Մոսկվայի «Ժամ» ամսագրի գլխավոր խմբագիր Աննա Գիվարգիզյանը հյուրընկալվեց Սփյուռքի նախարարությունում

IMG_2112-300x146Հուլիսի 8-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» 2016թ. ամենամյա մրցանակաբաշխության «ՀՀ և ԼՂՀ անկախությունների 25-ամյակին նվիրված լավագույն հրապարակում» Սփյուռքի լրատվամիջոցների մրցույթի գլխավոր մրցանակին արժանացած Մոսկվայի «Ժամ» ամսագրի գլխավոր խմբագիր Աննա Գիվարգիզյանին:

Ջերմորեն ողջունելով հյուրին՝ նախարարը շնորհավորեց Սփյուռքի լրատվամիջոցների մրցույթում հաղթելու կապակցությամբ և բարձր գնահատեց ազգային ինքնությանը, մշակույթի պահպանմանը, նոր սերնդի ինքնաճանաչողությանն ուղղված ամսագրի ստեղծագործական խմբի և գլխավոր խմբագրի ջանքերը: Հրանուշ Հակոբյանն իր գոհունակությունը հայտնեց կարճ ժամանակահատվածում ամսագիրը  պահանջված, սիրված ու  սպասված դարձնելու համար և հավելեց, որ այն արագ ինտեգրվել է համահայկական տեղեկատվական դաշտին, ունի ինքնատիպ, հետաքրքիր ձեռագիր և հույս հատնեց, որ առաջիկայում «Ժամ»-ը նոր շարքերով, նոր ծրագրերով ավելի կհարստանա:

Աննա Գիվարգիզյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և նշեց. «2008 թվականից «Ժամ» ամսագիրը նվիրվածությամբ և ջանասիրությամբ կատարում է իր առաքելությունը: Ամսագիրը լույս է տեսնում Մոսկվայում, բայց սփռվում է աշխարհով մեկ: Տասնամյակի շեմին շատ խորհրդանշական, թանկ և ոգևորիչ է այս մրցանակը: Ամսագիրը մեկ մարդու աշխատանք չէ, հետևաբար պարգևը ոչ միայն իմն է, այլև իմ բոլոր գործընկերներինն է, աջակիցներինն ու հատկապես ընթերցողներինը, որոնք ամսագրի գոյության առաջին գրավականն են»

Տեղի ունեցավ Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող մարմնի 2017 թվականի անդրանիկ նիստը

f79fc63140Փետրվարի 10-ին Սփյուռքի նախարարությունում նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ տեղի ունեցավ Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող մարմնի 2017 թվականի անդրանիկ նիստը, որին մասնակցեցին «Ազդակ» (Լիբանան) օրաթերթի գլխավոր խմբագիր, Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող մարմնի նախագահ Շահան Գանտահարյանը, Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գևորգյանը, Լրատվամիջոցների համահայկական ընկերակցության նախագահ Տիգրան Հարությունյանը, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս, Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ-ի նախագահ Աստղիկ Ավետիսյանը, «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի թղթակից Ռուզաննա Ավագյանը:

Նիստին հեռակապով միացել էին «Խոսնակ» (Լիբանան) ամսագրի գլխավոր խմբագիր Համբիկ Մարտիրոսյանը, «Օրեր» (Չեխիա) ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը, «Զարթոնք» (Լիբանան) օրաթերթի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը, «Հորիզոն» (Կանադա) շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Վահագն Գարագաշյանը:

Ողջունելով նիստի մասնակիցներին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորեց սփյուռքի լրագրողների ամենօրյա համակարգված աշխատանքը, միմյանց հետ անընդհատական կապը, գործուն արձագանքը նախարարության նախաձեռնություններին: Նախարարը հատկապես շեշտեց «Դու ինչ ես անում Ղարաբաղի համար» շարժման լայն տարածումը և համազգային արձագանքը: նա մասնավորապես նշեց. «Շնորհակալություն, որ Սփյուռքին ուղղված իմ նամակը տեղադրեցիք, կազմակերպեցիք միջոցառումներ, հարյուրից ավելի տեսահոլովակներ ստացանք, որտեղ հայտնի անհատներն իրենց խոսքն էին հղում Հայոց բանակի կազմավորման 25 ամյակի առթիվ: Այս ամենը մեզ ուժ ու ոգևորություն հաղորդեց, որ 2017 թվականը հռչակենք Արցախի տարի»:

Նախարարն անդրադարձավ նաև Լապշինի արտահանձնման փաստին, առաջարկեց ավելի սերտացնել օտարալեզու լրատվամիջոցնորում աշխատող հայազգի լրագրողների հետ համակարգված աշխատաելու անհրաժեշտությունը:

Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող մարմնի նախագահ Շահան Գանտահարյանը նույնպես ողջունեց նիստի մասնակիցներին և նշեց, որ համակարծիք է նախարարի հետ և պետք է երկրորդի նրան, կարևորեց Լրագրողների ութերորդ համաժողովին հնչած կարծիքների և առաջարկների մանրամասն ուսումնասիրությունը:

Օրակարգի երկրորդ՝ «Դու ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» շարժման և «2017 թվականը Արցախի տարի» հռչակվելու թեմայի լուսաբանումը սփյուռքյան լրատվամիջոցներում» հարցի վերաբերյալ զեկուցեց ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը:

Քննարկվեցին ընթացիկ հարցեր:

Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովի ուղիղ հեռարձակման տեսագրությունը



ԿՐԿԻՆ ԱԶԱՏԱԳՐՈՒԱԾ ՀԱՐԱԶԱՏ ԱՐՑԱԽԻ ԼԵՌՆԱՇԽԱՐՀԻՆ ՄԷՋ

img_9156Սփիւռքի նախարարութեան կազմակերպած մամուլի խորհրդաժողովը երկու օրով փոխադրուեցաւ Արցախ: Լսեցինք Հանրապետութեան նախագահը, ծանօթացանք նախարարներու: Անցանք գեղակերտ եւ աչքի խտիղ պատճառող Ստեփանակերտի փողոցներով, քաղաք՝ որ կը նմանի լեռներու գագաթին դրուած թանկագին քարի:

Գացինք մինչեւ Աղտամ, կանգ առինք Տիգրանակերտ՝ ուր պատմութիւնը կը խօսի քարերու լեզուով, տեսանք հայկական բանակի զօրքերը, երիտասարդներ եւ երէցներ, որոնք մեր փոխարէն հայրենատիրութիւն կ’ընեն, իրենց համար հայրենի հողը, լեռը, դաշտը, քաղաքը, զբօսաշրջիկի լուսանկար չեն, ոչ ալ տօնական օրերու ճառերու նիւթ: Read the rest of this entry »

Լրագրողներու համահայկական 8-րդ համաժողովի մասնակիցները ամփոփեցին համաժողովի արդիւնքները (Տեսագրութիւն)

Հոկտեմբեր 26-ին ժամը 12.30-ին  «Նոյյան Տապան» Լրատուկան գործակալութե մամուլի սրահին մէջ տեղի ունեցաւ Լրագրողներու համահայկական 8-րդ համաժողովի մասնակիցներուն ասուլիսը։

Թեման՝ «Լրագրողներու համահայկական 8-րդ համաժողովը Երևանի եւ Արցախի մէջ . արդիւնքներու ամփոփում եւ յետագայ անելիքներ»։
Բանախօսներն են.
Տիգրան Հարությունյան — «Լրագրողներու համահայկական ընկերակցութեան» նախագահ
Շահան Գանտահարեան — «Լրագրողներու համահայկական ընկերակցութեան» համակարգող մարմինի անդամ, Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխաւոր խմբագիր
Շաքէ Մանկասարեան -Արաբական Միացեալ Էմիրութիււններ —  հայկական «Ռատիո Այգի» հիմնադիր եւ հաղորդավար
Համբիկ Մարտիրոսեան — Լիբանանի «Խօսնակ» ամսագիրի գլխագոր խմբագիր
Աննա Կապապետյան — Չեխիայի «Օրեր» լրատուական կայքի խմբագիր
Ասուլիսին լուսանկարները այստեղ
https://www.youtube.com/watch?v=Ekq7EKiwS_8

