Այնպես չէ, որ Հայկ Մարությանն ավելի շատ է հոգում այս քաղաքի մասին, քան մենք. «Հրապարակ» օրաթերթի խմբագիր

Այնպես չէ, որ Հայկ Մարությանն ավելի շատ է հոգում այս քաղաքի մասին, քան մենք:

Այս մասին փետրվարի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նկատեց «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը՝ անդրադառնալով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից Բյուզանդի 1/3 շենքում գտնվող մի շարք լրատվական խմբագրություններին ուղարկված ծանուցումներին այռ այն, որ պետք է հինգ օրում ազատեն Երևանի քաղաքապետարանին պատկանող տարածքը:
Ըստ նրա՝ քաղաքապետարանից ուղարկված ծանուցման մեջ որպես նպատակ նշված է «հանրային գույքն արդյունավետ օգտագործելու նպատակով» ձևակերպումը, մինչդեռ միշտ չէ, որ օգտակարությունն ու արդյունավետությունը կարելի է արտահայտել միայն դրամով:

«Այնքան արդյունավետ, ինչքան մենք ենք օգտագործում այս տարածքները, դժվար է պատկերացնել: Առավոտյան ժամը 8-ին բացվում են գրասենյակները մինչև ժամը երկուսը բզեզի պես աշխատում են մեր լրագրողները, օրվա մեջ բազմաթիվ՝ 20,30,40 քաղաքացիներ են մտնում մեր խմբագրություն տարբեր հարցերով, այդ հարցերի շուրջ մենք հրապարակումներ ենք անում, շատ հարցերում արդյունքների ենք հասնում, այսինքն՝ հանրային արդյունավետության մասին անգամ խոսք լինել չի կարող»,- ընդգծեց Ա. Օհանյանը:

Վերջինիս նաև նկատեց, որ երբ նշյալ շենքում իրենց տարածքներ են հատկացվել, դրանք եղել են անմխիթար վիճակում, և իրենք ստիպված են եղել մեծ գումարներ ներդնել, որպեսզի գրասենյակները բերվեն աշխատանքային տեսքի:

Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»