«

»

Կանոնադրություն

ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆ»
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՄԻՈՒԹՅԱՆ
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1.1. «ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆ» իրավաբանական անձանց միությունը /այսուհետ` Միություն/ իր մասնակիցների կամավոր գույքային ներդրումների հաշվին ստեղծված` շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպություն է:

1.2. Միությունն ստեղծվել է ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի / այսուհետ` Օրենսգիրք/ պահանջներին համապատասխան եւ իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Օրենսգրքով, այլ օրենքներով ու իրավական ակտերով “ւ սույն կանոնադրությամբ:

1.3. Միության անվանումն է` հայերեն լրիվ`
«ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆ» իրավաբանական անձանց Միություն

կրճատ` ԼՀԸ ԻԱՄ

1.4. Միության գործունեության ժամկետը չի սահմանափակվում:

1.5. Միության իրավաբանական հասցեն է` ՀՀ, Երեւան, Իսահակյան 28

1.6.Միության փոստային հասցեն է` ՀՀ, Երեւան, Իսահակյան 28

2. ՄԻՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ՈՒ ՍՏԵՂԾՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ

2.1.Միության ստեղծման նպատակն է համակարգել իր մասնակիցների գործունեությունը, ինչպես նաեւ ներկայացնել ու պաշտպանել նրանց գույքային եւ այլ շահերը:

2.2.Միությունն իրավունք չունի միջամտել Միության մասնակից-իրավաբանական անձանց ներքին կազմակերպչական գործունեությանը կամ որեւէ այլ կառավարչական ներգործություն ունենալ նրանց գործունեության վրա:

2.3.Միության գործունեության առարկան է`

Ա.Ընկերակցության անդամների համատեղ եւ փոխհամաձայնեցված աշխատանքի միջոցով նպաստել համահայկական, ազգային նշանակության խնդիրների լուծմանը, կոորդինացնել հայկական մամուլի ուժերը ազգային նշանակություն ունեցող լոբիստական հարցերում, այդ թվում`

-աշխարհում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին

-Ղարաբաղյան հարցի արդարացի լուծմանը եւ աշխարհում խնդրի ճշգրիտ ներկայացմանը

-Հայաստան-Արցախ-Սփյուռք, Սփյուռք-Սփյուռք տնտեսական, մշակութային եւ այլ կապերի ստեղծմանն ու ամրապնդմանը

-Հաաստանի Հանրապետության պետականության ամրապնդմանը

-Հայաստանում ժողովրդավարության կայացմանը եւ Հայաստանի Հանրապետության միջազգային իմիջի ամրապնդմանը

-Հայաստանի տնտեսական հզորացմանը եւ միջազգային ներգրավվածության մեծացմանը

Բ.Նպաստել Հայաստանը որպես «Բոլոր հայերի Հայրենիք» գաղափարի արմատավորմանը թե’ Հայաստանում եւ թե’ Սփյուռքում

Գ.Նպաստել ազատ ժողովրդավարական Հայաստանի` համայն հայության գաղափարախոսական եւ մշակութային կենտրոն դառնալուն

Դ.Նպաստել հայկական մշակութային արժեքների պահպանմանը եւ տարածմանը

Ե.Նպաստել ընդհանուր համահայկական տեղեկատվական դաշտի ստեղծմանը եւ լրատվության փոխանակման հնարավորությանը

Զ.Աշխարհի տարբեր երկրներում լույս տեսնող եւ հեռարձակվող հայկական լրատվամիջոցների թողարկած եւ ամբողջ հայությանը վերաբերող եւ հետաքրքրող լրատվության ամեն օր թարմացվող շտեմարանի ստեղծում` հայաբնակ ցանկացած վայրից (Հայաստանի մարզեր, Երեւան, Արցախ, Սփյուռք) լրահոսի կազմակերպման
միջոցով: Աշխարհի տարբեր լրատվամիջոցներում Հայաստանի եւ հայերի վերաբերյալ տեղեկատվության հավաքում եւ համայն հայությանը իրազեկում ժամանակին եւ պատշաճ արձագանք ապահովելու համար:

Է.Ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով ստեղծել տեղեկատվական եւ մշակութային միասնական միջավայր, որպեսզի աշխարհի տարբեր երկրներում ապրող հայերը իրենց կտրված չզգալով հայկական մշակութային եւ հասարակական կյանքից, ցանկության դեպքում հնարավորություն ունենան մասնակցելու հայկական հասարակական, մշակութային եւ սոցիալական հարցերի քննարկմանը եւ լուծմանը:

Ը.Նպաստել Հայաստանում մամուլի եւ խոսքի ազատության, լրատվամիջոցների դաշտի եւ նրանց նկատմամբ վստահության ամրապնդմանը, ինչպես նաեւ Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը եւ ժողովրդավարական արժեքների սերմանմանը:

Թ.Նպաստել կայուն ժողովրդավար պետություններում ապրող սփյուռքահայերի փորձը Հայաստանում կիրառման գործընթացին

Ժ.Ընկերակցության անդամ-լրատվամիջոցների շահերի պաշտպանություն

Ի.Ընկերակցության անդամների խորհրդատվական, տեխնիկական, մասնագիտական օժանդակություն

Լ.Նպաստել, որպեսզի հայկական լրատվամիջոցները, անկախ նրանց գործունեության վայրից, հետամուտ լինեն միջազգային ստանդարտներին համապատասխանող լրագրողական վարպետության եւ էթիկայի նորմերին

Խ.Նպաստել աշխարհի հայկական լրատվամիջոցների միջեւ լրատվական համերաշխության եւ համատեղ աշխատանքի մթնոլորտի ձեւավորմանը

Ծ.Իրականացնել սույն կանոնադրությունից բխող եւ ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ գործունեություն:

3. ՄԻՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

3.1.Միությունն իրավաբանական անձ է, ունի իր ինքնուրույն հաշվեկշռում արտացոլված սեփական առանձնացված գույք, կարող է իր անունից մասնակցել գույքային շրջանառությանը, ձեռք բերել ու իրականացնել գույքային եւ անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, ինչպես նաեւ դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

3.2. Միությունը պետական գրանցման պահից ձեռք է բերում իրավաբանական անձի կարգավիճակ:

3.3. Միությունը կարող է հաշվարկային եւ այլ հաշիվներ բացել բանկերում: Միությունն ունի իր անվանմամբ կլոր կնիք /հայերեն, ռուսերեն եւ անգլերեն գրառումներով/, դրոշմակնիք եւ ձեւաթղթեր, ինչպես նաեւ օրենքով սահմանված կարգով գրանցված խորհրդանիշ եւ այլ նշաններ:

Միության խորհրդանիշն է` /խորհրդանիշի մանրամասն նկարագիրը/

3.4. Հայաստանի Հանրապետությունը եւ համայնքները պատասխանատվություն չեն կրում Միության պարտավորությունների համար: Միությունը պատասխանատվություն չի կրում Հայաստանի Հանրապետության եւ համայնքների պարտավորությունների համար:

3.5. Միությունն իր պարտավորությունների համար պատասխանատու է իրեն պատկանող ամբողջ գույքով:
3.6. Մասնակիցների` Միությանը հանձնած գույքը Միության սեփականությունն է: Միությունն այդ գույքն օգտագործում է սույն կանոնադրությամբ սահմանված նպատակներով:

3.7. Միությունը պատասխանատվություն չի կրում իր մասնակիցների պարտավորությունների համար:

3.8. Միության մասնակիցները, իրենց ներդրումների /վճարումների/ չափին համամասնորեն, լրացուցիչ սուբսիդիար պատասխանատվություն են կրում Միության պարտավորություների համար:

3.9. Միությունն իրավունք ունի`

3.9.1.ներկայացնել եւ պաշտպանել իր եւ իր անդամների իրավունքներն ու օրինական շահերը պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում,