Լրատուամիջոցներու համահայկական ընկերակցութիւնը սկսած է իր ծրագիրին թարմացման աշխատանքները

Յարգելի գործընկերներ

Լրատումիջոցներու համահայկական ընկերակցութիւնը սկսած է իր ծրագիրին  թարմացման աշխատանքները։ Մեր առաջին ծրագիրը գրուած է 2006 թ․-ին՝ տասը տարի առաջ։ Այս ընթացքին շատ իրողութիւններ փոխուած են, ուստի ընկերակցութեան վարչութիւնը կը խնդրէ  բոլոր Ընկերակցութեան անդամ կազմակերպութիւններուն ներկայացնել առաջարկութիւններ նոր ծրագիր ընդունելու համար։

Ընկերակցութեան անդամ չհանդիսացող լրատուական կազմակերպութիւններուն կը ցանկանանք տեղեկացնել, որ ընկերակցութիւնը բաց է բոլոր ցանկացողներուն համար։

Անդամագրուելու եւ այլ հարցերով մեզ կարող եք գրել aama@nt.am հացէով։

Լրատվամիջոցների համահայկական ընկերակցությունը սկսել է իր ծրագրի թարմացման աշխատանքները

logo-aama1Հարգելի գործընկերներ

Լրատվամիջոցների համահայկական ընկերակցությունը սկսել է իր ծրագրի թարմացման աշխատանքները։ Մեր առաջին ծրագիրը գրվել է 2006 թ․-ին՝ տասը տարի առաջ։ Այս ընթացքում շատ իրողություններ են փոխվել, ուստի ընկերակցության վարչությունը խնդրում է բոլոր Ընկերակցության անդամ կազմակերպություններին ներկայացնել առաջարկություններ նոր ծրագիր ընդունելու համար։

Ընկերակցության անդամ չհանդիսացող լրատվական կազմակերպություններին ցանկանում ենք տեղեկացնել, որ ընկերակցությունը բաց է բոլոր ցանկացողների համար։

Անդամագրվելու եւ այլ հարցերով մեզ կարող եք գրել aama@nt.am հացեով։

 

Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովը

72016 թ․ հոկտեմբերի 20-ին Երևանում մեկանարկեց Լրագրողների 8-րդ համահայկական համաժողովը, որը կրում է «Հայոց պետականությունը` միասնության առանցք» խորագիրը: Այն կազմակերպել էր ՀՀ Սփյուռքի նախարարությունը Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող խորհրդի և Լրատվամիջոցների համահայկական ընկերակցության, Հայաստանի ժուռնալիստների միության հետ համատեղ:

Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների անկախության 25-ամյակին նվիրված համաժողովին այս տարի մասնակցում էին 140 լրագրողներ` աշխարհի 31 երկրներից:

Երկօրյա համաժողովի բացման խոսքով հանդես եկավ ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նրա փոխանցմամբ` համաժողովի նպատակը համահայկական տեղեկատվական դաշտի ընդլայնումն ու կատարելագործումն է, լրատվական ներուժի համախմբումը և արդյունավետ կիրառումը Հայաստանի զարգացման, ՀՀ միջազգային վարկանիշի բարձրացման, Սփյուռքում հայապահպանության, համահայկական հիմնախնդիրների լուծման գործընթացում: «Երկու տարին մեկ անգամ անցկացվող այս համաժողովը գնալով ընդլայնում է իր աշխարհագրությունը և մասնակիցների թիվը: Այս համաժողովի կարևորագույն առանձնահատկություններից է 65 խմբագրությունների ղեկավարներ են մասնակցում մեր աշխատանքներին, երկրորդ առանձնահատկությունն այն է, որ ռադիոժամերի, հեռուստաժամերի և էլեկտրոնային մամուլի ներկայացուցիչները ևս մեծաթիվ են»,- ասաց նա` հավելելով, որ «Հայոց պետականությունը` միասնության առանցք» խորագրով փորձում են համահայկական ցանցն առավել ընդլայնել ու մեծացնել:

Հ. Հակոբյանը ընթերցեց նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը և Ն.Ս.Օ.Տ.Տ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի օհնության խոսքը:

Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովի ընթացքում քննարկվեցին են ՀՀ պետականաշինության գործում Սփյուռքի ներուժի ներգրավման, ճգնաժամային պայմաններում համահայկական տեղեկատվական միասնական ցանցի ձևավորման կառուցակարգերի ու լրատվամիջոցների համագործակցության ուղիների, հեռանկարների, տեղեկատվական անվտանգության հետ կապված խնդիրները և այլ հարցեր:

Առաջին նիստի ընթացքում զկույցներով հանդես եկան «Նոյյան Տապան» մեդիա հոլդինգի տնօրեն Տիգրան Հայաստանը, Չեխիայում գործող «Օրեր» ամսագրի թղթակից Աննա Կարապետյանը, «Արմենպրեսս» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը:

Մինչ երկրորդ նիստի մեկնարկը, 4-րդ իշխանության ներկայացուցիչներին ընդունեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուրադ Նալբանդյանը:

ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների և սփյուռքյան կառույցների համագործակցության ուղիներին անդրադարձան երկրորդ նիստի զեկուցավարները: Վերջիններիս թվում էին «Իսրայելահայեր» թերթի գլխավոր խմբագիր Արտյոմ Չերնամորյանը, Ռուսաստանում գործող «Հայկական տեղեկատվական կենտրոն» կայքի թղթակից Սաիդա Օհանյանը, Լիբանանում գործունեություն ծավալող լրագրող-հրապարակախոս Հակոբ Բալյան, «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ նախագահ Աստղիկ Ավետիսյանը:

Նիստի ավարտին սփյուռքահայ լրագրողների հետ հանդիպեց նաև ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովն իր աշխատանքային երկրորդ օրն սկսեց մասնակիցների` Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և Եռաբլուր կատարած այցելությունից: քննարկելու են Սփյուռքի ներուժի ներգրավման հարցը ՀՀ պետականաշինության գործում:

Զեկույցներով հանդես եկան Կանադայում գործող «Հորիզոն» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Վահագն Գարագաշյանը, Ռուսաստանում` «Ժամ» ամսագրի գլխավոր խմբագիր Աննա Գիվարգիզյանը, Իրանում` «Համայնք» լրատվական ցանցի պատասխանատու Ռուբիկ Սարդարյանը, Լիբանանում` «Ազդակ» օրաթերթի թղթակից Տոնիկ Տոնապետյանը, Ֆրանսիայում` «Լուսավոր Ավետիս» կայքի թղթակից Տիգրան Փաշաբեզյանը, «Հունաստանում` «Նոր Աշխարհ» թերթի խմբագիր Զավեն Գրիգորյանը:

Բանախոսներն իրենց զեկույցներում անդրադարձան «Սփյուռքի ուծացման և ձուլման հոլովոյթը», «Հայկական պարբերական մամուլի դերը օտար միջավայրում ազգային և մշակութային արժեքների պահպանման գործում», «Պետություն հասկացողությունը, սփյուռքի պոտենցիալ ուժի օգտագործման հնարավորությունը և առաջարկներ այդ ներուժի օգտագործման մեխանիզմների կապակցությամբ», «Սփյուռքի ներուժի ներգրավումը ՀՀ պետականաշինության գործում», «Հայաստան-Սփյուռք-Արցախ` 25-ամյա համագործակցության համագումարները հետագա անելիքները` Մերձավոր Արևելքում և հարակից տարածաշրջանում առկա մարտահրավերների պայմաններում», «Հայաստանի և Արցախի անկախության 25-րդ տարեդարձի առթիվ. Հայրենի հող, Հայրենիքը և Պետականությունը» թեմաներին:

Համաժողովի 3-րդ նիստն ամփոփվեց արտակարգ իրավիճակներում տեղեկատվական անվտանգության խնդիրներին նվիրված ինտերակտիվ քննարկմամբ, որին մասնակցում էին փորձագետներ Արման Սաղաթելյանը, Սամվել Մարտիրոսյանը, Կարեն Վրթանեսյանը, Միքայել Յալանուզյանը և Անժելա Էլիբեկովնան:

Լրագրողների համայակական երկօրյա համաժողովը հոկտեմբերի 23-24-ն իր աշխատանքները շարունակեց նաև Արցախում:

Սփյուռքահայ և տեղական լրավտամիջոցների խմբագիրներն Արցախ ժամանելիս առաջինը հանդիպեցին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ:
Հանդիպման ընթացքում լրագրողները հնարավորություն ունեցան իրենց հուզող բոլոր հարցերը կապված տեղեկատվական ոլորտի, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման, ԼՂՀ ներքին եւ արտաքին քաղաքականության հետ ուղղել Բ. Սահակյանին:

Հոկտեմբերի 24-ին Ստեփանակերտում անցկացվող համաժողովի 5-րդ նիստի ընթացքում մասնակիցներն անդրադարձան Հայկական սփյուռքի զորակցությանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացում:

Քննարկեցին նաև Հայաստանի և Արցախի հանրապետությունների պաշտպանության համակարգի հետ կապված խնդիրների լուսաբանումը ԶԼՄ-ներում։ Զեկույցներով հանդես եկան ԱՄՆ-ն ներկայացնող լրագրող Արմեն Հարեյանը, «Արցախպրեսս» լրատվական գործակալության տնօրեն Վահրամ Պողոսյանը, Լիբանանում գործող «Խոսնակ» ամսագրի գլխավոր խմբագիր Համբիկ Մարտիրոսյանը:
Համաժողովի փակումից և արդյունքների ամփոփումից հետո սփյուռքահայ լրագրողները բացառիկ հնարավորություն ունեցան լինել առաջին գծում, տեսնել զինվորների առօրյան, շփվել նրանց հետ և անցկացնել հարցազրույցներ: Այնուհետև նրանք Տիգրանակերտում հանդիպեցին ԼՂՀ Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանի հետ, իսկ երեկոյան մասնակցեցին ԼՂՀ նախագահի կողմից տրված հանդիսավոր ընթրիքին:
Հայաստան վերադառնալուն պես սփյուռքահայ լրատվամիջոցների ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։ Ողջույնի խոսքից հետո, նախագահն առաջարկել է հանդիպումն անցկացնել հարցուպատասխանի ձևաչափով, որպեսզի հնարավորություն ունենա պատասխանել լրագրողներին հետաքրքրող բոլոր հարցերին:

Վերջիններիս հետաքրքրել են ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացում հայկական կողմի մոտեցումներն ու դիրքորոշումը, ՀՀ նոր Սահմանադրությամբ Հայաստանում իրականացվելիք բարեփոխումները, Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդման և առկա ներուժի, այդ թվում՝ լրագրողական համայնքի ներուժի լիարժեք օգտագործման հնարավորությունները, Հայաստանի տնտեսության մեջ օտարերկրյա ներդրումների ներգրավման ուղղությամբ իրականցվող պետական քաղաքականությունը և մի շարք այլ հարցեր:

Տիգրան Փաշաբեզյան․ Հայաստան — Արցախ — Սփյուռք` 25-ամյա համագործակցության հանրագումարները եւ հետագա անելիքները՝ Մերձավոր Արեւելքում եւ հարակից տարածաշրջանում առկա մարտահրավերների պայմաններում

6Հայաստան — Արցախ — Սփյուռք` 25-ամյա համագործակցությունը բավական լուրջ հաջողություններ է արձանագրել ՀՀ պետականության ամրապնդման, Արցախի հայության ազատ ապրելու եւ ինքնորոշման իրավունքի պաշտպանության, Արցախի ու ՀՀ-ի անվտանգության ու պաշտպանության բաղադրիչի բարձրացման, ՀՀ-ի ու Արցախի տնտեսության, կրթության, առոզջապահության, մշակույթի ոլորտներում կատարված կարեւոր ներդրումների եւ աջակցության, ՀՀ-ի ու Արցախի ենթակառուցվածնքների վերականգման ու զարգացման, ներքին սոցիալական ճնշման թուլացման եւ այլ ոլորտներում, որոնք նույնիսկ այս պահին դժվար է ամբողջությամբ թվարկել: Անհրաժեշտ է միայն շնորհակալություն հայտնել այս ուղղությամբ ջանք թափած ու հաջողություններ արձանագրած անհատներին, աջակիցներին, հովանավորներին, խմբերին եւ ազգային-պետական կառույցներին: Read the rest of this entry »

