Լրատվամիջոցներին բաժանված թուղթն ապօրինի է. Ոտնահարվում է ավագանու որոշումը. Սաթիկ Սեյրանյան

Երևանի քաղաքապետի որոշմամբ՝ մի շարք լրատվականներ հինգ օր ժամանակ ունեն ազատելու Բյուզանդի 1/3, Մամուլի և Իսահակյան 28 շենքերում զբաղեցրած իրենց ատարածքները:

Նշյալ որոշման մասին լրատվականներին ուղարկված ծանուցումները Հայաստանի Ժուռնալիստների միության նախագահ, «168.am» կայքի խմբագիր Սաթիկ Սեյրանյանի գնահատմամբ՝ ապօրինի թղթեր են, իսկ քաղաքապետի որոշումը մի քայլ է, որով ոտնահարվում է Երևանի ավագանու որոշումը:

Ըստ նրա՝ քաղաքապետի որոշումը մամուլի նկատմամբ կազմակերպված միտումնավոր քայլերից մեկն է, որի նպատակն է այդ լրատվականներին կամ բերել իշխանական դաշտ, կամ դուրս հանել տարածքներից:

«Հարգանք ենք պահանջում, և այդպիսի վերջնագրերով խոսելու ոճը չեմ կարող ասել, որ կարող է բերել ինչ-որ լավ բանի: Սա նույն ձեռագիրն է, ինչը որ որդեգրել են նոր իշխանությունները քննադատական խոսքի, այլ տեսակետներ արտահայտողների նկատմամբ: Կարծում եմ՝ սա վարչապետի կողմից իջեցված հրահանգ է»,- ընդգծեց Ս. Սեյրանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»