Author's posts

Երկու տասնյակից ավելի խմբագիրներ ու լրատվամիջոցների սեփականատերեր հանդիպել են. Լրատվամիջոցների ղեկավարների հայտարարությունը

Մարտի 2-ին տեղի ունեցավ հայաստանյան մի շարք լրատվամիջոցների՝ երկու տասնյակից ավելի խմբագիրների ու սեփականատերերի հանդիպումը, որի նպատակը ոլորտում ծառացած խնդիրների շուրջ քննարկումն էր, միասնական մոտեցում ձև ակերպելը։
Քննարկման ժամանակ անդրադարձ կատարվեց, մասնավորապես, «Զանգվածային լրատվության միջոցների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու անհրաժեշտությանը, առանձին խնդիրների։ Ձևավորվեց աշխատանքային խումբ, որը, ոլորտի մասնագետների ու իրավաբանների հետ միասին՝ կմշակի ու առաջարկությունների փաթեթ կներկայացնի պատկան մարմիններին։
Continue reading

Անհրաժեշտ է ընդառաջ քայլեր կատարել մամուլի ազատությունը երաշխավորելու համար. Սասնա ծռեր

Ներկայիս պայմաններում, երբ ազատ մամուլը դեռևս կայացած չէ և ունի պետական աջակցության կարիք, Բուզանդի 1/3 ու Իսահակյան 28 հասցեներում և Մամուլի շենքում գտնվող մի շարք լրատվամիջոցների զբաղեցրած տարածքների օգտագործման պայմաններն ու չափանիշները վերանայելու և, դրա հետևանքով՝ անհատույց օգտագործման փոխարեն վարձավճարների աճման միտումով վարձակալությամբ տրամադրելու վերաբերյալ պետության մոտեցումը խիստ մտահոգիչ է:

Ուստի ներկայիս ժողովրդավարական իշխանության առաջնային խնդիր է՝ ընդառաջ գնալ մամուլին և, հրաժարվելով առևտրային տրամաբանությամբ նրանից շահույթ կորզելու մոտեցումից, համակարգային քայլեր ձեռնարկել մամուլի ազատությունն ապահովելու ուղղությամբ: Continue reading

Ընկերակցության վարչության հերթական նիստը տեղի կունենա 2019 թ․ ապրիլ ամսին

logo-aama1Հարգելի գործընկերներ

Լրատվամիջոցների համահայկական ընկերակցությունը սկսել է իր ծրագրի թարմացման աշխատանքները եւ նախարատրաստվում է առաիկա ընդհանուր ժողովին։ Մեր առաջին ծրագիրը գրվել է 2006 թ․-ին։ Այս ընթացքում շատ իրողություններ են փոխվել, ուստի ընկերակցության վարչությունը խնդրում է բոլոր Ընկերակցության անդամ կազմակերպություններին ներկայացնել առաջարկություններ նոր ծրագիր ընդունելու համար։

Կքննարկենք նաեւ 2019 թ հուլիսի սկզբին նշանակված Լրատվամիջոցների ղեկավարների համահայկական համաժողովի հետ կապված կազմակերպչական աշխատանքները։ Continue reading

«Նոր իշխանությունների ճիշտ քայլերից մեկը կլինի մամուլի միջոցներին պետության կողմից հասցված վնասների փոխհատուցումը․ Տիգրան Հարությունյան

Իսահակյան 28 հասցեում և Մամուլի շենքում գտնվող մի շարք լրատվամիջոցների ղեկավարներ այսօր հրավիրվել են Պետական գույքի կառավարման կոմիտե՝ քննարկելու լրատվամիջոցների տարածքների հետ կապված խնդիրները։ ԶԼՄ-ների ներկայացուցիչներին ընդունել են կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանն ու նրա տեղակալները։

«Որևէ կոնկրետ պայմանավորվածություն՝ որպես այդպիսին, չկա։ Ուղղակի ասացին, որ հանդիպումից շատ ինֆորմացիա ստացան, որը պետք է ուսումնասիրեն և շարունակեն քննարկումները։ Նաև ասացին, որ ԶԼՄ-ներին իրենց տարածքներից հանելու խնդիր ի սկզբանե դրված չի եղել, պարզապես ուզում են վերանայել պայմաններն ու չափորոշիչները»,- Անկախ-ի հետ զրույցում ասաց«Նոյյան տապան» լրատվական-վերլուծական կենտրոնի հիմնադիր-տնօրեն, Լրատվամիջոցների համահայկական ընկերակցության նախագահ, փ․գ․թ․ Տիգրան Հարությունյանը։ Հանդիպման ընթացքում կոմիտեի ղեկավարն առաջարկել է, օրինակ, որևս երկու-երեք տարի ԶԼՄ-ները շարունակեն աշխատել նույն պայմաններով, որից հետո կամաց-կամաց վարձավճարները կբարձրանան։ Continue reading

Լրատվամիջոցներին բաժանված թուղթն ապօրինի է. Ոտնահարվում է ավագանու որոշումը. Սաթիկ Սեյրանյան

Երևանի քաղաքապետի որոշմամբ՝ մի շարք լրատվականներ հինգ օր ժամանակ ունեն ազատելու Բյուզանդի 1/3, Մամուլի և Իսահակյան 28 շենքերում զբաղեցրած իրենց ատարածքները:

Նշյալ որոշման մասին լրատվականներին ուղարկված ծանուցումները Հայաստանի Ժուռնալիստների միության նախագահ, «168.am» կայքի խմբագիր Սաթիկ Սեյրանյանի գնահատմամբ՝ ապօրինի թղթեր են, իսկ քաղաքապետի որոշումը մի քայլ է, որով ոտնահարվում է Երևանի ավագանու որոշումը:

Ըստ նրա՝ քաղաքապետի որոշումը մամուլի նկատմամբ կազմակերպված միտումնավոր քայլերից մեկն է, որի նպատակն է այդ լրատվականներին կամ բերել իշխանական դաշտ, կամ դուրս հանել տարածքներից:

Continue reading

Ես իրենց խոստանում եմ՝ այս ամեն ինչը շատ հեշտ չի մարսվելու. Բյուզանդի 1/3 շենքում գտնվող մի շարք լրատվականներ քաղաքապետարանի որոշումը կվիճարկեն դատարանում

«Ես իրենց խոստանում եմ՝ այս ամեն ինչը շատ հեշտ չի մարսվելու»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Հայելի» մամուլի ակումբի ղեկավար Անժելա Թովմասյանը՝ դիմելով Երևանի քաղաքապետարանին ու քաղաքապետին:

Նշենք, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից Բյուզանդի 1/3 շենքում գտնվող մի շարք
լրատվական խմբագրություններ ծանուցումներ են ուղարկվել այն մասին, որ պետք է հինգ օրում ազատեն Երևանի քաղաքապետարանին պատկանող այդ տարածքը:

Ըստ Անժելա Թովմասյանի, երբ ստացել են այդ տարածքները, պայմանը հետևյալն է եղել, որ իրենք՝ այսինքն տարածքը զբաղեցնողները որոշակի գումար են ներդնում, վերանորոգում դրանք և երկու տարի անհատույց տնօրինում: Continue reading

Այնպես չէ, որ Հայկ Մարությանն ավելի շատ է հոգում այս քաղաքի մասին, քան մենք. «Հրապարակ» օրաթերթի խմբագիր

Այնպես չէ, որ Հայկ Մարությանն ավելի շատ է հոգում այս քաղաքի մասին, քան մենք:

Այս մասին փետրվարի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նկատեց «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը՝ անդրադառնալով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից Բյուզանդի 1/3 շենքում գտնվող մի շարք լրատվական խմբագրություններին ուղարկված ծանուցումներին այռ այն, որ պետք է հինգ օրում ազատեն Երևանի քաղաքապետարանին պատկանող տարածքը:
Ըստ նրա՝ քաղաքապետարանից ուղարկված ծանուցման մեջ որպես նպատակ նշված է «հանրային գույքն արդյունավետ օգտագործելու նպատակով» ձևակերպումը, մինչդեռ միշտ չէ, որ օգտակարությունն ու արդյունավետությունը կարելի է արտահայտել միայն դրամով: Continue reading

ԶԼՄ-ներին անհատույց տրամադրած տարածքներից ազատելու իրավաչափության վերաբերյալ Արման Թաթոյանը պարզաբանումներ է պահանջել պետական մարմիններից

This image has an empty alt attribute; its file name is 4ab9f2b8a1.jpgՄարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սեփական նախաձեռնությամբ քննարկման ընթացակարգ է սկսվել Երևանում գործող լրատվամիջոցներին պետության կողմից անհատույց տրամադրված տարածքներից ազատելու իրավաչափության առնչությամբ՝ հաշվի առնելով, որ հարցն առնչվում է լրատվամիջոցների գործունեությանը:
ԶԼՄ-ներում հրապարակվել են տեղեկություններ այն մասին, որ Երևանի քաղաքապետի որոշմամբ Երևան քաղաքի Բուզանդի 1/3 հասցեի շենքում գործող լրատվամիջոցները ստացել են ծանուցում անհատույց օգտագործման իրավունքով զբաղեցրած տարածքներն
անհիմն ազատելու վերաբերյալ։
Նույնաբովանդակ գրություններ են ստացել նաև Երեւանի Արշակունյաց 2 և Իսահակյան 28 հասցեներում գործող լրատվամիջոցները Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը ենթակա պետական գույքի կառավարման կոմիտեից։ Continue reading

Հայաստանի զանգվածային լրատվամիջոցների նախազգուշական գործադուլի մասին պատմող տեսանյութ 1997 թ․

ԶԼՄ-ներին ուզում են զրկե՞լ անհատույց տարածքից. «Հրապարակ»

This image has an empty alt attribute; its file name is ec26c27f22-1.jpg«Հրապարակ». Պետական գույքի կոմիտեում որոշել են փոփոխություններ կատարել կառավարության 2011թ․ որոշման մեջ։ Ըստ այդմ էլ՝ ծանուցագրեր են ուղարկել Երեւանի Իսահակյան 28 հասցեի շենքում եւ Մամուլի շենքում տեղակայված այն ԶԼՄ-ներին, որոնց հետ կնքված պայմանագրի ժամկետն ավարտվել է կամ ավարտվելու է։
Մամուլում արդեն եղել է հրապարակում այն մասին, որ «Արմինֆո» լրատվական գործակալությունը երկու օր առաջ է նամակ ստացել ՊԳԿ-ից, որ մեկ ամսից պետք է լքի Իսահակյան 28 հասցեում զբաղեցրած իր տարածքը։
Պետական գույքի կոմիտեից մեզ պարզաբանեցին, որ Իսահակյան 28 հասցեում եւ Մամուլի շենքում գտնվող լրատվամիջոցների տարածքներն իրենց ենթակայության ներքո են, եւ անհատույց տարածքներ հատկացնելու մասին որոշումը պետք է ենթարկվի փոփոխության։ Continue reading