«

»

Հայկական լրատվամիջոցների երրորդ համաժողովը

Ծաղկաձոր, 20062006 թ. սեպտեմբերի 15-17-ը Ծաղկաձորում տեղի ունեցավ Հայաստան-Սփյուռք լրատվամիջոցների երրորդ համաժողովը: Նախորդ նման համաժողովները տեղի են ունեցել Բրատիսլավայում եւ Ծաղկաձորում:

Համաժողովի կազմակերպիչներն են Համաշխարհային հայկական կոնգրեսը (Մոսկվա), ինչպես նաեւ Եվրոպայի Հայկական կազմակերպությունների Ներկայացուցչությունը (Սլովակիա), Ազգային գիտակցության զարգացման կենտրոնը (Լոս Անջելես) 15եւ ,Նոյյան տապանե լրատվական-վերլուծական կենտրոնը (Երեւան): Համաժողովի գլխավոր հովանավորն է Համաշխարհային հայկական կոնգրեսը:

Համաժողովին մասնակցեցին շուրջ 150 ԶԼՄ ներկայացուցիչներ ավելի քան 20 երկրներից:

Երրորդ համաժողովի նպատակն էր ամբողջականացնել համահայկական տեղեկատվական դաշտի ստեղծման հետ կապված խնդիրները եւ հիմնել Լրատվամիջոցների համահայկական ընկերակցություն: Վերջինը կոչված է լինելու համակարգել եւ սերտացնել Հայաստանի եւ Սփյուռքի լրատվամիջոցների համագործակցությունը, ստեղծել ընդհանուր տեղեկատվական դաշտ եւ նպաստել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող խնդիրների լուծմանը:

ՍՏԵՂԾՎԵՑ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբերի 17-ին ավարտվեց Ծաղկաձորում գումարված լրատվամիջոցների երրորդ համահայկական համաժողովը, որը որոշում ընդունեց ստեղծել համահայկական լրատվական ընկերակցություն: Ինչպես նշեցին համաժողովի մասնակիցները, այդ անվանումը դեռեւս աշխատանքային է, ընկերակցությանն անդամակցության գործընթացի առաջին փուլից հետո ընկերակցությունը կորոշի կազմակերպության անվանումը, կմշակի հռչակագիրը եւ ծրագիրը:

Ընկերակցությունը նպատակ ունի միավորել ազգային գաղափարների եւ պետականության ամրապնդման շուրջը Սփյուռքի, Արցախի եւ Հայաստանի լատվամիջոցերին: Այն կազմակերպելու է Հայաստանի, Արցախի եւ սփյուռքի լրատվամիջոցների միջեւ ակտիվ լրատվության փոխանակություն` ստեղծելով լրատվության էլեկտրոնային բաց շտեմարան, որտեղ կուտակվելու է հայությանը հուզող հարցերի վերաբերյալ տեղեկատվություն ամբողջ աշխարհից:

Համաժողովի ընթացքում ընկերակցությանն անմիջապես անդամակցեցին 24 լրատվամիջոց եւ լրագրողական կազմակերպություն, որոնցից երեքը Միացյալ Նահանգներից, մեկական Ռուսաստանից, Իրանից, Սլովակիայից, Հունգարիայից, Թուրքիայից, ինչպես նաեւ տասը Երեւանից, եւ նույնպես մեկական Գորիսից, Գյումրիից, Սպիտակից, Գեղարքունիկից եւ Վանաձորից:

Arrow
Arrow
Slider