Լրագրողների 8-րդ համահայկական համաժողովը շարունակեց իր աշխատանքները՝ «Սփյուռքի ներուժի ներգրավումը ՀՀ պետականաշինության գործում» թեմատիկ նիստով

Հոկտեմբերի 21-ին Լրագրողների 8-րդ համահայկական համաժողովը շարունակեց աշխատանքները «Սփյուռքի ներուժի ներգրավումը ՀՀ պետականաշինության գործում» թեմատիկ նիստով, որը վարեցին ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժիկ Սրապիոնյանը, «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը, «Նոյյան տապան» մեդիա հոլդինգի տնօրեն Տիգրան Հարությունյանը, Լիբանանի Հայ երիտասարդաց ընկերակցության մամլո և տեղեկատվության պատասխանատու Ահարոն Շխրտմյանը:

1

«Սփյուռքի ուծացման ու ձուլման հոլովույթը» զեկույցով հանդես եկավ Կանադայի «Հորիզոն» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Վահագն Գարագաշյանը, նա անդրադարձավ տարբեր ժամանակահատվածներում Սփյուռքի համայնքներում ուծացման գործընթացի պատճառներին և հետևանքներին, նշեց այն ուղիներն ու միջոցները, որոնցով հնարավոր է պայքարել այդ երևույթի դեմ:

2

Ռուսաստանի «Ժամ» ամսագրի գլխավոր խմբագիր Աննա Գիվարգիզյանը ներկայացրեց Ռուսաստանում հայապահպանությանն ուղղված ծրագրերը, իրականացվող աշխատանքները և այդ գործում լրատվամիջոցների դերակատարությունը:

Օտար միջավայրում ազգային և մշակութային արժեքների տարածման գործում հայ պարբերական մամուլի դերին անդրադարձավ Իրանի «Համայնք» լրատվական ցանցի պատասխանատու Ռուբիկ Սարդարյանը:

«ՀՀ դիվանագիտությունը, սփյուռքյան կառույցները, համագործակցության ուղիները և համշենահայերը» թեմայով համապարփակ զեկույց ներկայացրեց Ռուսաստանի «Հայկական տեղեկատվական կենտրոն» կայքի թղթակից Սաիդա Օհանյանը: Նա շնորհակալություն հայտնեց ՀՀ սփյուռքի նախարարությանն ու անձամբ նախարար Հրանուշ Հակոբյանին համշենահայերին աջակցելու համար: «Սփյուռքի նախարարությունը մեծապես նպաստել է համշենահայերի՝ ազգային ինքնությանը վերադարձին և Հայրենիքի հետ կապերի ամրապնդման գործին»,- նշեց նա:5

Լիբանանի «Ազդակ» օրաթերթի թղթակից Տոնիկ Տոնապետյանն անդրադարձավ ՀՀ պետականաշինության գործում Սփյուռքի ներուժի ներգրավման հարցին, նշեց այն գործիքները, որոնց կիրառմամաբ առավել արդյունավետ կդառնա այդ ներուժի համախմբումն ու ուղորդումը: Նա կարևորեց երկքաղաքացիության ինստիտուտի ընդլայնումը:6

Ֆրանսիայի «Լուսավոր Ավետիս» կայքի հիմնադիրների խորհրդի անդամ Տիգրան Փաշաբեզյանը ներկայացրեց «Հայաստան-Արցախ-Սփյուռք` 25-ամյա համագործակցության հանրագումարները հետագա անելիքները՝ Մերձավոր Արևելքում և հարակից տարածաշրջանում առկա մարտահրավերների պայմաններում» զեկույցը:

Նիստի ավարտին ծավալվեցին քննարկումներ զեկույցներում արծարծված հարցերի շուրջ:

Older posts «