«

»

Հայկական լրատվամիջոցների յոթերրորդ համաժողովը

image-982f6251707e560546486ffe35b7e6374a896a6dfe6512418c5dcf3150a5c577-vԼրագրողների համահայկական 7-րդ համաժողովը 2014թ. կայացավ Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովի շրջանակներում

Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովի շրջանակներում սեպտեմբերի 19-20-ը կայացավ Լրագրողների համահայկական 7-րդ համաժողովը, որին մասնակցեցին ոլորտը ներկայացնող 160 զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից:

Լրագրողների համահայկական 7-րդ համաժողովի քննարկման հիմնական ուղղություններն էին. «Հայոց Ցեղասպանության ճանաչման և պահանջատիրության գործընթացի լուսաբանումը մամուլում», «Հայոց լեզվի իմացության և պահպանության հիմնախնդիրները», «Քարոզչություն, հակաքարոզչություն, տեղեկատվական անվտանգության հիմնախնդիրները» և «Հայրենիք-Սփյուռք գործակցության զարգացման միտումները և հեռանկարները»:

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ hամաժողովի 2-րդ լիագումար նիստը, որտեղ ամփոփիչ զեկույցներով հանդես եկան Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովի բոլոր ուղղությունների պատասխանատուները: «Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման և հետևանքների վերացման գործընթացը» խորագրով նիստի արդյունքների վերաբերյալ զեկուցեցին ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար, Պետական հանձնաժողովի անդամ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների աշխատանքները համակարգող Վիգեն Սարգսյանը և ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: «Սիրիահայ համայնքի հիմնախնդիրները» խորագրով նիստի արդյունքների վերաբերյալ զեկուցեց Բերիո թեմի մամուլի քարտուղար Ժիրայր Րեիսյանը: Լրագրողների համահայկական 7-րդ համաժողովի արդյունքները ներկայացրեց Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող մարմնի նախագահ, «Ազդակ» թերթի խմբագրապետ Շահան Գանտահարյանը: Նա ներկայացրեց «Լրագրողների համահայկական 7-րդ համաժողովի արդյունքները՝ արձանագրելով, որ ելնելով համազգային առաջնահերթություններից և ներկա մարտահրավերներից, այսուհետ առավել հետևողական և ծրագրավորված աշխատանքներ պետք է իրականացնեն Հայաստանի, Ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ միջազգային հանրության իրազեկվածության աստիճանի բարձրացման ուղղությամբ, հստակ քայլեր ձեռնարկեն թուրք-ադրբեջանական կեղծարար, ապատեղեկատվական քարոզչամեքենայի դեմ և իրենց ուժերը համախմբեն նաև օտարալեզու զանգվածային լրատվամիջոցներում հայկական հիմնախնդիրներն արծարծելու, հայ դատի լուծմանը նպաստելու համար:

Կցված նյութեր`