Հոկտեմբերի 20-ին կմեկնարկի Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովը

2016թ. հոկտեմբերի 20-24-ը Երևանում եւ ապա Ստեփանակերտում կանցկացվի լրագրողների 8-րդ համահայկական համաժողովը, որը կազմակերպել են Լրատվամիջոցների համահայկական ընկերակցությունը, Հայաստանի ժուռնալիստների միությունը, Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող խորհուրդը` ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ:

Համաժողովին մասնակցելու են Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հայկական լրատվամիջոցների ղեկավարներ ու լրագրողներ, օտարալեզու հայկական և ոչ հայկական ԶԼՄ-ներում աշխատող հայ լրագրողներ:

Ելույթներ ունենալու եւ համաժողովի մասնակիցներին հարցեր ուղղելու համար պետք է կապվել «Նոյյան տապան» լրատվական կենրոնի հետ` Skype-ի հետեւյալ հասցեով. noyantapan20@gmail.com

ՀՀ սփյուռքի նախարարությունը հոկտեմբերի 20-24-ը կհոգա համաժողովի մասնակիցների գիշերակացի և սննդի ծախսերը:

Համաժողովի ընթացքում կլինեն հանդիպումներ ՀՀ և ԼՂՀ բարձրաստիճան պաշտոնյաներին, այցելություններ ՀՀ և ԼՂՀ պատմամշակութային վայրեր…

Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովի թեմատիկ ուղղություններն են`

Սփյուռքի ներգրավման միջոցները ՀՀ պետականաշինության աշխատանքներում

ՀՀ դիվանագիտական — Սփյուռքի հասարակական կազմակերպություների համագործակցության ուղիները

Տեղեկատվական միացյալ համակարգի նախադրյալները և համապատասխան մեխանիզմները

Համահայկական ներուժի հավաքագրում և ուղղորդում դեպի Հայոց պետականության ամրապնդում

Սփյուռքյան կառույցները կամուրջ ՀՀ և տարբեր պետությունների հարաբերությունների զարգացման գործում

Սփյուռքը ՀՀ-ին զորակից` Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման աշխատանքներում

Հայաստան-Արցախ-Սփյուռք` 25-ամյա համագործակցության հանրագումարները և հետագա անելիքները

Համաժողովի աշխատանքներին կարելի է մասնակցել դիմելով կազմակերպիչներին, ինչպես նաեւ առցանց:

Համաժողովի ինտերնետ հեռարձակումը եւ համացանցային ինտերակտիվ մասը կազմակերպում են «Նոյյան տապան» լրատվական կենտրոնը (Երեւան), Ազդակ օրաթերթը (Լիբանան) եւ Connect To Communication ընկերությունը (ԱՄՆ): Խնրում ենք հարցերի դեպքում դիմել Լրատվամիջոցների համահայկական ընկերակցություն` aama@nt.am  հասցեով, կամ զանգհարել +374 60 351121 կամ +1 818 646-10-72,:

Համաժողովի ողջ ընթացքը կարելի է դիտել համացանցով` Լրատվամիջոցների համահայկական ընկերակցության կայքի միջոցով, հետեւյալ հասցեովhttp://mediaforum.am/?page_id=390&lang=hy,

«Նոյյան տապան» լրատվական կենտրոնի կայքի միջոցով, հետեւյալ հասցեով. http://nt.am/am/sppages/22/ 

Ազդակ օրաթերթի կայքի միջոցով http://www.aztagdaily.com/

Connect To Communicationի կայքի միջոցով՝  https://www.connecttotv.com/

Բոլոր լրատվամիջոցերը, որոնք կցանկանան հեռարձակել համաժողովի աշխատանքները, կոդը ստանալւ համար կարող են դիմել Լրատվամիջոցների համահայկական ընկերակցություն։