Բարի գալուստ Համահայկական Լրատուական Ընկերակցութեան Էջ

Համահայկական Լրատվական Ընկերակցությունը ստեղծվել է 2006թ. սեպտեմբերի 17-ին Ծաղկաձորում գումարված լրատվամիջոցների երրորդ համահայկական համաժողովի որոշման հիման վրա:

Ընկերակցությունը նպատակ ունի միավորել ազգային գաղափարների եւ պետականության ամրապնդման շուրջը Սփյուռքի, Արցախի եւ Հայաստանի լատվամիջոցներին: Այն կազմակերպում  է Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի լրատվամիջոցների միջեւ ակտիվ լրատվության փոխանակություն` ստեղծելով լրատվության էլեկտրոնային բաց շտեմարան, որտեղ կուտակվելու է հայությանը հուզող հարցերի վերաբերյալ տեղեկատվություն ամբողջ աշխարհից:

Այս բաժնում Ընկերակցության անդամ չհանդիսացող կայքի այցելուները կարող են ծանոթանալ Ընկերակցության Կանոնադրությանը, ստանալ տեղեկատվություն Ընկերակցության անդամների մասին, ինչպես նաեւ անդամակցության ցանկություն հայտնող կազմակերպությունները կարող են մանրամասն տեղեկատվություն ստանալ անդամակցության գործընթացի վերաբերյալ:

Ընկերակցության անդամները (եթե նախապես մուտքագրվել են համակարգ, սեղմելով [Մուտք] կոճակը) կարող են բացի վերը նշված բաժիններից նաեւ տեսնել եւ մասնակցել Ընկերակցության ընթացիկ քվեարկություններին [Ընթացիկ Քվեարկություններ], ծանոթանալ Ընկերակցության կայացած նախորդ քվեարկությունների պատմությանը [Կայացած Քվեարկություններ], ինչպես նաեւ տեսնել իրենց կողմից նախկինում կատարված քվեարկությունները [Իմ նախորդ Քվեարկությունները]:
Ընկերակցության անդամ հանդիսացող կազմակերպությունը հնարավորություն ունի նաեւ խմբագրել եւ փոփոխության ենթարկել իր տվյալները [Իմ տվյալները]: