինության աշխատանքներում

ՀՀ դիվանագիտական — Սփյուռքի հասարակական կազմակերպություների համագործակցության ուղիները

Տեղեկատվական միացյալ համակարգի նախադրյալները և համապատասխան մեխանիզմները

Համահայկական ներուժի հավաքագրում և ուղղորդում դեպի Հայոց պետականության ամրապնդում

Սփյուռքյան կառույցները կամուրջ ՀՀ և տարբեր պետությունների հարաբերությունների զարգացման գործում

Սփյուռքը ՀՀ-ին զորակից` Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման աշխատանքներում

Հայաստան-Արցախ-Սփյուռք` 25-ամյա համագործակցության հանրագումարները և հետագա անելիքները

Խրախուսվում է նաև ոչ հայկական ԶԼՄ-ներում աշխատող հայ լրագրողների մասնակցությունը վերոնշյալ համաժողովին, քանի որ աշխատելով օտար ԶԼՄ-ներում` նրանք առավել մեծ հնարավորություն ունեն ձևավորելու տվյալ երկրի հանրության կարծիքը հայկական իրականության վերաբերյալ:

Համաժողովի ընթացքում Դուք կարող եք բազմակողմանի տեղեկություններ քաղել Հայաստանի Հանրապետության, ԼՂՀ-ի և Սփյուռքի Ձեր գործընկերներից: Հնարավորություն կունենաք հանդիպել ՀՀ և ԼՂՀ բարձրաստիճան պաշտոնյաներին, կայցելեք ՀՀ և ԼՂՀ պատմամշակութային վայրեր…

ՀՀ սփյուռքի նախարարությունը հոկտեմբերի 20-24-ը կհոգա գիշերակացի և սննդի ծախսերը:

Խնդրում ենք մինչև ս.թ. հոկտեմբերի 1-ը հաստատել Ձեր կամ Ձեր աշխատակցի մասնակցությունը համաժողովին հետևյալ էլեկտրոնային հասցեով [email protected], ինչպես նաև, ցանկության դեպքում, առաջարկել զեկուցման համար Ձեր թեման` հաշվի առնելով համաժողովի օրակարգը:

Նպատակներ

ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Լրատվամիջոցների Համահայկական Ընկերակցությունը` դա առաջին համահայկական լրատվական կառույցն է, որը փորձ է անում միավորել ամբողջ աշխարհում գործող հայկական լրատվամիջոցների ուժերը եւ մասնագիտական փորձը ի նպաստ համազգային խնդիրների պատշաճ լուսաբանմանը եւ լուծմանը, ինչպես նաեւ Հայաստանում պետականության եւ ժողովրդավարության կայացմանը եւ ամրապնդմանը:

Ընկերակցության անդամ, աշխարհի տարբեր երկրների հայկական զանգվածային լրատվամիջոցները, անկախ իրենց ուղղվածությունից եւ կուսակցական պատկանելիությունից, գործելու են համերաշխության սկզբունքով եւ միասնաբար Ընկերակցության շրջանակներում: Ընկերակցության գործունեության ընթացքում ի թիվս այլ արդյունքների, ստեղծվելու է նաեւ համահայկական լրատվության էլեկտրոնային մեծածավալ բաց շտեմարան, ինչպես նաեւ աշխարհի տարբեր երկրներում գործող հայկական լրատվամիջոցների մասին տեղեկություններ պարունակող տվյալների շտեմարան:

Ընկերակցության ստեղծման նպատակն է`

1.Նպաստել աշխարհի հայկական լրատվամիջոցների միջեւ լրատվական համերաշխության եւ համատեղ աշխատանքի մթնոլորտի ձեւավորմանը, առնվազն երկու տարին մեկ անգամ կազմակերպել հայկական լրատվամիջոցների  մեծ համաժողովներ։

2.Ընկերակցության անդամների համատեղ եւ փոխհամաձայնեցված աշխատանքի միջոցով նպաստել համահայկական, ազգային նշանակության խնդիրների լուծմանը, կոորդինացնել հայկական մամուլի ուժերը ազգային նշանակություն ունեցող լոբիստական հարցերում, այդ թվում`

-աշխարհում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին
-Ղարաբաղյան հարցի արդարացի լուծմանը եւ աշխարհում խնդրի ճշգրիտ ներկայացմանը
-Հայաստան-Արցախ-Սփյուռք, Սփյուռք-Սփյուռք տնտեսական, մշակութային եւ այլ կապերի ստեղծմանն ու ամրապնդմանը
-Հաաստանի Հանրապետության պետականության ամրապնդմանը
-Հայաստանում ժողովրդավարության կայացմանը եւ Հայաստանի Հանրապետության միջազգային իմիջի ամրապնդմանը
-Հայաստանի տնտեսական հզորացմանը եւ միջազգային ներգրավվածության մեծացմանը

3.Նպաստել Հայաստանը որպես «Բոլոր հայերի Հայրենիք» գաղափարի արմատավորմանը թե’ Հայաստանում եւ թե’ Սփյուռքում

4.Նպաստել ազատ ժողովրդավարական Հայաստանի` համայն հայության գաղափարախոսական եւ մշակութային կենտրոն դառնալուն

5.Նպաստել հայկական մշակութային արժեքների պահպանմանը եւ տարածմանը

6.Նպաստել ընդհանուր համահայկական տեղեկատվական դաշտի ստեղծմանը եւ լրատվության փոխանակման հնարավորությանը

7.Ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով ստեղծել տեղեկատվական եւ մշակութային միասնական միջավայր, որպեսզի աշխարհի տարբեր երկրներում ապրող հայերը իրենց կտրված չզգալով հայկական մշակութային եւ հասարակական կյանքից, ցանկության դեպքում հնարավորություն ունենան մասնակցելու հայկական հասարակական, մշակութային եւ սոցիալական հարցերի քննարկմանը եւ լուծմանը:

8.Նպաստել Հայաստանում մամուլի եւ խոսքի ազատության, լրատվամիջոցների դաշտի եւ նրանց նկատմամբ վստահության ամրապնդմանը, ինչպես նաեւ Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը եւ ժողովրդավարական արժեքների սերմանմանը:

9.Նպաստել կայուն ժողովրդավար պետություններում ապրող սփյուռքահայերի փորձը Հայաստանում կիրառման գործընթացին

10.Ապահովել Ընկերակցության անդամ-լրատվամիջոցների շահերի պաշտպանություն

11.Ապահովել Ընկերակցության անդամների խորհրդատվական, տեխնիկական, մասնագիտական օժանդակություն

12.Նպաստել, որպեսզի հայկական լրատվամիջոցները, անկախ նրանց գործունեության վայրից, հետամուտ լինեն միջազգային ստանդարտներին համապատասխանող լրագրողական վարպետության եւ էթիկայի նորմերին

13.Իրականացնել սույն կանոնադրությունից բխող եւ ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ գործունեություն:

Տեղի ունեցավ Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող մարմնի ընդլայնված նիստը

1Սեպտեմբերի 23-ին տեղի ունեցավ Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող մարմնի ընդլայնված նիստը, որին մասնակցեց ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը:

Նիստը վարեց Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող մարմնի նախագահ Շահան Գանտահարյանը:

3Նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը շնորհավորեց նիստին մասնակից բոլոր խմբագրապետերին և լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ Հայաստանի անկախության 25-ամյա տարեդարձի առթիվ: «Բոլորս ոգեշնչվեցինք 25-ամյակի առթիվ կազմակերպված զորահանդեսով և հպարտության աննկարագրելի զգացումով հետևեցինք հայոց բանակի և հայկական զինուժի նման փառահեղ ցուցադրումներին, — նշեց Հ.Հակոբյանը՝ հավելելով, — անկախ Հայաստանի կերտման և զարգացման գործում իր մեծ ներդրումը բերեց հայկական Սփյուռքը՝ դառնալով հավերժ ներկայություն Հայրենիքում»:

ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատարը շնորհավորեց նաև հեռակապով նիստին միացած Իրանի «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր Դերենիկ Մելիքյանին՝ թերթի 85-ամյակի առթիվ և հոբելյանական միջոցառումները հավուր պատշաճի կազմակերպելու համար:

2Անդրադառնալով Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովի կազմակերպման աշխատանքներին՝ Հրանուշ Հակոբյանը կարևորեց մասնակից լրատվամիջոցների ներկայացուցիչներին հավասարապես արտահայտվելու հնարավորության ընձեռումը: «Վստահ եմ, որ մեր ընդունած հագեցած օրակարգի քննարկման շրջանակներում կհնչեն բազմազան կարծիքներ և առաջարկություններ: Հայաստան-Արցախ-Սփյուռք` 25-ամյա գործակցության հանրագումարներին և հետագա անելիքներին վերաբերող բոլոր հարցերը կլսվեն, կմեկտեղվեն և կուղենշվեն առաջիկա ծրագրերը», — ընդգծեց նա:

Օրակարգում էին ս.թ. հոկտեմբերի 20-24-ը Հայաստանում և Արցախում կայանալիք Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովի ծրագրի նախագծի քննարկման, ըստ թեմատիկ ուղղությունների՝ նիստերի բաշխման, Ստեփանակերտից հեռակապով մասնակցության և Արցախից ուղիղ հեռարձակումների հնարավորությանը վերաբերող հարցեր:

Նիստին մասնակցեցին Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գևորգյանը, Լրատվամիջոցների համահայկական ընկերակցության նախագահ Տիգրան Հարությունյանը, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը, «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը, ԱՄԷ-ի «Այգ» ռադիոյի գլխավոր խմբագիր Շաքե Մանկասարեանը, նախարարության աշխատակիցներ:

Հեռակապով նիստին մասնակցեցին Ռուսաստանից «Նոեվ կովչեգ» մեդիայի տնօրեն Գրիգոր Անիսոնյանը, Իրանի «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր Դերենիկ Մելիքյանը, Լիբանանի «Խօսնակ» ամսագրի գլխավոր խմբագիր Համբիկ Մարտիրոսյանը, Չեխիայի «Օրեր» ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը, Լիբանանի «Զարթօնք» օրաթերթի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը, Կանադայի «Հորիզոն» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Վահագն Գարագաշյանը և Արցախի ժուռնալիստների միության նախագահ Կիմ Գաբրիելյանը, որոնց ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն հայտնեց նիստին միանալու համար:

4Քննարկվեցին տեղեկատվական միացյալ համակարգի ստեղծման նախադրյալներին և համապատասխան մեխանիզմներին, Հայաստանի դիվանագիտական-Սփյուռքի հասարակական կազմակերպությունների համագործակցության ուղիներին, ՀՀ պետականաշինության աշխատանքներում Սփյուռքի ներգրավման միջոցներին, Հայոց պետականության ամրապնդման նպատակով համահայկական ներուժի հավաքագրմանը և ուղղորդմանը, Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման աշխատանքներում Սփյուռքի զորակցությանը, ինչպես նաև Հայաստան-Արցախ-Սփյուռք` 25-ամյա գործակցության հանրագումարներին և հետագա անելիքներին վերաբերող հարցերը համաժողովում ներկայացնելու ձևաչափերը: