Տեղի Ունեցաւ Լրագրողներու Համահայկական Համաժողովները Համակարգող Մարմնի 2017 Թուականի Անդրանիկ Նիստը

Փետրուար 10-ին Սփիւռքի նախարարութեան մէջ նախարար Հրանոյշ Յակոբեանի գլխաւորութեամբ տեղի ունեցաւ Լրագրողներու համահայկական համաժողովները համակարգող մարմնի 2017 թուականի անդրանիկ նիստը, որուն մասնակցեցան «Ազդակ» (Լիբանան) օրաթերթի գլխաւոր խմբագիր, Լրագրողներու համահայկական համաժողովները համակարգող մարմնի նախագահ Շահան Գանտահարեան, Հայաստանի լրագրողներու միութեան նախագահ Աստղիկ Գէորգեան, Լրատուամիջոցներու համահայկական ընկերակցութեան նախագահ Տիգրան Յարութիւնեան, ԵՊՀ լրագրութեան բաժանմունքի տնօրէն Նաղաշ Մարտիրոսեան, ԵՊՀ լրագրութեան բաժանմունքի դասախօս, «Հայկական Փիար ասոցիացա» ՀԿ-ի նախագահ Աստղիկ Աւետիսեան, «Քալիֆոռնիա Քըրիեր» թերթի թղթակից Ռուզաննա Աւագեան:

Նիստին հեռակապով միացած էին «Խօսնակ» (Լիբանան) ամսագիրի գլխաւոր խմբագիր Համբիկ Մարտիրոսեան, «Օրեր» (Չեխիա) ամսագիրի գլխաւոր խմբագիր Յակոբ Ասատրեան, «Զարթօնք» (Լիբանան) օրաթերթի գլխաւոր խմբագիր Սեւակ Յակոբեան, «Հորիզոն» (Գանատա) շաբաթաթերթի գլխաւոր խմբագիր Վահագն Գարագաշեան:

Ողջունելով նիստի մասնակիցները` նախարար Հրանոյշ Յակոբեանը կարեւոր համարեց սփիւռքի լրագրողներու ամէնօրեայ համակարգուած աշխատանքը, իրար հետ անընդհատական կապը, գործուն արձագանքը նախարարութեան նախաձեռնութիւններուն: Նախարարը յատկապէս շեշտեց «Դուն ինչ կ’ընես Ղարաբաղի համար» շարժման լայն տարածումը եւ համազգային արձագանքը: Ան մասնաւորապէս նշեց. «Շնորհակալութիւն, որ Սփիւռքին ուղղուած իմ նամակը տեղադրեցիք, կազմակերպեցիք միջոցառումներ, հարիւրից աւելի տեսահոլովակներ ստացանք, որտեղ յայտնի անհատներն իրենց խօսքն էին յղում Հայոց բանակի կազմաւորման 25 ամեակի առթիւ: Այս ամէնը մեզ ուժ ու ոգեւորութիւն հաղորդեց, որ 2017 թուականը հռչակենք Արցախի տարի»:

Նախարարն անդրադարձաւ նաեւ Լապշինի արտայանձնման փաստին, առաջարկեց աւելի սերտացնել օտարալեզու լրատուամիջոցներուն մէջ աշխատող հայազգի լրագրողներուն հետ համակարգուած աշխատելու անհրաժեշտութիւնը:

Լրագրողներու համահայկական համաժողովները համակարգող մարմնի նախագահ Շահան Գանտահարեան նոյնպէս ողջունեց նիստի մասնակիցները եւ նշեց, որ համակարծիք է կ’երկրորդէ նախարարին, կարեւոր համարեց Լրագրողներու ութերորդ համաժողովին հնչած կարծիքներու եւ առաջարկներու մանրամասն ուսումնասիրութիւնը:

Օրակարգի երկրորդ` «Դուն ի՞նչ կ’ընես Ղարաբաղի համար» շարժման եւ «2017 թուականը Արցախի տարի» հռչակուելու թեմայի լուսաբանումը սփիւռքեան լրատուամիջոցներուն մէջ » հարցին վերաբերեալ զեկուցեց ՀՀ սփիւռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնեան:

Քննարկուեցան ընթացիկ հարցեր:

Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովի մասնակիցներն ամփոփեցին համաժողովի արդյունքները (Տեսագրություն)

%d5%a9%d5%a9%d5%a9Հոկտեմբերի 26-ին ժամը 12.30-ին  «Նոյյան Տապան» Լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի ունեցավ Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովի մասնակիցների ասուլիսը։

Թեման՝ «Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովը Երևանում և Արցախում. արդյունքների ամփոփում և հետագա անելիքներ»։
Բանախոսներն են.
Տիգրան Հարությունյան – «Լրագրողների համահայկական ընկերակցության» նախագահ
Շահան Գնտահարյան – «Լրագրողների համահայկական ընկերակցության» համակարգող մարմնի անդամ, Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր
Շաքե Մանգասարյան -Արաբական Միացյալ Էմիրություններում հայկական «Ռադիո Այգի» հիմնադրի և հաղորդավար
Համբիկ Մարտիրոսյան – Լիբանանի «Խոսնակ» ամսագրի գլխավոր խմբագիր
Աննա Կապապետյան – Չեխիայի «Օրեր» լրատվական կայքի խմբագիր
Ասուլիսին լուսանկարներն այստեղ