3.9.2.անդամակցել միջազգային կազմակերպությունների, ունենալ միջազգային կապեր, օտարերկրյա կազմակերպությունների հետ կնքելհամաձայնագրեր,

3.9.3.հիմնադրել տնտեսական ընկերություններ եւ ընկերակցություններ եւ /կամ/ մասնակցել դրանցում,

3.9.4. ստեղծել ներկայացուցչություններ, մասնաճյուղեր եւ հիմնարկներ,

3.9.5. իրականացնել ՀՀ օրենքներով չարգելված այլ գործունեություն:

3.10. Օտարերկրյա պետություններում տնտեսական ընկերակցություններ, ընկերություններ հիմնադրելը եւ /կամ/ դրանց մասնակցելը, ինչպես նաեւ ներկայացուցչություններ, մասնաճյուղեր եւ հիմնարկներ ստեղծելը կատարվում է դրանց գտնվելու վայրի, երկրի օրենքներին եւ այլ իրավական ակտերին համապատասխան, եթե այլ բան նախատեսված չէ ՀՀ միջազգային պայմանագրերով:

4. ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԸ, ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԸ

4.4. Միությունն իրավունք ունի Օրենսգրքի այլ օրենքների ու իրավական ակտերի պահանջներին համապատասխան` ստեղծել մասնաճյուղեր, ներկայացուցչություններ եւ հիմնարկներ

4.2. Ներկայացուցչությունը Միության գտնվելու վայրից դուրս տեղակայված նրա առանձնացված ստորաբաժանումն է, որը ներկայացնում է Միության շահերը եւ իրականացնում դրանց պաշտպանությունը:

4.3. Մասնաճյուղը Միության գտնվելու վայրից դուրս տեղակայված նրա առանձնացված ստորաբաժանումն է, որն իրականացնում է նրա բոլոր գործառույթները կամ դրանց մի մասը` ներառյալ ներկայացուցչության գործառույթները:

4.4. Հիմնարկը կառավարչական, սոցիալ-մշակութային, կրթական կամ ոչ առ”ւտրային բնույթի այլ գործունեություն իրականացնելու համար Միության ստեղծած կազմակերպությունն է:

4.5. Ներկայացուցչությունները, մասնաճյուղերը եւ հիմնարկները իրավաբանական անձինք չեն ու գործում են Միության հաստատած կանոնադրության հիման վրա:

4.6. Ներկայացուցչությունների, մասնաճյուղերի եւ հիմնարկների գույքը տրամադրվում է Միության կողմից: Ներկայացուցչությունների, մասնաճյուղերի եւ հիմնարկների գույքը հաշվառվում է ինչպես դրանց առանձին հաշվեկշիռներում, այնպես էլ Միության հաշվեկշռում եւ համարվում է Միության սեփականությունը:

4.7. Ներկայացուցչությունների, մասնաճյուղերի եւ հիմնարկների ղեկավարները նշանակվում են Միության կողմից ու գործում են նրա տված լիազորագրի հիման վրա:

4.8. Ներկայացուցչությունների, մասնաճյուղերի եւ հիմնարկների գործունեության համար գույքային պատասխանատվություն է կրում Միությունը:

5.ՄԻՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԸ

5.1. Միությունը, որպես սեփականություն, կարող է ունենալ շենքեր, շինություններ, սարքավորումներ, դրամական միջոցներ` արժեթղթեր եւ այլ անշարժ եւ շարժական գույք:

5.2. Միության գույքի արժեքն արտացոլվում է Միության ինքնուրույն հաշվեկշռում:

5.3. Միության գույքի ձեւավորման աղբյուրներն են

5.3.1. Միության մասնակիցների մուտքի, ինչպես նաեւ եռամսյա պարտադիր դրամանակ վճարները եւ անդամաճարները,

5.3.2. արժեթղթերից, ինչպես նաեւ ավանդներից ստացված շահույթը / տոկոսները/,

5.3.3. ՀՀ օրենսդրությամբ չարգելված ձեւերով ձեռք բերած այլ գույքը:

6. ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ

6.1. Միության մասնակիցներ կարող են լինել ցանկացած կազմակերպական իրավական ձեւի իրավաբանական անձինք:

6.2. Պետական մարմինները եւ տեղական ինքնակառավարման մարմինները չեն կարող լինել Միության մասնակից:

6.4. Միության մասնակիցները`

6.4.1. պարտավոր են յուրաքանչյուր եռամսյակ պարտադիր կերպով 5000 /հինգ հազար/ ՀՀ դրամ փոխանցել Միության հաշվարկային հաշվին,

6.4.2. պահպանում են իրենց ինքնուրույնությունը եւ իրավաբանական անձի կարգավիճակը,

6.4.3. իրավունք ունեն անհատույց օգտվել Միության ծառայություններից:

6.5. Միության մասնակիցն իրավունք ունի ֆինանսական տարվա ավարտից հետո դուրս գալ Միությունից: Այդ դեպքում նա, դուրս գալու օրվանից 1 /մեկ/ տարվա ընթացքում, իր ներդրմանը համամասնորեն սուբսիդիար պատասխանատվություն է կրում Միության պարտավորությունների համար:

6.6. Միության մասնակիցների որոշմամբ Միության մասնակիցը կարող է հեռացվել Միությունից`

6.6.1. սույն կանոնադրությամբ նախատեսված եռամսյա պարտադիր վճարները երեք անգամից ավել չվճարելու դեպքում,

6.6.2. Միության մասնակիցների ընդհանուր ժողովի ընդունած որոշումները բազմիցս անգամ չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում,

6.7. Միությունից հեռացված մասնակիցը, իր հեռացվելու օրվանից 1 /մեկ/ տարվա ընթացքում, իր ներդրմանը համամասնորեն սուբսիդիար պատասխանատվություն է կրում Միության պարտավորությունների համար:

6.8. Միության նոր ընդգրկված մասնակիցը պատասխանատվություն է կրում` մինչ Միություն մտնելը ծագած Միության պարտավորությունների համար:

7. ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԸ

7.1.Միության մասնակիցների ընդհանուր ժողովը Միության կառավարման բարձրագույն մարմինն է եւ իրավասու է լուծել Միության կազմակերպման եւ գործունեության հետ կապված ցանկացած հարց

7.2. Միության մասնակիցների ընդհանուր ժողովը հրավիրվում է երկու տարին մեկ անգամ:

7.3. Միության մասնակիցների ընդհանուր ժողովն իրավազոր է /ունի քվորում/, եթե ներկա են մասնակիցների /պատվիրակների/ առնվազն կեսից ավելին:

7.4. Միության մասնակիցների ընդհանուր ժողովի բացառիկ իրավասությանն են պատկանում`

7.4.1. Միության կանոնադրությունում փոփոխություններ եւ լրացումներ կատարելը եւ կանոնադրությունը նոր խմբագրմամբ հաստատելը,

7.4.2. Միության ղեկավար եւ վերստուգող մարմիններ ընտրելը եւ նրանց լիազորուոթյունները վաղակետ դադարեցնելը,

7.4.3. Միության ղեկավար եւ վերստուգող մարմինների հաշվետվությունները հաստատելը

7.4.4. Միությունում նոր մասնակից ընդգրկելը,

7.4.5. Միության մասնակցին Միությունից հեռացնելը,

7.4.6. Միության վերակազմակերպման եւ լուծարման մասին որոշումներ ընդունելը:

7.5. Միության մասնակիցների ընդհանուր ժողովի լիազորությունները չեն կարող փոխանցվել այլ մարմինների:

7.6. Միության մասնակիցների ընդհանուր ժողովների միջեւ ընկած ժամանակահատվածում սույն կանոնադրությամբ նրա բացառիկ իրավասությանը պատկանող հարցերի քննարկման համար Միության անդամների ընդհանուր թվի 2/3-ի /երկու երրորդի/ պահանջով կարող է հրավիրվել արտահերթ ժողով:

7.7. Արտահերթ ժողովը գումարվում է հերթական ժողովի գումարման համար սահմանված կարգով:

7.8. Արտահերթ ժողովը քննարկում է միայն այն հարցերը, որոնք առիթ են դարձել արտահերթ ժողով գումարելու համար:

8. ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎՈՒՄ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

8.1. Միության մասնակիցների ընդհանուր ժողովում յուրաքանչյուր մասնակից /պատվիրակ/ ունի մեկ ձայնի իրավունք:

8.2. Միության մասնակիցների ընդհանուր ժողովում որոշումներն ընդունվում են մասնակիցների /պատվիրակների/ ընդհանուր թվի ձայների պարզ մեծամասնությամբ:

9. ՄԻՈՒԹՅԱՆ ԿՈԼԵԳԻԱԼ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆԸ / ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ /

9.1. Միության կոլեգիալ գործադիր մարմին / այուհետ` Վարչություն/ ընտրվում է Միության մասնակիցների ընդհանուր ժողովում 4 /չորս/ տարի ժամանակով:

9.2. Վարչության քանակական կազմը Միության նախագահի ներկայացմամբ հաստատում է Միության մասնակիցների ընդհանուր ժողովը:

9.3. Վարչության նիստերը գումարվում են առնվազն տարեկան 3 /երեք/ անգամ:

9.4. Վարչության արտահերթ նիստերը գումարվում են Միության նախագահի կողմից` իր նախաձեռնությամբ եւ /կամ Վարչության անդամների 1/3-ի / մեկ երրորդի/ կամ վերստուգող հանձնաժողովի պահանջով` նախաձռնողի օրակարգով:

9.5. Վարչության նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է Վարչության անդամների կեսից ավելին:

9.6. Վարչության որոշումներն ընդունվում են նիստի մասնակից անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:

9.7. Վարչության բացառիկ իրավասությանն են պատկանում`

9.7.1. Միության տարեկան հաշվետվությունները եւ հաշվապահական հաշվեկշիռները հաստատելը,

9.7.2. Միության Վարչության գործունեության կարգը սահմանելը,

9.7.3. իրավաբանական անձինք հիմնադրելը եւ /կամ/ դրանցում մասնակցելը,

9.7.4. մասնաճյուղեր, ներկայացուցչություններ եւ հիմնարկներ հիմնադրելը եւ նրանց աշխատանքի տարեկան արդյունքները հաստատելը,

9.7.5. Միության մասնակիցների ընդհանուր ժողովի անցկացման ձեւը, տեղը, օրը եւ ժամը որոշելը,

9.7.6. Միության մասնակիցների ընդհանուր ժողովի օրակարգը հաստատելը

9.7.7. սույն կանոնադրությամբ սահմանված դեպքերում այլ որոշումներ ընդունելը:

9.8.Վարչության յուրաքանչյուր անդամն օգտվում է մեկ ձայնի իրավունքից:

9.9. Վարչության նիստերում քվեարկության ժամանակ ձայների հավասարության դեպքում Միության նախագահն օգտվում է վճռական ձայնի իրավունքից:

10. ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԸ

0.1. Միության նախագահն ընտրվում է Միության մասնակիցների ընդհանուր ժողովում 4 /չորս/ տարի ժամկետով:

10.2. Միության նախագահի թեկնածուների առաջադրման, գրանցման, ինչպես նաեւ քվեաթերթիկներ կազմելու կարգը սահմանում է Միության կոլեգիալ գործադիր մարմինը:

10.3. Միության նախագահի ընտրությունները կատարվում են գաղտնի քվեարկությամբ:

10.4. ընտրված է համարվում նախագահի այն թեկնածուն, որն ստացել է Միության մասնակիցների ընդհանուր ժողովի մասնակիցների /պատվիրակների/ ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը:

10.5. Եթե քվեարկվել է երկուսից ավելի թեկնածու եւ ոչ մեկը չի ստացել անհրաժեշտ ձայներ, ապա նույն օրն անցկացվում է երկրորդ փուլ, որին մասնակցում են առավել ձայներ ստացած երկու թեկնածուները: Երկրորդ փուլում ընտրված է համարվում առավել ձայներ հավաքած թեկնածուն:

10.6. Այն դեպքում, երբ քվեարկվել է մեկ թեկնածու, նա համարվում է ընտրված եթե ստացել է քվեարկության մասնակիցների ձայների կեսից ավելին:

10.7. Միության նախագահի հրաժարականն ընդունվում է Միության մասնակիցների ընդհանուր ժողովի մասնակիցների /պատվիրակների/ ընդհանուր թվի ձայների 2/3-ով /երկու երրորդով/:

10.8. Միության նախագահը`

10.8.1. վարում է Միության ընդհանուր գործերը,

10.8.2. Միության անունից կնքում է գործարքներ, պայմանագրեր, համաձայնագրեր եւ վավերացնում է այլ փաստաթղթեր,

10.8.3. համակարգում է Միության ստորաբաժանումների աշխատանքները,

10.8.4. նշանակում եւ ազատում է Միության ներկայացուցչությունների, մասնաճյուղերի եւ հիմնարկների ղեկավարներին,

10.8.5. նշանակում եւ ազատում է հաստիքային աշխատողների,

10.8.6. տալիս է լիազորագրեր,

10.8.7.նախագահում է Միության մասնակիցների ընդհանուր ժողովում “ւ Վարչության նիստերում,

10.8.8. Միությունը ներկայացնում է այլ կազմակերպությունների հետ հարաբերություններում,

10.8.9. վավերացնում է Միության ֆինանսական փաստաթղթերը,

10.8.10. իրականացնում է սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

10.9. Միության նախագահն իր պաշտոնն ստանձնում է նախորդ նախագահի լիազորությունների ավարտման օրը:

10.10 Նոր կամ արտահերթ ընտրության միջոցով ընտրված Միության նախագահը պաշտոնն ստանձնում է ընտրվելուց հետո 10 /տասը/ օրյա ժամկետում:

11. ՄԻՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

11.1. Միության ֆինանսատնտեսական գործունեության վերահսկողությունն իրականացնում է վերստուգող հանձնաժողովը, որն ընտրվում է Միության մասնակիցների ընդհանուր ժողովում 2 /երկու/ տարի ժամկետով:

Վերստուգող հանձնաժողովի քանակական կազմը սահմանում է Վարչությունը:

11.2.Միության վերստուգող հանձնաժողովն իրավունք ունի կատարել Միության ֆինանսատնտեսական գործունեության ստուգումներ եւ ծանոթանալ Միության գործունեության բոլոր փաստաթղթերին

11.3. Միության վերստուգող հանձնաժողովի պահանջով Վարչության անդամները պարտավոր են տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն, տալ պարզաբանումներ /բացատրություններ/:

11.4. Միության վերստուգող հանձնաժողովն ստուգում է Միության տարեկան հաշվետվությունները եւ հաշվապահական հաշվեկշիռը, դրանց վերաբերյալ տալիս է եզրակացություն:

11.5. Միության վերստուգող հանձնաժողովը պարտավոր է պահանջել Վարչության արտահերթ նիստի գումարում, եթե`

11.5.1. վտանգ է սպառնում Միության շահերին,

11.5.2. հայտնաբերել է Միության պաշտոնատար անձանց կողմից կատարված չարաշահումներ,

11.6. Միության վերստուգող հանձնաժողովի ծախսերի հատուցման կարգը սահմանում է Վարչությունը:

12. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

12.1. Միությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում եւ ներկայացնում է ֆինանսական ու վիճակագրական հաշվետվություններ:

12.2. Միության Վարչությունը պատասխանատվություն է կրում Միության հաշվապահական հաշվառման կազմակերպման վիճակի եւ դրա հավաստիության, տարեկան աշվետվությունը, ֆինանսական եւ վիճակագրական հաշվետվությունները պետական մարմիններին ժամանակին ներկայացնելու, ինչպես նաեւ Միության պարտատերերին եւ զանգվածային լրատվության միջոցներին Միության մասին տրամադրվող տեղեկությունների համար:

13. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

13.1. Միության աշխատակիցների եւ Միության միջեւ աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են աշխատանքային եւ քաղաքացիական օրենսդրության նորմերով եւ կարող են ձեւակերպվել ինչպես աշխատանքային, այնպես էլ վճարովի ծառայությունների մատուցման քաղաքացիաիրավական պայմանագրերի ձեւով:

13.2. Միությունն իրավունք ունի աշխատողներ ներգրավել համատեղության կարգով:

13.3.Միությունն ինքն է որոշում աշխատողներին աշխատանքաի ընդունելու եւ աշխատանքից ազատելու կարգը, աշխատանքի վարձատրության ձեւը եւ չափը, աշխատանքային օրվա ռեժիմը, հանգստյան օրեր եւ արձակուրդ տրամադրելու կարգը:

13.4 Միությունն ապահովում է օրենքով երաշխավորված աշխատանքի վարձատրության նվազագույն չափը, աժխատանքայի պայմանները եւ աժխատակիցների սոցիալական ապահովությունը:

14. ՄԻՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ

14.1. Միությունը պարտավոր է ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետների ընթացքում պահպանել`

14.1.1. Միության կանոնադրությունը, ինչպես նաեւ կանոնադրության մեջ կատարված փոփոխությունները եւ լրացումները,

14.1.2. Միության մասնակիցների ընդհանուր ժողովի, Վարչության նիստերի արձանագրությունները,

14.1.3. Միության պետական գրանցումը հավաստող փաստաթղթերը,

14.1.4.Միության հաշվեկշռում գտնվող գույքի նկատմամբ Միաության իրավունքը հավաստող փաստաթղթերը,

14.1.5.Միության մասնաճյուղերի, ներկայացուցչությունների եւ հիմանրկների կանոնադրությունները,

14.1.6. Միության տարեկան հաշվետվությունները,

14.1.7. ՀՀ օրենսդրությամբ նախատեսված այլ փաստաթղթեր:

14. 2.Վերը թվարկված բոլոր փաստաթղթերը պահվում են Միության գրասենյակում:

15. ՄԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

15.1. Միությունը կարող է կամավոր կամ դատարանի որոշմամբ վերակազմակերպվել եւ լուծարվել Օրենսգրքով եւ սույն կանոնադրությամբ սահմանված կարգով:
br>

15.2. Միության վերակազմակերպումը կարող է իրականացվել միաձուլման, միացման, բաժանման, առանձնացման եւ վերակազմավորման միջոցով:

15.3. Միության վերակազմակերպված է համարվում, բացառությամբ միացման միջւոցով վերակազմակերպման դեպքերի, վերակազմակերպման արդյունքում նոր ստեղծված իրավաբանական անձանց պետական գրանցման պահից:

15.4. Միությունն այլ իրավաբանական անձի միանալու միջոցով վերակազմակերպման դեպքում վերակազմակերպված է համարվում իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմնի կողմից Միության գործունեությունը դադարեցնելու մասին գրառում կատարելու պահից: Միությունը կարող է միանալ մեկ այլ առեւտրային կամ ոչ առեւտրային կազմակերպություն հանդիսացող իրավաբանական անձանց միությանը:

15.5.Վերակազմակերպման արդյունքում ստեղծված իրավաբանական անձանց պետական գրանցումը եւ վերակազմակերպման արդյունքում գործունեությունը դադարեցրած Միության գործունեության դադարման մասին գրառումը կատարվում է օրենքով սահմանված կարգով` իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող լիազոր մարմնի կողմից:

15.6.Միության վերակազմակերպման մասին որոշման ընդունումից հետո 30 /երեսուն/ օրվա ընթացքում Միությունը պարտավոր է այդ մասին ծանուցել իր բոլոր պարտատերերին :Պարտատերերն իրավունք ունեն պահանջել Միությունից դադարեցնելու կամ վաղակետ կատարելու իրենց հանդեպ ունեցած պարտավորությունները եւ հատուցել պատճառված վնասները: Պարտատերերը պետք է այդ պահանջները ներկայացնեն գրավոր` պահպանելով հետ”ւյալ ժամկետները`

15.6.1. Միության միաձուլման, միացման, բաժանման կամ առանձնացման միջոցով վերակազմակերպման մասին Միության կողմից պարտատիրոջը գրավոր ծանուցելու պահից` 60 /վաթսուն/ օրվա ընթացքում,

15.6.2. Միության վերակազմավորման դեպքում` 45 /քառասունհինգ/ օրվա ընթացքում:

15.6.3. Եթե բաժանիչ հաշվեկշիռը հնարավորություն չի տալիս որոշել Միության իրավահաջորդին, ապա վերակազմակերպման հետեւանքով ստեղծված իրավաբանական անձինք վերակազմակերպված Միության պարտավորություններով կրում են համապարտ պատասխանատվություն:

16. ՄԻՈՒԹՅԱՆ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

16.1. Միության լուծարմամբ նրա գործունեությունը դադարում է առանց նրա իրավունքներն ու պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու:

16.2. Միությունը մասնակիցների ընդհանուր ժողովի որոշմամբ կարող է լուծարվել`

16.2.1. եթե հնարավոր չէ հասնել Միության նպատակներին,

16.2.2.Միության կողմից իր կանոնադրությամբ նախատեսված նպատակներից շեղվելու դեպքում,

16.2.3. ՀՀ օրենսդրությամբ նախատեսված այլ հիմքերով:

16.3.Միության մասնակիցների ընդհանուր ժողովն իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող լիազոր մարմնի համաձայնությամբ կազմավորում է լուծարային հանձնաժողով եւ Օրենսգրքով եւ սույն կանոնադրությամբ նախատեսված կարգով սահմանում է լուծարման կարգը եւ ժամկետները

16.4. Միությունը կարող է լուծարվել`

16.4.1. դատարանի կողմից նրա գրանցումն անվավեր ճանաչելու դեպքում` կապված այն ստեղծելու ժամանակ թույլ տրված օրենքի կամ այլ իրավական ակտերի խախտման հետ,

16.4.2. դատարանի վճռով` առանց թույլտվության /լիցենզիայի/ կամ օրենքով արգելված գործունեություն իրականացնելու, օրենքի կամ այլ իրավական ակտերի բազմակի կամ կոպիտ խախտումների դեպքերում:

16.5. Միությունը դատական կարգով լուծարվելու դեպքում լուծարային հանձնաժողով նշանակում է դատարանը:

16.6. Միության լուծարման դեպքում լուծարային հանձնաժողովը պարտադիր վճարումներն իրականացնելուց եւ պարտատերերի պահանջները բավարարելուց հետո մնացած գույքը, լուծարման մասին որոշում կայացրած մարմնի կողմից սահմանված կարգով օգտագործում է Միության կանոնադրական նպատակների եւ խնդիրների իրականացման համար, իսկ դրա անհնարինության դեպքում` փախանցում է պետական բյուջե:

16.7. Միությունը համարվում է լուծարված, իսկ նրա գործունեությունը դադարած, այդ մասին իրավաբանական անձանց պետական գրանցամատյանում համապատասխան գրառում կատարելու պահից: