«

»

Հայկական լրատվամիջոցների երկրորդ համաժողովը

Հայաստան — Սփյուռք
լրատվական միջոցների 2-րդ համաժողովԾաղկաձոր, 2003թ.
Ծաղկաձոր, նոյեմբերի 14-16, 2003
137 մասնակիցներ 15 երկրներից
Նոյեմբերի 14-16-ը Ծաղկաձորում անցկացված Լրատվության միջոցների ներկայացուցիչների Հայաստան-Սփյուռք առաջին համաժողովը, մասնակիցների գնահատմամբ, լուրջ եւ կարեւոր քայլ էր համահայկական տեղեկատվական դաշտի եւ 01 համահայկական լրատվական ակումբի ստեղծման ուղղությամբ: Համաժողովի բանախոսները համոզված էին, որ նման ծառայության ստեղծումը աշխարհի բոլոր ծայրերում գործող հայկական լրատվամիջոցների համար կապահովի հավաքական տեղեկատվություն համազգային առաջնահերթությունների մասին, եւ յուրաքանչյուրն իրեն կզգա ընդհանրության մի մասնիկ:

Համաժողովին մասնակցեցին ամբողջ աշխարհի 160 առաջատար հայկական ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Համաժողովում ընթացած քննարկումներին ընդգծվեց, որ չնայած աշխարհի տարբեր երկրներում գործող ԶԼՄ-ների խնդիրների, նպատակների, մոտեցումների եւ կեցվածքների տարբերությանը, այնուամենայնիվ բոլորի համար ընդհանուր են ազգապահպանման, մշակութային, կրթական եւ այլ խնդիրներ: Իսկ դրանց լուծմանը նպաստելու համար մասնակիցների կողմից ամենատարբեր առաջարկներ եղան:

Համաժողովի արդյունքում որոշվեց տեղեկատվության փոխանակման, կանոնակարգման կառույցի գործունեության ձեւի, ֆինանսավորման եւ այլ կազմակերպչական հարցերի շուրջ օնլայն քննարկումներ անցկացնել մինչեւ երկրորդ համաժողովը, որ նախատեսվում է անցկացնել գալիք տարի: Իսկ մինչ այդ կստեղծվի նաեւ հայկական լրատվամիջոցների մասին տեղեկատվական բանկ, որը պարբերաբար կթարմացվի: Աշխատանքային խումբը կաշխատի համահայկական լրատվական դաշտի կայացման վերաբերյալ օնյալն ստացված առաջարկությունների, գաղափարների մշակման ուղղությամբ, որոնք քվեարկության կդրվեն երրորդ համաժողովում:

Arrow
Arrow
Slider