Ընկերակցության վարչության հերթական նիստը տեղի կունենա 2019 թ․ ապրիլ ամսին

logo-aama1Հարգելի գործընկերներ

Լրատվամիջոցների համահայկական ընկերակցությունը սկսել է իր ծրագրի թարմացման աշխատանքները եւ նախարատրաստվում է առաիկա ընդհանուր ժողովին։ Մեր առաջին ծրագիրը գրվել է 2006 թ․-ին։ Այս ընթացքում շատ իրողություններ են փոխվել, ուստի ընկերակցության վարչությունը խնդրում է բոլոր Ընկերակցության անդամ կազմակերպություններին ներկայացնել առաջարկություններ նոր ծրագիր ընդունելու համար։

Կքննարկենք նաեւ 2019 թ հուլիսի սկզբին նշանակված Լրատվամիջոցների ղեկավարների համահայկական համաժողովի հետ կապված կազմակերպչական աշխատանքները։

Ընկերակցության վարչության նիստը տեղի կունենա 2019 թ․ ապրիլ ամսին։ Ամսաթվի մասին կհայտնենք լրացուցիչ

Ընկերակցության անդամ չհանդիսացող լրատվական կազմակերպություններին ցանկանում ենք տեղեկացնել, որ ընկերակցությունը բաց է բոլոր ցանկացողների համար։ Անդամագրվելու եւ այլ հարցերով մեզ կարող եք գրել [email protected] հացեով։